Jump to content

Բույսերի նեմատոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:23, 8 փետրվարի 2022 տարբերակ, Narek75 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բույսերի նեմատոդներ, մշակովի և վայրի բույսերի վնասատուներ՝ կլոր որդերի դասից։ Առավել տարածված են․ կարտոֆիլի ցողունային (Ditylenchus destructor), ցորենի (Anguina tritici), ճակնդեղի (Heterodera chachti), ինչպես նաև սոխի ու սխտորի ցողունային, սեխի, վարունգի ու կաղամբի բազմակեր, ելակի, բրնձի և այլ նեմատոդները։ Բազմանում են բույսերի պալարներում, բողբոջներում, արմատապտուղներում, տերևներում, ընձյուղներում և այլն, վնասում դրանք, արգելակում աճը, նվազեցնում, իսկ երբեմն՝ ոչնչացնում ամբողջ բերքը (նաև պահեստներում)։ Նեմատոդները կարող են տարածվել այլ հողամասեր՝ ջրի, արմատակալած տնկիների, հողի, գույքի, տրանսպորտի և այլնի միջոցով։ Պայքարի միջոցներն են՝ նեմատոդասպան միջոցներով և ֆիզիկական մեթոդներով վարակված բույսերի մշակում, կալիումական պարարտանյութերի (բարձր չափաքանակներով), միկրոտարրերի օգտագործում, տնկանյութի և սերմնանյութի բուժում, ցանքաշրջանառություն, նեմատոդադիմացկուն սորտերի ստեղծում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 217