Սելմա Էրգեչ
Սելմա Էրգեչ գերմ.՝ Selma Ergeç | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Համմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Մյունստերի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
selmaergec.com | |
Սելմա Էրգեչ (թուրքերեն՝ Selma Ergeç; նոյեմբերի 1, 1978, Համմ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դերասանուհի և մոդել։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Ցանց 2.0» ֆիլմում և «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Հատիջե Սուլթանի դերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելման ծնվել է 1978 թվականին Գերմանիայի Համմ քաղաքում ազգությամբ թուրք բժշկի և գերմանուհի բուժքրոջ ընտանիքում։ Մայրը ծնունդով եղել է Գերմանիայի Ռուր հողից։ Նրան անվանել են ի պատիվ գրող Սելմա Լագերլեֆի։ Ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել է Թուրքիայի Մերսին քաղաք։ Ավելի ուշ տեղափոխվել են Անկարա, իսկ արդեն 1989 թվականին հետ են վերադարձել Գերմանիա։ Սելման 1995 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1995- 1996 թվականներին սովորրել է Օքսֆորդի Հեդինգթոն դպրոցում։ 1996- 1998 թվականներին փոխանակման ծրագրով սովորել է Լիլում։ 1998 թվականին Սելման հետ է վերադարձել Գերմանիա։ Ավելի ուշ տեղափոխվել է Թուրքիա և սովորել Ստամբուլի համալսարանում, այնուհետ սովորել նաև Ադանայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Փորձաշրջան է անցել Ստամբուլի համալսարանի բժշկական կլինիկայում[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սեպտեմբերի 26-ին Սելման ամուսնացել է բիզնեսմեն Ջան Օզայի հետ, ում հետ հանդիպել է երկու տարի[2]։ 2016 թվականի ապրիլի 8-ին Սելման Էրգեչը աղջիկ է ունեցել, ում անվանել են Յասմին[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ս | Արդյոք այսպիսին կլինի | թուրքերեն՝ Böyle mi Olacaktı? | Մերվե |
2001-2004 | ս | Խնձորի կեսը | Yarım Elma | Այչա |
2005 | ս | Փառք | թուրքերեն՝ Şöhret | Նատալի |
2005 | ս | Ծոցի կրակը | թուրքերեն՝ Körfez Ateşi | Փինար |
2005 | ֆ | Ցանց 2.0 | The Net 2.0 | Ընդունարանի աղջիկ |
2006 | ֆ | Մշուշ և գիշեր | Sis ve Gece | Մինե |
2007 | ս | Սանձահարելով անսանձին | թուրքերեն՝ Hırçın Kız | Գյուլ |
2007-2009 | ս | Ասի | Asi | Դեֆնե |
2010 | ֆ | Ձայն | Ses | Դերիա |
2010 | ս | Սրտի ցավ | Kalp Ağrısı | Ազիզե |
2011-2013 | ս | Հոյակապ դար | Muhteşem Yüzyıl | Հատիջե Սուլթան |
2013 | ֆ | Քո պատմությունը | Senin Hikayen | Էսրա |
2014 | ֆ | Ղրիմցի | Kırımlı | Մարիա |
2014-2015 | ս | Սրտային գործեր | Gönül isleri | Սաադեթ |
2015 | ֆ | Գարիփի ոգիները | Ghosts of Garip | Նինա |
2017 | ս | Իմ հայրենիքը դու ես | Vatanın Sensın | Հալիդե Էդիբ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Էրգեչ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մյունստերի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք մոդելներ
- 21-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Թուրք կին մոդելներ
- Գերմանացի կինոդերասանուհիներ