Jump to content

Աբիտուրիենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:19, 28 Դեկտեմբերի 2021 տարբերակ, Kareyac (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Աբիտուրիենտ (լատին․՝ abiturients հեռանալ պատրաստվող), ավարտական քննություններին պատրաստվող միջնակարգ դպրոցի ընթացավարտ։ Բարձրագույն կամ հատուկ ուսումնական հաստատություն ընդունվող անձ։ Երկրների մեծ մասում միջնակարգ ուսումնական հաստատությունն ավարտող, ավարտական փորձությունները հաղթահարող կամ աբիտուր[Ն 1]՝ հասունության վկայական, ստացած անձ։

ԽՍՀՄ-ում 1950-ականներից (իսկ հետո՝ հետխորհրդային տարածքում) տերմինը ստացել է իմաստային այլ նշանակություն՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող անձ։

Ֆրանսիայում աբիտուրիենտները՝ դիմորդները, կոչվում են բակալավրներ։ Այս որակավորումը շնորհվում է լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտներին և իրավունք է տալիս ընդունվել բուհեր (տես թարգմանչի կեղծ ընկերները)։

  1. Հենց այս բառից էլ առաջացել է աբիտուրիենտ բառը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիտուրիենտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26