Jump to content

Յուրի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուրի Ցոլակ Հովհաննիսյան (ռուս.՝ Юрий Цолакович Оганесян, ապրիլի 14, 1933(1933-04-14)[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։

Կենսագրություն

1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ[2]։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ, 2017[3]

2017 թվականին գործողության մեջ է դրվել Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը (գինը՝ 70 դրամ, տպաքանակը` 40 000 հատ)[3]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[4]։ 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը[5]։

2023 թ․ ապրիլին Երևանում տեղի է ունեցել նրա 90-ամյակին նվիրված գիտաժողով։ Խոսում է նաև հայերեն[6]։

Անդամակցություն

  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ (1990 թ.), ակադեմիկոս (2003 թ.)
  • Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ (2003 թ.)
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2006 թ.)

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար[7]։

Մրցանակներ

  • ՀամԼԿԵՄ մրցանակ, 1967
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1975
  • Ի. Վ. Կուրչատովի անվան ԽՍՀՄ ԳԱ մրցանակ, 1989
  • Գ. Ն. Ֆլյումրովի անվան Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի մրցանակ, 1993
  • Ալեքսանդր ֆոն Հումբոլդթի անվան մրցանակ, 1995
  • Եվրոպական ֆիզիկայի ընկերության Լիզա Մեյթների անվան մրցանակ, 2000
  • Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվելու է նրա անունով։ Առաջարկվել է «օգանեսոն» անունը Og նշանով[8][9]
  • Պատվո շքանշան, 2016[10]
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2019[11]

Ծանոթագրություններ

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. 3,0 3,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «Նիկոլ Փաշինյանը Յուրի Օգանեսովին ՀՀ քաղաքացիություն է շնորհել». Արխիվացված է օրիգինալից 2018-07-11-ին. Վերցված է 2018-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Ամենածանր միջուկներ և ատոմներ» գիտաժողովը՝ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին
  7. Միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ
  8. «Названия новых химических элементов 113, 115, 117 и 118» (ռուսերեն). ОИЯИ. 2016-06-08. Վերցված է 2016-06-08-ին.
  9. «Մենդելեևի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը կանվանվի հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին». tert.am. 8 Հունիս 2016. Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 9 Հունիս 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572