Jump to content

Անարխոսինդիկալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:40, 18 Հոկտեմբերի 2022 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Անարխո-սինդիկալիզմ, մանրբուրժուական հոսանք բանվորական շարժման մեջ, որ գտնվում է անարխիզմի գաղափարական և քաղաքական ազդեցության ներքո։ Անարխո-սինդիկալիզմը ժխտում է քաղաքական պայքարի և բանվորական ինքնուրույն քաղաքական կուսակցությունների անհրաժեշտությունը և մերժում պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը։

Անարխո-սինդիկալիզմը ձևավորվել է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխո-սինդիկալիզմը ձևավորվել է Ֆրանսիայում, XIX դարի վերջերին և տարածվել այն երկրներում, ուր խոշոր արտադրության հետ մեկտեղ կային մեծ թվով տնայնագործական ձեռնարկություևներ (Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Լատինական Ամերիկայի երկրներ)։ Մի կողմից ձեռնարկությունների քայքայումը, մյուս կողմից II Ինտերնացիոնալի կուսակցությունների օպորտունիստական քաղաքականությունից բանվոր դասակարգի դժգոհությունը XX դարի սկզբին բարենպաստ պայմաններ ստեղծեցին անարխո-սինդիկալիզմի տարածման համար։ Անարխո-սինդիկալիզմի տեսաբանները (ժ. Աորել, Գ. Լագարդել, է. Պուժե և այլք) պատմական նոր պայմաններում «պրոլետարական սոցիալիստական տեսության» անվան տակ վերածնում էին պրադոնիզմը և բակունիզմը։ Քննադատելով բուրժուական հասարակությունը՝ անարխո-սինդիկալիստները գտնում են, որ կապիտալի դեմ պայքարում պրոլետարիատի ազատագրմանը կարելի է հասնել միայն տնտեսական պայքարի միջոցով։ Նրանք բանվորակաև շարժմաև մեջ վճռական նշանակությունը տալիս են արհմիություններին (ֆր.՝ Syndicat)։ Քաղաքական պայքարին նրանք հակադրում են այսպես կոչված «ուղղակի գործողությունները»՝ ցույցերը, գործադուլները, բոյկոտը, սաբոտաժը։ Նրանց նպատակն է արհմիությունների գլխավորությամբ կազմակերպել սոցիալական հեղաշրջում, որը «մյուս օրը ևեթ» պետք է ջախջախի պետությունն ու քաղաքական իշխանությունը և ստեղծի մի հասարակություն, որտեղ նյութական բարիքների արտադրությունն ու բաշխումը գտնվում են «սինդիկատների ֆեդերացիայի» ձեռքին։

Անարխո-սինդիկալիզմի էություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անարխո-սինդիկալիզմի օպորտունիստական էությունը բացահայտելու գործում նշանակալի դեր են խաղացել ԽՄԿԿ, մյուս երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունները։ ՀամԿ(բ)Կ 10-րդ համագումարը դատապարտեց կուսակցության մեջ եղած «բանվորական ընդդիմութիան», որը անարխո-սինդիկալիստական թեքում Էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոմունիստական և բանվորական կուսակցությունների հեղինակության աճը, կապիտալիստական երկրներում բանվորական հեղափոխական շարժման նոր վերելքը լրջորեն խախտեցին անարխո-սինդիկալիզմի դիրքերը։ Սակայն կապիտալիստական երկրներում անարխո-սինդիկալիզմի գաղափարները բանվոր դասակարգի որոշ խավերում, ինչպես նաև մանրբուրժուական մտավորականության շրջաններում դեռևս որոշակի ազդեցություն ունեն։ Պայքարեյով անարխո-սինդիկալիստական հայացքների դեմ՝ կոմունիստները ձգտում են ապահովել բանվորական բոլոր կազմակերպությունների գործողությունների միասնությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անարխոսինդիկալիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 376