Jump to content

Դոնթի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:53, 8 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Դոնթի Մեթոդ (հայտնի է նաև որպես Դոնթի բանաձև, կամ Ջեֆերսոնի մեթոդ), համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման տարբերակներից մեկը, որն առաջարկել է բելգիացի մաթեմատիկոս Վիկտոր Դոնթը։ Այն կիրառվում է մի շարք երկրներում, որոնց թվում են Ալբանիան, Արգենտինան, Արևելյան Թիմորը, Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Բուլղարիան, Էկվադորը, Էստոնիան, Գերմանիան (մինչև 1985 թվական), Դանիան, Իսլանդիան, Իսպանիան, Իսրայելը, Կոլումբիան, Հայաստանը, Հունգարիան, Մակեդոնիայի Հանրապետությունը, Մոլդովան, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հյուսիսային Իռլանդիան, Սերբիան, Սլովենիան, Թուրքիան, Ուելսը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան, Չիլին, Շոտլանդիան, Ճապոնիան, Վենեսուելան։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնթի մեթոդի կիրառման դեպքում տեղերը բաշխվում են հաջորդաբար, մեկը մյուսի հետևից։ Յուրաքանչյուր քայլում տեղը շնորհվում է այն կուսակցությանը, որի գործակիցն առավելագույնն է։ Բանաձևում

  • -ն կուսակցության ստացած ընդհանուր ձայների քանակն է,
  • -ը մինչ այդ քայլը կուսակցության ստացած տեղերի քանակը։

Տեղ շնորհելուց հետո վերահաշվարկվում է քվոտան հաշվի առնելով նոր ստացված մանդատը[1][2]։

Ենթադրենք, 10 պատգամավոր ունեցող օրենսդիր մարմնի ընտրությանը մասնակցած երեք քաղաքական ուժեր ստացել են 50, 42 և 19 հազար ձայներ։ Դոնթի մեթոդով նրանք կստանան համապատասխանաբար 5, 4 և 1 տեղեր։ Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս մեթոդի կիրառումը քայլ առ քայլ։ Յուրաքանչյուր քայլում նշված է կուսակցության քվոտան, նրանցից առավելագույնը թավատառ է։

Տեղ Կուսակցություն 1 Կուսակցություն 2 Կուսակցություն 3
1 50000 42000 19000
2 25000 42000 19000
3 25000 21000 19000
4 16666 21000 19000
5 16666 14000 19000
6 16666 14000 9500
7 12500 14000 9500
8 12500 10500 9500
9 10000 10500 9500
10 10000 8400 9500

Կիրառումը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ընդունված ընտրական օրենսգրքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ազգային փոքրմասնության և ռեյտինգային թեկնածուների մանդատները բաշխվում են Դոնթի Մեթոդով[3]։ Մեթոդը կիրառվել է ՀՀ Ազգային Ժողովի 2017 թվականի և 2018 թվականի արտահերթ ընտրություններում։

Մեթոդը կիրառվում է նաև ԱԺ-ի հանձնաժողովի նախագահների տեղերի բաշխման ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The D'Hondt Method Explained Seat Allocation How it works - UCL» (PDF).
  2. «Understanding the d'Hondt method: Allocation of parliamentary seats and leadership positions - Think Tank».
  3. «Ինչպես է ձևավորվելու խորհրդարանը առաջարկվող ԸՕ նախագծով».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]