Պոդոլյան բարձրավայր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոդոլյան բարձրավայր, բարձրավայր Ուկրաինայի հարավ-արևմուտքում։ Ձևով բարձրավայրը ձգված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Բարձրությունները կազմում են հյուսիս-արևմուտքում 380 - 320 մ և հարավ-արևելքում 220 - 130 մ։ Բարձրագույն կետն է Կամուլա լեռը (471 մ)։ Վոլինյան բարձրավայրի հետ միասին հաճախ միավորվում է Վոլինա-Պոդոլյան բարձրավայրի անվան տակ։
Բարձրավայրը գտնվում է Դնեստր գետի ձախ ափին, Լվովի, Տերնոպոլի, Խմելնիցկիի, Իվանո-Ֆրանկովսկի, Վիննիցայի և մասնակիորեն Օդեսայի մարզերի սահմաններում, ինչպես նաև զբաղեցնում է Մոլդավիայի հյուսիսարևելյան մասերը։