NASAMS
Արտաքին տեսք
NASAMS (անգլ.՝ Norwegian Advanced Surface to Air Missile System), նորվեգական շարժական ՀՕՊ հրթիռային համակարգ նախատեսված ցածր և միջին բարձրություններում թռչող մանևրող թիրախների խոցման համար։ Հանդիսանում է ՀՕՊ համակարգի միջին հեռահարության կայանք։
Նախագծվել է Նորվեգիայում «Kongsberg» ընկերության կողմից ամերիկյան «Raytheon»-ի հետ համատեղ։ Ստեղծման աշխատանքները իրականացվել են 1990-ականների սկզբին։ 1994 թ.-ից ընդգրկված է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Փորձերը ցույց են տվել, որ համակարգը կարող է օգտագործվել թևավոր հրթիռների ոչնչացման համար։
Արդիականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- NASAMS 2 — համակարգը բնօրինակից տարբերվում է մեծ շարժունակությամբ։ Գումարտակը ներառում է 4 մարտկոց` 3-ի փոխարեն, 6 ռադիոլոկացիոն կայան AN/TPQ-64` 3-ի փոխարեն և 12 արձակման կայանք` 9-ի փոխարեն[1]։
- HUMRAAM — ինքնագնաց համակարգ
- SLAMRAAM — ինքնագնաց համակարգ
Մարտավարատեխնիկական բնութագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոցման հեռավորությունը։ 2,5-40 կմ
- Խոցման բարձրությունը։ 0,03-16 կմ
- 1 հրթիռով խոցելու հավանականությունը։ 0,85
- Արձագանքի ժամանակը։ 10 վրկ.
- Մարտականից երթային վիճակի անցման ժամանակը։ 3 րոպե, հնարավոր է մինչև 1,5[2]
- Երթայինիվ մարտական վիճակի անցնելու ժամանակը։ 15 րոպե
- Թիրախի խոցման ժամանակը։ 1000 մ/վրկ.
- Հրթիռի թռիչքի առավելագույն արագությունը, մ/վրկ. 1020
- Խափանման միջին ժամանակը, 300