Արթուր Մարտիրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մարտիրոսյան | |
---|---|
Ի ծնե | Արթուր Երջանիկի Մարտիրոսյան |
Ծնվել է | մայիսի 5, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արթուր Երջանիկի Մարտիրոսյան (մայիսի 5, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1985 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետում
- 1989 թվականից դասավանդում է ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի գունանկարի ամբիոնում, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
- 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ
- 2007 թվականին կերտել է հայոց ցեղասպանություն թեմայով հուշարձան, որը տեղադրված է Ֆրանսիայի Տուր քաղաքում
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների
- 1999 թվականից հետո չորս անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Ֆրանսիայում
- 2007 թվականին «Հայաստան, իմ բարեկամ» ֆրանս-հայկական միջոցառման շրջանակներում ունեցել է անհատական ցուցահանդես
- 2010 ՀՊՄՀ գիտական գրադարանի «Գրքի թանգարան» սրահ, «Նոր գույներ» անհատական ցուցահանդես[1]
Մեջբերումներ Արթուր Մարտիրոսյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Մարտիրոսյանի երևակայությունը մշտապես դեգերում է հոգևոր ապրումների սահմաններում, ժամանակակից ուղղությունների, ոճերի լաբիրինթոսում ապավինելով իր ներաշխարհում ի սկզբանե բուն դրած զգացումների, հույզերի նախնական անաղարտությանը»[2]։ - Սարո Սարուխանյան, արվեստաբան
|
Արթուր Մարտիրոսյանը գույնի վարպետ է։ Նրա ձեռագիրը յուրատիպ է, խիստ անհատական։ Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ։ - Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության դոկտոր
|