Միավոր (բասկետբոլ)
Արտաքին տեսք
Միավոր, բասկետբոլ սպորտաձևում անցկացվող հանդիպման արդյունքը որոշելու ցուցանիշ։ Հանդիպման ժամանակ միավորները կուտակվում են մարզիկների կողմից հաջող իրացրած խաղային նետումներից (2 կամ 3 միավոր) և տուգանային նետումներից (1 միավոր)։ Եթե բասկետբոլիստը հաջող նետում է կատարում 3-միավորանոց գծից դուրս (6,75 մ ՖԻԲԱ-ում և 7,24 մ NBA-ում), ապա թիմը վաստակում է 3 միավոր, իսկ եթե հաջող նետումը կատարվում է գծից ներս, ապա 2 միավոր։
Ավելի շատ միավոր կուտակած թիմը հանդիպման ավարտին ճանաչվում է հաղթող։
NBA-ի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարիերայի ամենաշատ միավորներ՝ Քարիմ Աբդուլ-Ջաբար (38 387 միավոր)[1]
- Կարիերայի բարձրագույն միջին միավորներ՝ Մայքլ Ջորդան (30,12 մ/խ)[2]
- Ամենաշատ միավորներ մեկ մրցաշրջանի ընթացքում՝ Ուիլթ Չեմբեռլեն (4029 միավոր, 1961–62 մրցաշրջան)[3]
- Մրցաշրջանի բարձրագույն միջին միավորներ՝ Ուիլթ Չեմբեռլեն (50,4 մ/խ, 1961–62)[3]
- Ամենաշատ միավորներ մեկ խաղում՝ 100 միավոր Ուիլթ Չեմբեռլենի կողմից (3/2/62 ընդդեմ «Նյու Յորք Նիքսի»)[3]
- Ամենաշատ միավորներ մեկ խաղակեսում՝ 59 միավոր Ուիլթ Չեմբեռլենի կողմից[3]
- Ամենաշատ միավորներ մեկ քառորդում՝ 33 միավոր Ջորջ Գերվինի[3] և Կարմելո Էնթոնիի կողմից[4]
- Ամենաշատ միավորներ 1 օվերթայմի ժամանակ՝ 16 միավոր Գիլբերթ Արինասի կողմից
- Ամենաշատ միավորներ փլեյ-օֆֆերի ժամանակ՝ Մայքլ Ջորդան (5987)
- Կարիերայի ընթացքում ամենաշատ միջին միավորներ փլեյ-օֆֆերի ժամանակ՝ Մայքլ Ջորդան (33,4)
- Ամենաշատ միավորներ մեկ փլեյ-օֆֆ հանդիպման ժամանակ՝ Մայքլ Ջորդան (63 միավոր, 4/20/1986 ընդդեմ «Բոստոն Սելտիքսի»)
- Ամենաշատ միավորներ մեկ փլեյ-օֆֆ խաղակեսում՝ Սլիփի Ֆլոյդ (39 միավոր, «Գոլդեն սթեյթ Ուորիորս» - «Լոս Անջելես Լեյքերս»)
- Ամենաշատ միավորներ մեկ փլեյ-օֆֆ քառորդում Սլիփի Ֆլոյդ (29, «Գոլդեն սթեյթ Ուորիորս» - «Լոս Անջելես Լեյքերս»)
- Ամենաշատ միավորներ մեկ գերեզրափակիչ խաղում՝ Էլջին Բեյլոր (61 միավոր, 4/14/62 ընդդեմ «Բոստոն Սելտիքսի»)
- Ամենաշատ միավորներ մեկ գերեզրափակիչ խաղակեսում՝ Մայքլ Ջորդան (35, 6/3/1992 ընդդեմ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի»)