Jump to content

Անկախության ճանապարհով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:35, 3 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անկախության ճանապարհով
ԵնթավերնագիրՓոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)
ՀեղինակՎարդան Օսկանյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն
Թեմաքաղաքականություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր284
Հրատարակիչ«Անտարես» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2013
ՀՏԴ941(479.25): 323(479.25) : 327
ԳՄԴ63.3(2Հ) + 66.3(2Հ) + 66.4

«Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)», 2013 թվականին լույս տեսած Վարդան Օսկանյանի գիրքը[1]։

Հուշագրություններում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքին, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղու մասին[2]։

Ըստ Օսկանյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար լինելու ընթացքում նա պահել օրագիր, որտեղից էլ գրքի համար ընտրել է այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել է կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով[2]։

Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի՝ հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից[2]։

Գրքի ութ գլուխներում Վարդան Օսկանյանը պատմում է Հայաստանի Հանրապետության կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ արված քայլերի մասին։ Ներկայացնում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը և իր անձնական մասնակցությունը այդ ամենում, անդրադառնում Հայաստանի բազմակողմ դիվանագիտությանը։ Գլուխ է նվիրված Մերձավոր Արևելքին, որտեղ հեղինակը խոսում է արաբական երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների մասին։ Գրքում հեղինակը հատուկ ուշադրություն է հատկացնում արցախյան խնդրին, կարգավորման գործընթացին իր անձնական մասնակցությանը։ Արցախի Հանրապետությանը վերաբերող գլուխը վերնագրված է՝ «Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը»[2]։

Բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ունի 10 գլուխ[1].

  • Ներածություն

Երազանք և իրականություն Կյանքի ուղի Աշխարհաքաղաքական եռանկյունի

    • Կոմպլեմենտարիզմ
    • Ռուսաստան
    • Եվրոպական Միություն
    • Միացյալ Նահանգներ
  • Հյուսիս և Հարավ՝ կենսական ուղղություններ
  • Թուրքիա
  • Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը
  • Մերձավոր Արևելք
  • Բազմակողմ դիվանագիտություն
  • Առանց վերջաբանի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Վարդան Օսկանյան, Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից):, Երևան, «Անտարես», 2013, էջ 3 — 284 էջ, ISBN 978-99941-2917-1։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Լույս է տեսել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը. «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»