Ոզնու նրբագեղությունը
Ոզնու նրբագեղությունը ֆր.՝ L'Élégance du hérisson | |
---|---|
Հեղինակ | Մյուրիել Բարբերի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | օգոստոս 2008 |
Պարգև(ներ) |
«Ոզնու նրբագեղությունը» (ֆր.՝ L'Élégance du hérisson), ֆրանսիացի վիպասան և փիլիսոփայության ուսուցիչ[1] Մյուրիել Բարբերիի վեպը։ Գիրքը պատմում է դռնապան Ռենե Միշելի կյանքի իրադարձությունների մասին, որի միտումնավոր թաքցված խելքը բացահայտում է փոփոխական, բայց խելացիության առումով վաղահաս աղջիկը՝ Պալոմա Խոսեն: Պալոման բարձր դասի ընտանիքի դուստր է, որն ապրում է փարիզյան բնակելի շենքերից մեկում, որտեղ էլ աշխատում է Ռենեն:
«Ոզնու նրբագեղությունը» լի է մի շարք գրագետ կերպարներով, գրական ստեղծագործությունների, երաժշտության, ֆիլմերի և նկարների մասին ակնարկներով: Այն ներառում է փիլիսոփայության, դասակարգային գիտակցության և անձնական կոնֆլիկտի հետ կապված թեմաներ: Վեպի իրադարձություններն ու գաղափարները ներկայացված են վեպի ընթացքում երկու պատմողների՝ Ռենեի և Պալոմայի մտքերի և արձագանքների միջոցով: Պատմողից պատմող տարբերությունները նշվում են տառատեսակի ձևափոխումով: Պալոմայի դեպքում շարադրանքն ստանում է նրա օրագրի գրառումների և այլ փիլիսոփայական մտորումների ձևը: Ռենեի պատմությունը նույնպես նկարագրվում է առաջին դեմքով, բայց ավելի վիպական է և ներկա ժամանակով։
Վեպն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի օգոստոսին Éditions Gallimard-ի կողմից, վեպը դարձել է բեսթսելլեր: Հաջորդ տարի Ֆրանսիայում գրքի վաճառքը հասել է երկու միլիոնի։ Այն թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով և հրատարակվել Ֆրանսիայից դուրս բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում (Gallic Books, Լոնդոն), Միացյալ Նահանգներում (Europa Editions, Նյու Յորք)` արժանանալով քննադատների գովասանքին:
Դիպաշար
Պատմությունը հիմնականում պտտվում է Ռենե Միշելի և Պալոմա Խոսեի կերպարների շուրջ, որոնք միջին դասի Ձախափնյա բնակելի շենքի բնակիչներ են՝ Rue de Grenelle 7 հասցեում՝ Փարիզի ամենանրբագեղ փողոցներից մեկում: Տունը բաժանված ութ շքեղ բնակարանների, որոնք բոլորը բնակեցված են բուրժուական ընտանիքներով, շենք�� ունի բակ և սեփական այգի:
Այրի Ռենեն դռնապան է, որը 27 տարի է ինչ հսկում է շենքը։ Նա գրականության և փիլիսոփայության մեջ ինքնուս է, բայց թաքցնում է դա՝ իր աշխատանքը պահպանելու և շենքի վարձակալների դատապարտումից խուսափելու համար: Նա նաև ցանկանում է մենակ մնալ, որպեսզի խուսափի վարձակալների հետաքրքրասիրությունից: Ռենեն դա անում է՝ ձևացնելով, թե ապրում է դռնապանի աղքատիկ սնունդով և ցածրորակ հեռուստացույցով, մինչդեռ իր հետևի սենյակում նա իրականում վայելում է բարձրորակ սնունդ, լսում է օպերա և կարդում Լև Տոլստոյի և Էդմունդ Հուսերլի ստեղծագործությունները: Նրա տեսակետն այն է, որ աղքատ, տգեղ և առավել ևս խելացի լինելը դատապարտում է մարդուն մեր հասարակության մեջ մութ ու հիասթափված կյանքի, պայման, որը պետք է ընդունել վաղ տարիքում[1]:
Տասներկուամյա Պալոման ապրում է հինգերորդ հարկում իր ծնողների և քրոջ հետ, որոնց նա համարում է մեծամիտ։ Վաղահաս աղջիկը թաքցնում է իր խելքը՝ խուսափելով դպրոցից դուրս մնալուց։ Վրդովված իր շրջապատի արտոնյալ մարդկանցից՝ նա որոշում է, որ կյանքն անիմաստ է, և եթե չգտնի ինչ-որ բան, որի համար արժե ապրել՝ «բուրժուական գոյության դատարկությունից» դուրս[2], ինքն ինքնասպան կլինի հունիսի 16-ին՝ իր տասներեքերորդ տարեդարձին[3]։ Մահից առաջ ծրագրելով այրել բնակարանը՝ նա նաև գողանում է մոր հաբերը։ Առայժմ նա գրանցում է արտաքին աշխարհի իր դիտարկումները, ներառյալ Ռենեի մասին իր ը��կալումները:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «GroskopConfe
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «The Elegance of the Hedgehog». The New Yorker. 2008-10-20. Վերցված է 2008-12-03-ին.
- ↑ «The Hedgehog (2009) plot summary». IMDb. Վերցված է 2011-07-05-ին.