Jump to content

Մասնակից:Mane2005/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոնալդ Էյդիսոն Ֆեյսոն (անգլ.՝ Donald Adeosun Faison, ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է NBC-ի «Կլինիկա» սերիալի Քրիսթոֆեր Թյորքի դերով։

Վաղ տարիներ

Ծնվել է Նյու Յորք նահանգի Հարլեմ քաղաում՝ քասթինգի տնօրեն Շիրլիի և դռնապան Դոնալդի ընտանիքում[1]։ Դերասանի երկրորդ անունը՝ «Էյդիոսան»-ը, յորուբա լեզվից թարգմանաբար նշանակում է «Ես կրում եմ Աշանի թագը»։ Այն հորինվել է ծնողների կողմից Նիգերիա այցելելուց հետո։ Դոնալդ Ֆեյսոնն ունի չորս եղբայր, որոնցից կրտսերը՝ Օլամանդ Ֆեյսոնը, հանդիսանում է Imajin ամերիկյան Ռիթմ ընդ բլյուզ խմբի հանդամ։ Դոնալդը սովորել է Մանհեթենի մանկական պրոֆեսիոնալ դպրոցում, որտեղ պատրաստում են ապագա դերասաններ և պարողներ։ Նրա լավագույն ընկերն է Դեշ Մայհոկը[2]։

Կարիերա

Ֆեյսոնը ճանաչում է ձեռք բերել «Անհասկացողները» ֆիլմում (թողարկվել է 1995 թվականին) խաղացած Մյուրեյա Լոուրենս Դյուվալյայի դերից հետո[3]։ Նույն թվականին խաղացել է «Արտաշնչմանը սպասելով» ֆիլմի Թարիքի դերը։ Հետագայում Դոնալդը «Ֆելիսիթի» հեռուստասերիալի 23 էպիզոդներում կատարել է Թարիքի դերը, ինչպես նաև հայտնվել է «Հիշելով Տիտաններին» ֆիլմում՝ կատարելով պատվասեր ֆուտբոլիստ Փիթի դերը, և հնչյունավորել MTV-ի «Ծաղրածուների դպրոց» անիմացիոն սերիալի մի քանի կերպարներին։

2005 թվականին Ֆեյսոնը նկարահանվել է MTV-ի «Փոխձիեր» ամերիկյան հեռուստաշոուի էպիզոդում, որի խաղարկության զոհը դարձել է «Կլինիկա» հեռուստաշոուի իր խաղընկեր Զաք Բրաֆը[4]։ Նա նաև հայտնվել է Fall Out Boy խմբի Մայքլ Ջեքսոնի «Beat It» երգի քավեր տարբերակի տեսահոլովակում։

2010 թվականին Ֆեյսոնը «Սքայլայն» ֆիլմում կատարել է Թերիի դերը։ 2011-2012 թվականին «Նախկին» սիթքոմում կատարել է գլխավոր դերերից մեկը[5]։

2011 թվականին հայտնվել է The Sims Medieval խաղի համար գովազդային հոլովակներում։ 2012 թվականին նկարահանվել է «Կատարյալ ձայն» ֆիլմի էպիզոդիկ դերում[6][7]։ 2013 թվականին եղել է «Ո՞վ է ծիծաղում վերջինը» սքեթչ շոուի հաղորդավարը[8]։ 2016-2018 թվականներին վարել է GSN Winsanity խաղարկային շոուն[9]։

2018-2020 թվականներին Ֆեյսոնը հնչյունավորել է «Ատսղային պատերազմներ։ Դիմադրություն» մուլտսերիալի Հայպ Ֆազոնի պիլոտը, որը կոչվել է նրա պատվին[10]։

«Կեղծ բժիշկներ, իսկական ընկերներ» փոդքասթում, որը թողարկվել է 2020 թվականի մարտին, Ֆեյսոնը և նրա խաղընկեր Զաք Բրաֆը կիսվել են իրենց պատմություններով և սերիալի նկարահանման փորձով։ Փոդքասթը տարածվում է iHeartRadio ընկերության կողմից[11]։

Անձնական կյանք

Ֆեյսոնն իր երկրորդ կնոջ՝ Քեյսի Քոբիի հետ 2010 թվականին

Դոնալդն ունի վեց երեխա։ Ավագ որդին՝ Շոն Ֆեյսոն-Ինսը, Դոնալդի մանկության ընկերուհի Օդրի Ինսից է, իսկ երրոդը Լիզա Ասկիից է, որի հետ ամուսնացել է 2001 թվականին։ Ունի երկվորյակ որդի և դուստր՝ Դեյդը և Քայան, ու ևս մեկ որդի՝ Քոբին։ Զույգը բաժանվել է 2005 թվականին[12]։

2012 թվականի դեկտեմբերին Դոնալդն ամուսնացել է Քեյսի Քոբի հետ[13]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին նրանք ունեցել են որդի՝ Ռոկո Ֆեյսոնը[14], իսկ 2015 թվականի ապրիլի 4-ին՝ դուստր՝ Ուայլդեր Ֆրենսիս Ֆեյսոնը[15]։

Դոնալդը Զաք Բրաֆի մտերիմ ընկերն է, որի հետ միասին նկարահանվել է «Կլինիկա» սերիալում։

Ընտրված Ֆիլմագրություն

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Հեղինակություն Juice ուսանող
1994 ֆ Շուգար Հիլ Sugar Hill Քայմի Դեմիելս
1995 ֆ Գործեր Նյու Ջերսիում New Jersey Drive Թայնի Դայմ
1995 ֆ Անհասկացողները Clueless Մյուրեյ
1995 ֆ Արտաշնչմանը սպասելով Waiting to Exhale Թարիք Մեթյուս
1996-1998 ս Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի Sabrina the Teenage Witch Դեշիել / Ջասթին
1996-1999 ս Անհասկացողները Clueless Մյուրեյ
1998 ֆ Չեմ կարող սպասել Can’t Hardly Wait թմբկահար Դեն
2000 ֆ Հիշելով Տիտաններին Remember the Titans Փիթի Ջոնս
2000-2002 ս Ֆելիսիթի Felicity Թրեյսի
2001 ֆ Ջոզի և կատվիկներ Josie and the Pussycats Դի Ջեյ
2001-2010 ս Կլինիկա Scrubs բժիշկ Քրիսթոֆեր Թյորք
2002 ֆ Մեծ, գեր խաբեբան Big Fat Liar Ֆրենք Ջեքսոն
2003 ֆ Քաղաքային աղջիկներ Uptown Girls Հյուի
2016 ֆ Ինչ-որ նոր բան Something New Նելսոն Մակքուին
2006 ֆ Տղաները Լաս Վեգասում Bachelor Party Vegas Էշ
2010 ֆ Սքայլայն Skyline Թերի
2011-2015 ս Նախկին The Exes Ֆիլ Չեյզ
2012 ֆ Կատարյալ ձայն Pitch Perfect չորրոդ ձայն
2013 ֆ Հարված հետույքին 2 Kick-Ass 2 բժիշկ Գրավիտոն
2014 ֆ Ցանկանում եմ լինել այստեղ Wish I Was Here Էնթոնի
2017-2018 ս Ռեյ Դոնովան Ray Donovan Էնթոնի Ա’Շոն Անդերսոն
2019-2020 ս Երևույթ Emergence Ալեքս Էվանս


style="background: #FDD; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="no table-no2"|Առաջադրված ՝ առաջադրված և style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ` հաղթանակ

  1. «What's Up, Doc?». People. June 17, 2002. Արխիվացված է օրիգինալից May 14, 2016-ին. Վերցված է November 25, 2010-ին.
  2. Tanber, George J. (February 22, 2007). «Q&A: 'Scrubs' star as pro team owner?». ESPN. Վերցված է November 25, 2010-ին.
  3. «Folgers ad (1989)». Վերցված է April 23, 2021-ին – via YouTube.
  4. «Zach Braff Busted Beating Up Teen on 'Punk'd'». Hollywood.com. September 14, 2006. Վերցված է April 23, 2021-ին.
  5. Kay, Jeremy (February 11, 2010). «IM Global want buyers to see the light on Skyline». Screen Daily.
  6. Klassen, Anna (April 16, 2015). «13 Things 'Pitch Perfect' Has Ruined Forever». Bustle (անգլերեն). Վերցված է February 27, 2018-ին.
  7. Bell, Amanda June (March 15, 2017). «What Donald Faison has been doing since Scrubs». Looper.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է February 27, 2018-ին.
  8. Berenz, Ryan (April 4, 2013). «Who Gets the Last Laugh?: Donald Faison hosts TBS hidden-camera comedy». Channel Guide Magazine. Վերցված է April 23, 2021-ին.
  9. Pedersen, Erik (November 18, 2015). «GSN Will Play 'Winsanity' With Host Donald Faison». Deadline Hollywood. Վերցված է April 23, 2021-ին.
  10. Asarch, Steven (October 4, 2018). «'STAR WARS' RESISTANCE' ISN'T THE MYTHICAL SPACE OPERA YOU'RE USED TO». Newsweek (կանադական անգլերեն). Վերցված է November 16, 2018-ին.
  11. Lee, Emily (March 31, 2020). «Zach Braff & Donald Faison Launch 'Fake Doctors, Real Friends' Podcast». iHeartRadio. Վերցված է April 25, 2020-ին.
  12. Կաղապար:Cite work
  13. Messer, Lesley (December 15, 2012). «Donald Faison Marries Cacee Cobb». People. Վերցված է January 31, 2013-ին.
  14. «Donald Faison and CaCee Cobb Welcome Son Rocco» (անգլերեն).
  15. «Donald Faison and CaCee Cobb Welcome Daughter Wilder Frances» (անգլերեն).