Մարթա Գելլհորն
Մարթա Գելլհորն անգլ.՝ Martha Gellhorn | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 15, 1998[1][2][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | John Burroughs School? և Բրին Մոր քոլեջ[4] |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, գրող և ռազմական թղթակից |
Աշխատավայր | The New Republic?[4], United Press?, The Atlantic? և Collier's? |
Ամուսին | Էռնեստ Հեմինգուեյ[4], Thomas Stanley Matthews?[4] և Bertrand de Jouvenel?[5] |
Ծնողներ | մայր՝ Edna Fischel Gellhorn?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | gellhornmartha.blogspot.com |
Martha Gellhorn Վիքիպահեստում |
Մարթա Գելլհորն (անգլ.՝ Martha Ellis Gellhorn, 1908 թվականի նոյեմբերի 8 - 1998 թվականի փետրվարի 15), ամերիկացի լրագրողուհի, գրող, XX-րդ դարի մեծագույն ռազմական թղթակիցներից մեկը[6][7]։ Նա պարզաբանում էր աշխարհի գրեթե բոլոր մեծ կոնֆլիկտները, որոնք կատարվում էին իր վաթսունամյա կարիերայի ընթացքում։ 1940-1945 թվականներում նա եղել է Էռնեստ Հեմինգուեյի երրորդ կինը։
Կենսագրություն
Մարթա Գելլհորնը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի ութին Սենթ Լուիսում: Հայրը՝ Ջորջ Գելլհորնը, գերմանական արմատներով բժիշկ-գինեկոլոգ էր[8], մայրը՝ Էդնա Ֆիշելլը, կանանց իրավունքների ակտիվ պաշտպաններից էր: Երկու ծնողներն էլ կիսով չափ հրեա էին: Փոքր ժամանակից նա գրում էր ոտանավորներ և կարճ պատմվածքներ: 1926 թվականին ավարտել է դպրոցը: Սովորել է Բրին Մար քոլեջում, բայց ուսումն անավարտ է թողել և 1927 թվականին դուրս է եկել:Քոլեջից հետո սկսել է աշխատել «The New Republic» թերթում, այնուհետև տեղափոխվել է Եվրոպա: Ֆրանսիայում աշխատել է «United Press International» և «Vogue» թերթերում: Փարիզում սիրավեպ է ունեցել Բերտրան դե Ժուվենելի հետ: Ոչ պաշտոնական աղբյուրմերից՝ նրանք ամուսնացել են, բայց փաստաթղթերով դա ապացուցված չէ[9]: Եվրոպայում նա դառնում է Պացիֆիզմի հետևորդ, ինչի մասին գրում է «What Mad Pursuit» (1934) գրքում: Ամերիկա վերադառնալուց հետո Մարթան ընկերանում է նախագահի կնոջ՝ Էլեանորա Ռուզվելտի հետ[10]: Բացի ընդանուր հետաքրքրություններից, նրանք պարզում են, որ առաջին տիկինը ճանաչում է Մարթայի մորը՝ Էդնա Ֆիշշերին, ում հետ սովորել է նույն քոլեջում: Էլեանորա Ռուզվելտի միջոցով Գելլհորնը ծանոթանում է Հարրի Հոբկինսի հետ, ով վարձում է Մարթային որպես ռազմական տեսաբան FERA-ում: Նախագահի հանձնարարությամբ Մարթա Գելլհորնը մեկնում է Ամերիկայի քաղաքներ և գրում մի շարք ակնարկներ այն մասին, թե ինչ հետևանքներ է թողել Մեծ ճգնաժամը բնակչության տարբեր խավերին: Հետազոտության արդյունքները նա ոչ միայն հրապարակում է հոդվածներում, այլ նաև անգլ.՝ The Trouble I've Seen, 1936 գրքում: Այս պատմվածքների հավաքածուն Մարթա Գելլհորնի առաջին գրական ստեղծագործությունն է: 1936 թվականի ճամփորդության ժամանակ Ֆլորիդա նահանգի Կի-Ուեստ քաղաքում Մարթան ծանոթանում է Էռնեստ Հեմինգուեյի հետ: Նրանք որոշում են միասին մեկնել Իսպանիա, որպեսզի հետևեն քաղաքացիական պատերազմի ընթացքին: 1937 թվականին նրանք միասին նշում են Սուրբ Ծննունդը Բարսելոնայում[10]: Հարաբերություններից 4 տարի հետո՝ 1940 թվականի դեկտեմբերին, Էռնեստ Հեմինգուեյն ու Մարթա Գելլհորնն ամուսնանում են[10]: Սակայն հաճախակի ուղևորությունների պատճառով Հեմինգուեյն ուլտիմատում է ներկայացնում՝ «Կա՛մ դու թղթակից ես այս պատերազմում, կա՛մ կին իմ անկողնում»: 1945 թվականին ամուսինները բաժանվում են[10]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարթա Գելլհորն աշխատում է «The Atlantic Monthly» թերթում՝ ներկայացնում է Վիետնամի պատերազմը, Վեցօրյա պատերազմը և Կենտրոնական Ամերիկայի քաղաքական պատերազմները: 1954 թվականին Մարթա Գելլհորնն ամուսնանում է «The Times»-ի գլխավոր խմբագրի՝ Թոմաս Սթենլի Մետյուսի հետ: Նրանք ամուսնալուծվում են 1963 թվականին, երբ Մարթան իմանում է այլ սիրավեպի մասին[11]: Այսքանից հետո Մարթա Գելլհորնը վերջնականապես հիասթափվում է ամուսնություններից և այլևս երբեք չի ամուսնանում: 81 տարեկան հասակում Մարթան մեկնում է Պանամա, որտեղ գրում է ԱՄՆ-ի զորքի ներխուժման մասին: Ձվարանի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո՝ 1998 թվականի փետրվարի 15-ին, Մարթա Գելլհորնը ինքնասպանություն է գործում՝ կուլ տալով ցիանիդի հաբ[12]
Հայտնի մշակույթում
1999 թվականից տրվում է Մարթա Գելլհորնի անվան ամենամյա լրագրողական մրցանակ: 2008 թվականի ապրիլի 22-ին ի պատիվ Մարթա Գելլհորնի բաց է թողնվել փոստային նշիչ: 2012 թվականին «Հեմինգուեյ և Գելլհորն» կինոնկարում Նիկոլ Քիդմանը կատարել է Մարթա Գելլհորնի դերը:
Մատենագիտություն
- What Mad Pursuit (1934);
- The Trouble I’ve Seen (1936, 2012);
- A Stricken Field (1940);
- The Heart of Another (1941);
- Liana (1944);
- The Undefeated (1945);
- Love Goes to Press: A Comedy in Three Acts (1947);
- The Wine of Astonishment (1948);
- The Honeyed Peace: Stories (1953);
- Two by Two (1958);
- The Face of War (1959);
- His Own Man (1961);
- Pretty Tales for Tired People (1965);
- Vietnam: A New Kind of War (1966);
- The Lowest Trees Have Tops (1967);
- Travels with Myself and Another: A Memoir (1978, 2002);
- The Weather in Africa (1978, new edition by Eland, 2006);
- The View From the Ground (1989; new edition by Eland, 2016);
- The Short Novels of Martha Gellhorn (1991);
- The Novellas of Martha Gellhorn (1993);
- Selected Letters of Martha Gellhorn (2006).
Գրականություն
- Hardy Dorman, Angelia (2012). Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance.[13]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 416.
- ↑ https://www.lexpress.fr/culture/livre/martha-gellhorn_811046.html — L'Express, 2006.
- ↑ «Martha Gellhorn: War Reporter, D-Day Stowaway», American Forces Press Service. Retrieved 2 June 2011
- ↑ «Iraqi journalist wins Martha Gellhorn prize», The Guardian, 11 April 2006. Retrieved 2 June 2011
- ↑ Review by Kirkus (UK) of Caroline Muirhead: Martha Gellhorn (2003)
- ↑ Moorehead 2003, էջ. 38 , New York edition.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Kert, Bernice — The Hemingway Women: Those Who Loved Him — the Wives and Others, W.W. Norton & Co., New York, 1983.
- ↑ «I didn't like sex at all». Salon. August 12, 2006. Վերցված է 23 February 2012-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)(անգլ.) - ↑ Sturges, India (July 10, 2016). «John Simpson on his plan to commit suicide – and why he refuses to be an old bore». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից April 2, 2017-ին. Վերցված է April 2, 2017-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Angelia Hardy Dorman. «Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance eBook». Kindle Store.
Արտաքին հղումներ
Էռնեստ Հեմինգուեյը (1944 թվականի մայիսի ավտովթարից հետո) և Մարթա Գելլհորնը լոնդոնյան հոսպիտալում: Նկարիչ Ռոբերտ Կապա |
Էռնեստ Հեմինգուեյը և Մարթա Գելլհորնը մեկնում են Իսպանիայի քաղաքացիական պատերազմի: 1936 |