Մասնակից:Mane2005/Ավազարկղ
Գիլ Շվեդ (եբրայերեն՝ גיל שויד[1][2][3][4]), իսրայելացի ինժեներ-ծրագրավորող, գյուտարար և գործարար[5]։ Նա հանդիսանում է Check Point Software Technologies Ltd-ի (Իսրայելի խոշորագույն տեխնոլոգիական և կիբերանվտանգության ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը) համահիմնադիր և գլխավոր տնօրեն[6][7]։
Կենսագրություն
Շվեդը ծնվել է 1968 թվականին Երուսաղեմում։ Սկսել է ծրագրավորմամբ զբաղվել 13 տարեկանում, իսկ երկու տարի անց, երբ դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, սկսել է սովորել ինֆորմատիկա Երուսաղեմի հրեական համալսարանում[7]։
Բանակում ծառայութան ժամանակ մտել է 8200 հետախուզական կորպուսի ստորաբաժանում[8]։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Շվեդը միացել է Իսրայելի Optrotech (ներկայումս՝ Orbotech) ստարտապ-ընկերությանը, որտեղ աշխատել է որպես ծրագրավորող։
1993 թվականին Շվեդն իր բանակային ընկեր Շլոմ Կրամերի և Մարիուս Նահթի հետ, որի հետ նա աշխատել է Optrotech-ում, հիմնադրել է Check Point-ը[7]։
Նույն թվականին Շվեդը ստեղծել և արտոնագրել է Stateful Packet Inspection-ը[9], որը հիմք է ծառայել հայտնի FireWall-1-ի առաջին տարբերակի համար, որը թողարկվել է 1994 թվականին[10]։ Stateful Inspection-ը մինչ օրս լայնորեն օգտագործվում է ցանցային բրանդմաուերներում[11]։
Շվեդը Check Point-ի գլխավոր տնօրենն ու տնօրենն է։ Ավելի վաղ նա զբաղեցրել Է Check Point-ի նախագահի և վարչության նախագահի պաշտոնը[12]։ 2018 թվականի դրությամբ Շվեդը Checkpoint-ի առաջատար բաժնետերն էր, որին պատկանել է ընկերության բաժնետոմսերի 19,1 %-ը՝ 3,4 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Check Point-ում մեծությամբ երկրորդ բաժնետերը հանդիսանում է Ամերիկյան Massachusetts Financial Services Company ներդրումային ընկերությունը, որի բաժնետոմսերի 7,7 %-ը տվյալ պահին գնահատվում է 1,3 մլրդ դոլար[13]։
style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված
՝ առաջադրված և style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ` հաղթանակ
- ↑ Gil Shwed
- ↑ Gil Shwed wins first-ever Israel Prize in high-tech - Globes
- ↑ Check Point CEO to receive Israel Prize in Technology and Innovation - The Jerusalem Post
- ↑ Markets : News, $CONCAT_TITLE - MarketScreener.com
- ↑ CIO. — 2002.
- ↑ «Рост компаний кибербезопасности». finam (русский). Finam. 2020-05-20. Վերցված է 2020-05-20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 7,2 «A Fortune In Firewalls». Forbes. 2002-03-18.
- ↑ «The Unit». Forbes. 2007-02-08. Վերցված է 2011-08-21-ին.
- ↑ Paul Fisher SC Magazine interviews Gil Shwed, co-founder of Check Point. — SC Magazine UK, 2009.
- ↑ Cultural mythology and global leadership.
- ↑ «What is stateful inspection?». Searchnetworking.techtarget.com. 2011-08-17. Վերցված է 2011-08-21-ին.
- ↑ «Bloomberg Executive Profile».
- ↑ «Check Point to give Shwed options worth $144m».