Էրնստ Գլազեր
Էրնստ Գլազեր | |
---|---|
Բնօրինակ անուն | Ernst Glaser |
Ծնվել է | փետրվարի 24, 1904 Համբուրգ, Գերմանական կայսրություն |
Երկիր | Նորվեգիա, Գերմանիա և Շվեդիա |
Մահացել է | ապրիլի 3, 1979 (75 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դասական երաժիշտ և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ |
Ամուսին | Kari Marie Aarvold Glaser?[1] |
Ernst Glaser Վիքիպահեստում |
Էրնստ Գլազեր (նորվ.՝ Ernst Glaser, փետրվարի 24, 1904, Համբուրգ, Գերմանական կայսրություն - ապրիլի 3, 1979, Օսլո, Նորվեգիա), հրեական ծագումով նորվեգացի ջութակահար, ով ծնվել և մեծացել է Գերմանիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնստ Գլազերը ծնվել է 1904 թվականի փետրվարի 24-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Սովորել է Բեռլինում՝ աշակերտելով Կարլ Ֆլեշի մոտ։
1928 թվականին իր դասընկերոջ խորհրդով համալրել է Նորվեգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերը, որտեղ մնացել է մինչև 1958 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայից հրեաների մասսայական բնաջնջումից խուսափելու համար փախել է Շվեդիա։
1941 թվականին նշվում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի 175-ամյակը, երբ մի խումբ նորվեգացի նացիստներ ներխուժեցին հանդիսության սրահ։ Նրանք ցանկանում էին գերի վերցնել նվագախմբի կատարողներին։ Գլազերին հաջողվել է փախուստի դիմել։
Այս շրջանում էլ ստեղծվել է Նորվեգիայի ազգային օրհներգը, որի ստեղծմանն անմիջականորեն մասնակցել է Էրնեստ Գլազերը[2]։ 1942 թվականին փախչել է Շվեդիա և վերադարձել է Նորվեգիա միայն 1945 թվականին։
Մահացել է 1979 թվականի ապրիլի 3-ին Օսլոյում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Bjarne Kortsen. Harald Heide // Norsk biografisk leksikon (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրնստ Գլազեր» հոդվածին։ |
|