Վերջաբան (ֆիլմ)
Վերջաբան ռուս.՝ Послесловие | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարլեն Խուցիև |
Սցենարի հեղինակ | Մարլեն Խուցիև |
Դերակատարներ | Ռոստիսլավ Պլյատ և Անդրեյ Մյագկով |
Օպերատոր | Լեոնիդ Կալաշնիկով |
Երաժշտություն | Յոհան Սեբաստիան Բախ |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 98 րոպե |
«Վերջաբան» (ռուս.՝ «Послесловие»), 1983[1] թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Մառլեն Խուցիևը[2][3] Յուրի Պախոմովի «Աները եկել է» (ռուս.՝ «Тесть приехал») պատմվածքի հիման վրա։ Ռոստիսլավ Պլյատի և Անդրեյ Մյագկովի դուետը ներկայացնում է դրամատիկ իրավիճակ. դստերն ու փեսային այցելության եկած ծերունին բախվում է երեխաների անտարբերությանը։
Սյուժե
75-ամյա Ալեքսեյ Բորիսովիչը հարավից Մոսկվա է գալիս դստերը այցելելու։ Բայց դուստրը գործուղման է գնացել։ Աներոջը դիմավորում է փեսան, որն արձակուրդ է վերցրել՝ ատենախոսության վրա աշխատելու համար։
Տարբեր սերունդների երկու ներկայացուցիչները, որոնք կյանքի վերաբերյալ տարբեր հայացքներ ունեն, մի քանի օր են անցկացնում միասին։ Նախկին ռազմական վիրաբույժ Ալեքսեյ Բորիսովիչը դստերը սպասելիս ժամանակն անցկացնում է փեսայի՝ Վլադիմիրի հետ զրուցելով, պարբերաբար հանդիպելով հին ընկերների հետ և շրջելով Մոսկվայում, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդությունը նախապատերազմական տարիներին։
Դերերում
- Ֆիլմում ընդամենը երկու հերոս կա՝ Ալեքսեյ Բորիսովիչը և Վլադիմիրը։ Այն դերասանները, որոնք խաղացել են դրվագներում, լուսագրերում նշված չեն:
- Հեռախոսով հնչող ձայնը հնչյունավորել է նկարիչ Ֆելիքս Յավորսկին։
- Ֆիլմում նկարահանվել է նաև Յուրի Սենկևիչը՝ իր կերպարով։
Նկարահանումներ
- Ալեքսեյ Բորիսովիչի դերի համար ռեժիսոր Խուցիևն ի սկզբանե հրավիրել է Լեոնիդ Օբոլենսկին[4]։
- Վլադիմիրն ասում է, որ ինքն ապրում է Տուշինոյում, բայց ֆիլմը նկարահանվել է Վերնադսկի պողոտայում, Կոշտոյանց փողոց, 2 (խաչաձև տուն) հասցեում, Օլիմպիական գյուղ-80-ում[5] (դրվագներ մեքենայի մեջ կայարանից տուն գնալու ճանապարհին), Միչուրինսկի պողոտայում, ակադեմիկոս Անոխինի փողոց, 12 շենք 1 հասցեում (Վլադիմիրի բնակարան)։
- Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի է ունեցել ԳԴՀ-ում 1984 թվականի դեկտեմբերի 20-ին։
Երաժշտություն
- Ֆիլմի սկզբում և վերջում հնչում է Լյուդվիգ վան Բեթհովենի № 14 դաշնամուրային սոնատի առաջին հատվածը։
Ծանոթագրություններ
- ↑ Epilogue at the KinoPoisk
- ↑ Epilogue at the kino-teatr.ru
- ↑ Марлен Хуциев, сейсмограф эпохи
- ↑ Марлен Хуциев принял участие в кинофестивале «Полный артхаус»
- ↑ Послесловие Хуциева
Գրականություն
- Свободин А. П. Смутное чувство вины. Слова, сказанные после // Искусство кино. — 1984. — № 7. — С. 18—26. — ISSN 0130-6405.
- Трошин А. С. Не ждали? // Кино. — 1984. — № 4. — С. 7—9.
- Щербаков К. А. Двадцать лет спустя // Советская культура. — 19 января 1984. — С. 4. — ISSN 1562-0379.
Արտաքին հղումներ
- «Վերջաբան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում