Jump to content

Տիպ 1 շաքարային դիաբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (փետրվարի 28, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
1-ին տիպի շաքարային դիաբետ
Diabetes mellitus type 1
Շաքարային դիաբետի նշան[1]
Տեսակախտանիշ կամ նշան և հիվանդություն
ՊատճառԱուտոիմունություն
Հիվանդության ախտանշաններշատամիզություն[2], պոլիֆագիա[3] և պոլիդիպսիա
Վնասում էH. sapiens?
ԲուժաքննությունԱրյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, urinalysis?, Գլյուկոզի տոլերանտության թեստ, glycated hemoglobin?, blood glucose monitoring?, Գլյուկոզայի ստուգման թեստեր և noninvasive glucose monitor?
Բժշկական մասնագիտությունդիաբետոլոգիա
ՀՄԴ-9250.01
ՀՄԴ-10E10
 Diabetes mellitus type 1 Վիքիպահեստում

1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամբ[4] և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։ Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը[5]։

1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։

Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։ Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ[6]։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)[6]։ Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։

1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը[7][8]։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է[9], սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ[9]։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ[9][10]։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)[11]։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում[11]։

Ախտանշաններ

Դիաբետի հիմնական ախտանշանները

1-ին տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը, շատախմությունը, բերանի խոռոչում առաջացող չորությունը, ախորժակի բարձրացումը, բարձր հոգնելիությունը, քաշի նվազումը[5]։

1-ին տիպի շաքարային դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է դիաբետային կետոացիդոզի առաջացման ժամանակ։ Վերջինիս դեպքում նկատվում է մաշկի չորություն, շնչառության հաճախության մեծացում, քնկոտություն, որովայնային ցավեր և փսխում[12]։

Հիվանդների մոտ 12 %-ի մոտ արձանագրվում է ընկճախտ (դեպրեսիա)[13]։

Պատճառներ

Հիվանդության առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Այս առումով կան տարբեր տեսություններ, որոնք հիվանդության առաջացումը կապում են գեների, հակածինների և այլ պատճառների հետ[14]։

Գենետիկական պատճառներ

1-ին տեսակի շաքարային դիաբետի առաջացումը կարող է կապված լինել տարբեր գեների հետ։ Ավելի քան 50 գեներ առնչվում են այս հիվանդության առաջացման հետ[15]։ Այս գեները կարող են լինել թե դոմինանտ, թե ռեցեսիվ։ Ամենահայտնի գեներից է IDDM1-ը, որը տեղակայված է 6-րդ քրոմոսոմի ՀԳՀ 2-րդ դասի շրջանում (6p21)։ Այս գենի որոշ տեսակներ կարող են մեծացնել 1-ին տիպի շաքարային դիաբետին բնորոշ նվազած հիստոհամատեղելիության ռիսկը։ Այս տարատեսակներն են՝ DRB1 0401-ը, DRB1 0402-ը, DRB1 0405-ը, DQA 0301-ը, DQB1 0302-ը և DQB1 0201-ը, որոնք ավելի հաճախ հանդիպում են եվրոպական ծագմամբ հյուսիսային ամերիկացիների և եվրոպացիների մոտ[16]։ Գեների որոշ տեսակներ ունեն պաշտպանական նշանակություն[16]։

Եթե հայրը հիվանդ է 1-ին տիպի շաքարային դիաբետով, ապա նրանից ծնված երեխաների մոտ այս հիվանդության առաջացման հավանականությունը մոտ 10 % է։ Մոր հիվանդ լինելու դեպքում այն մոտ 4 % է՝ եթե մայրը մինչև 25 տարեկան է, իսկ եթե մայրը մեծ է 25 տարեկանից, ապա երեխաների հիվանդացման հավանականությունը մոտ 1 % է[17]։

Արտաքին միջավայր

Արտաքին միջավայրի գործոնները նույնպես կարող են ազդել այս հիվանդության առաջացման վրա։ Եթե միաձվային երկվորյակներից մեկը հիվանդ է 1-ին տիպի դիաբետով, ապա մյուսի մոտ հիվանդության առաջացման հավանականությունը 30%–50% է։ Այսպիսով, միաձվային երկվորյակների դեպքում եթե նրանցից մեկը հիվանդ է, 50%-70% դեպքերում մյուսը հիվանդ չի լինի, չնայած նրան ունեն նույն գեները։ Սա խոսում է այն մասին, որ 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացումը կարող է կախված լինել նաև արտաքին գործոններից[18]։ Արտաքին միջավայրի գործոնների ազդեցության մասին է վկայում նաև այն, որ Եվրոպայի տարբեր տարածքներում ապրող կովկասցիների մոտ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է մոտ 10 անգամ, ինչպես նաև այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ կոնկրետ որևէ երկրում[14]։

Վիրուսներ

Կա տեսություն, ըստ որի 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառը վիրուսներով հարուցված աուտոիմունային պատասխանն է, որի դեպքում իմունային համակարգը վնասազերծում է վիրուսներով ախտահարված բջիջները՝ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների հետ միասին[19]։ Coxsackie վիրուսների ընտանիքը և կարմրախտի վիրուսը ներգրավված են այս հիվանդության առաջացման պատճառների խմբում։ Սակայն սա չի նշանակում, որ այս վիրուսներով ախտահարման դեպքում անպայման առաջանալու է 1-ին տիպի դիաբետ[20]։

Քիմիական նյութեր և դեղեր

Որոշ դեղանյութեր և քիմիական այլ նյութեր քայքայում են ենթաստամոքսային գեղձի բջիջները։ Պիրինուրոն (Pyrinuron, Vacor) ռոդենտիցիդը, որն առաջին անգամ ներկայացվեց ԱՄՆ-ում 1976 թվականին, ընտրողականորեն քայքայում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները։ Այս դեղամիջոցը նույնիսկ հիմա օգտագործվում է որոշ երկրներում։ Ստրեպտոզոտոցինը (Streptozotocin, Zanosar) հակաբիոտիկ է և հականեոպլաստիկ գործոն, որն օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքների քիմիոթերապիայի ժամանակ և ընտրողաբար քայքայում է բետա բջիջներն ու հարուցում ինսուլինի քանակի նվազում։

Ենթաստամոքսային գեղձի տարբեր ախտահարումներ (բորբոքում՝ պանկրեատիտ, ուռուցքներ և այլն) նույնպես կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ։

Ախտաֆիզիոլոգիա

1-ին տիպի դիաբետը պայմանավորված է ենթաստամոսքային գեղձի բետա բջիջների քայքայմամբ, որոնք արտադրում են ինսուլին։

Անհատական ռիսկի գործոններն օրգանիզմում կարող են առաջացնել տարբեր բնույթի ախտաբանական երևույթներ, որոնք էլ, իրենց հերթին առաջ են բերում ինսուլին արտադրող բջիջների քայքայում։ Այս տեսանկյունից աուտոիմունային պատասխանը համարվում է ամենատարածված ռիսկային գործոնը, որն ընթանում է աուտոռեակտիվ CD4+ T օգնական բջիջների և CD8+ T բջիջների շատացմամբ, հակամարմիններ արտադրող B բջիջների և բնածին իմունային համակարգի ակտիվացմամբ[16][21]։

Ինսուլինոթերապիայի ընթացքում հիվանդի օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինի քանակը կարող է ժամանակավորապես բարելավվել[22]։ Ենթադրվում է, որ սա կապված է իմունիտետի փոփոխման հետ և կոչվում է «մեղրամսի փուլ»[22]։

Ախտորոշում

Շաքարային դիաբետը բնորոշվում է կայուն կամ փոփոխական գերշաքարարյունությամբ և ախտորոշվում է հետևյալ նշաններից ցանկացածով.[23]

1-ին տիպի դիաբետով հիվանդների 1/4-ի մոտ զարգանում է կետոացիդոզ (նյութափոխանակային ացիդոզի տեսակ, որը բնորոշվում է ճարպաթթուների տրոհման և ամինաթթուների ապաամինացման արդյունքում առաջացող և արյան մեջ կուտակվող կետոնային մարմինների բարձր պարունակությամբ)։ Դիաբետի մյուս տեսակների ախտորոշումը կատարվում է այլ ձևերով։ Այն ներառում է՝ առողջության պարբերական ստուգում (սկրինինգ), տարբեր բուժական հետազոտությունների ընթացքում գերշաքարարյունության հայտնաբերում, երկրորդային ախտանշանների (տեսողության խանգարում, հոգնածություն և այլն) հայտնաբերում։ Դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է, երբ հիվանդի մոտ նկատվում են այնպիսի պրոբլեմներ, որոնք կարող են առաջանալ դիաբետի հետևանքով (սրտամկանի ինֆարկտ, կաթված, բազմանյարդաբորբ (նեյրոպաթիա), աչքերի խնդիրներ, սնկային ինֆեկցիաներ և այլն)։

Վիճակ Գլյուկոզ, 2 ժամ Նախադիաբետ (գլյուկոզի վատ մակադրակ) HbA1c HbA1c
Միավոր մմոլ/լ(մգ/դլ) մմոլ/լ(մգ/դլ) մմոլ/մոլ DCCT %
Նորմա <7.8 (<140) <6.1 (<110) <42 <6.0
Քաղցած ժամանակ արյան գլյուկոզի քանակ <7.8 (<140) ≥6.1(≥110) & <7.0(<126) 42-46 6.0–6.4
Գլյուկոզի տոլերանտության թեստ ≥7.8 (≥140) <7.0 (<126) 42-46 6.0–6.4
Շաքարային դիաբետ ≥11.1 (≥200) ≥7.0 (≥126) ≥48 ≥6.5

Հստակ գերշաքարարյունության բացակայության դեպքում ուսումնասիրման վերընշված մեթոդները պետք է կրկնվեն։ Շատ բժիշկներ գերադասում են կատարել քաղցած ժամանակ գլյուկոզի որոշման թեստը՝ եղանակի հեշտության և ժամանակի կարճատևության պատճառով, քանի որ գլյուկոզի տոլերանտության թեստը պահանջում է ավելի երկար ժամանակ[25]։ Ժամանակակից սահմանման համաձայն, քաղցած ժամանակ գլյուկոզի քանակի կրկնակի հետազոտության դեպքում եթե վերջինիս քանակը գերազանցում է 126 մգ/դլ-ն (7.0 մմոլ/լ), ախտորոշվում է շաքարային դիաբետ։

1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ վնասվում են ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզյակների բետա բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրման համար։ Սա այն հիմնական նշանն է, որով տարբերակում են 1-ին և 2-րդ տիպի դիաբետներն իրարից։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը բնորոշվում է ինսուլինային ռեզիստենտությամբ (կայունությամբ)։ Այս դեպքում ինսուլինի նորմալ կամ նույնիսկ բարձր քանակի դեպքում նկատվում է գերշաքարարյունություն, քանի որ հյուսվածքների զգայնությունն ինսուլինի նկատմամբ նվազած է լինում։ 1-ին տիպի դիաբետի տարբերիչ նշաններից է նաև կղզյակների աուտոռեակտիվ��ւթյունը, որը հիմնականում որոշվում է բետա բջիջներ ուղղված աուտոհակամարմինների (ինքնահակամարմիններ) հայտնաբերմամբ։

Հակամարմիններ

Դիաբետի հետ կապված հակամարմինների (գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի աուտոհակամարմիններ՝ GAD, ինսուլինի աուտոհակամարմիններ՝ IAA, Լանգերգանսի կղզյակների բջիջների աուտոհակամարմիններ՝ ICA, ցինկ տեղափոխող աուտոհակամարմիններ՝ ZnT8 և այլն) առկայությունը համարվում է 1-ին տիպի դիաբետի առկայությունը կանխագուշակող գործոն՝ նույնիսկ մինչ գերշաքարարյունության առաջացումը[14]։ 1-ին տիպի դիաբետի ախտորոշումը կարող է կատարվել կլինիկական նշանների հիման վրա, սակայն աուտոհակամարմինների հայտնվելն ինքնին համարվում է թաքնված աուտոիմունային շաքարային դիաբետ։ Աուտոհակամարմիններ ունեցող ոչ բոլոր մարդկանց մոտ կարող է զարգանալ 1-ին տիպի շաքարային դիաբետ, սակայն այս հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է հակամարմինների քանակի ավելացմանը զուգընթաց, իսկ 3 կամ 4 տեսակի հակամարմինների առկայությունը մեծացնում է 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկը 60-ից մինչև 100 %[14]։ Երեխաների և երիտասարդների մոտ աուտոհակամարմինների հայտնաբերումից մինչև կլինիկական նշանների առաջացումը կարող է անցնել մի քանի ամիս, սակայն որոշ մարդկանց մոտ այն կարող է տևել տարիներ, անգամ՝ մինչև 10 տարի[14]։

Կանխարգելում

1-ին տիպի շաքարային դիաբետի կանխարգելման հստակ եղանակները բացակայում են[26]։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ կարելի է կանխել այս հիվանդության առաջացումը թաքնված աուտոիմունային փուլում, մինչև բետա բջիջների քայքայման սկսվելը[16]։

Իմունաճնշող դեղանյութեր

Ցիկլոսպորին A-ն իմունոճնշող (իմունոսուպրեսոր) գործոն է, որը, ըստ գործող տեսակետի, կանխում է բետա բջիջների քայքայումը, սակայն այն միաժամանակ վնասում է երիկամներն ու ունի այլ կողմնակի ազդեցություններ ևս, այդ պատճառով խորհուրդ չի տրվում երկարատև օգտագործման համար[16]։

Տեսակետ կա, որ հակա-CD3 հակամարմինները, ներառյալ տեպլիզումադը (teplizumad) և օտելիքսիզումաբը (otelixizumab), պահպանում են ինսուլինի արտադրությունը 1-ին տիպի շաքարային դիաբետի վաղ փուլերում[16]։ Այս ազդեցության հնարավոր մեխանիզմը կարգավորող T բջիջների պահպանումն է, որոնք ճնշում են իմունային համակարգի ակտիվությունը և կարգավորում իմունային համակարգի հոմեոստազն ու տոլերանտությունը սեփական հակածինների նկատմամբ[16]։ 2011 թվականին օտելիքսիզումբի և տեպլիզումաբի ուսումնասիրությունները չտվեցին բավարար արդյունքներ, հավանաբար՝ կիրառման անբավարար չափաքանակների պատճառով[27][28]։

Հակա-CD20 հակամարմինը (ռիտուքսիմաբ) ճնշում է B բջիջների գործունեությունը և դրդում C-պեպտիդի պատասխանը 1-ին տիպի դիաբետի ախտորոշումից 3 ամիս անց, սակայն սրա երկարատև ազդեցության մասին տվյալներ դեռևս չկան[16]։

Սննդակարգ

Որոշ հետազոտողներ, նորածինների կրծքով կերակրումը համարում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկի նվազման գործոններից մեկը[29][30]։ Ուսումնասիրվել են նաև սննդային տարբեր գործոններ, սակայն էական որևէ ազդեցություն դեռևս չի հայտնաբերվել[31]։ Կյանքի առաջին տարում վիտամին D-ով երեխաների սնումը կապում են 1-ին տիպի դիաբետի առաջացման ռիսկի նվազման հետ[32]։

Բուժում

Կենսակերպ

Հոգեբանական սթրեսը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա և առաջացնել շաքարային դիաբետ, ինչից խուսափելու համար խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ունենալ հետաքրքիր հոբիներ և հետաքրքրություններ[33]։ Շաքարային դիաբետի առաջացման գործոններից է համարվում նաև նստակյաց կենսակերպն ու ճարպակալումը։

Ինսուլին

Ինսուլինի ներարկում ինսուլինային ասեղներով

Կան ինսուլինի չորս հիմնական տեսակներ. արագ ազդող, կարճատև ազդող, միջանկյալ ազդող և երկարատև ազդող ինսուլիններ։ Արագ ազդող ինսուլինի ազդեցությունը սկսվում է 15 րոպեից և առավելագույնի է հասնում 30-90-րդ րոպեներում։ Կարճատև ազդող ինսուլինն ազդում է 30 րոպե անց և առավելագույն ազդեցությունը դրսևորվում է 2-ից 4 ժամվա ընթացքում։ Միջանկյալ ազդող ինսուլինի ազդեցությունը սկսվում է 1-2 ժամ անց և առավելագույնի է հասնում 4-ից 10 ժամվա ընթացքում։ Երկարատև ազդեղ ինսուլինի ազդեցությունը սկսվում է 1-2 ժամ անց և տևում է մինչև 24 ժամ։

Քանի որ 1-ին տիպի դիաբետը պայմանավորված է ինսուլինի անբավարարությամբ, ինսուլինի ներարկումը հանդիսանում է կենսական կարևոր նախապայման այս հիվանդությամբ տառապողների կյանքի համար։ Ինսուլինային թերապիան անպայման զուգակցվում է հատուկ սննդակարգով (դիետա)։ Հատուկ հսկողություն է սահմանվում նաև սննդում ածխաջրերի քանակի և արյան մեջ գլյուկոզի մակարդակի նկատմամբ՝ վերջինիս պարբերական չափումերի միջոցով։

Այսօր ամենաշատը կիրառվում է գենային ինժեներիայով ստացվող կենսասինթետիկ ինսուլինը, իսկ նախկինում առավել շատ օգտագործվում էր խոշոր եղջերավորներից, խոզերից, ձկներից ստացվող ինսուլինը[34]։ Ինսուլինի գլխավոր մատակարարներն են՝ Eli Lilly and Company-ն[35], Novo Nordisk-ն ու Sanofi-Aventis-ը։

1-ին տիպի դիաբետի բուժման բացակայության դեպքում անպայման առաջանում է կոմա և մահ, հիմնականում՝ դիաբետային կետոացիդոզի հետևանքով։ Վերջինս կարող է առաջացնել ուղեղային այտուց։ Այն առավել հաճախ առաջանում է հիվանդ երեխաների մոտ, ինչ էլ հանդիսանում է մահվան հիմնական պատճառը[36]։

Դիաբետի բուժման հիմնական նպատակը արյան գլյուկոզի քանակի նվազեցումն է մինչև բնականոն մակարդակի (80–140 մգ/դլ կամ 4.4–7.8 մմոլ/լ)[37]։ Արյան գլյուկոզի քանակի կարգավորման նպատակն է կանխել այն բարդացումները, որոնք կարող են առաջանալ նյարդային համակարգում (օրինակ՝ ծայրամասային բազմանյարդաբորբ, որը կարող է առաջացն��լ ցավ և/կամ վերջավորությունների զգացողության կորուստ), սիրտ-անոթային համակարգում (ինֆարկտ, տեսողության կորուստ և այլն)։

Ինսուլինի ներարկման միջոցներ

1-ին տիպով հիվանդ մարդիկ ինսուլինի մշտական պահանջ ունեն, սակայն բուժումը կարող է հանգեցնել թերշաքարարյունության (գլյուկոզի քանակը նվազում է 70 մգ/դլ/ից կամ 3.9 մմոլ/լ-ից)։ Վերջինս դիաբետից բուժվողների մոտ հաճախակի հանդիպող դեպք է, որի հիմնական պատճառն ինսուլինի չափաքանակի, սննդի և ֆիզիկական ակտիվության միջև փոխհարաբերության խախտումն է։ Թերշաքարարյունության թեթև դեպքերում ուտում կամ խմում են շատ քաղցր որևէ բան։ Թերշաքարարյունության ծանր դեպքերում կարող է առաջանալ գիտակցության կորուստ, ինչը փորձում են վերացնել ներերակային եղանակով գլյուկոզի կամ գլյուկագոնի ներարկմամբ։

Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում

Որոշ դեպքերում ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը կարող է կարգավորել գլյուկոզի մակարդակն արյան մեջ։ Սակայն, վիրահատությունն ու դրան հաջորդող իմունիտեի ճնշման գործընթացները (իմունոսուպրեսիա) կարող են վտանգավոր լինել օրգանիզմի համար, քան ինսուլինի շարունակական ներարկումները։ Այն հիմնականում կատարվում է երիկամների փոխպատվաստման հետ կամ դրանից որոշ ժամանակ անց։ Ենթաստամոքսային գեղձի և երիկամների միաժամանակյա փոխպատվաստման նպատակն այն է, որ կանխեն զարգացող նեֆրոպաթիան, ռետինոպաթիան, նեյրոպաթիան։ Սրա շնորհիվ փոխպատվաստված ենթաստամոքսային գեղձը հարմարվում է դիաբետով հիվանդի օրգանիզմին՝ առանց լրացուցիչ իմունաճնշիչ միջոցառումների։ Ենթաստամոքսային գեղձի միայնակ փոխպատվաստումը կարող է արդյունավետ լինել 1-ին տիպի շաքարային դիաբետի շարժունակ (լաբիլ) տիպի դեպքում[38]։

Կղզյակային բջիջների փոխպատվաստման ընթացքը

Լանգերհանսի կղզյակների բջիջների փոխպատվաստում

Կղզյակների բջիջների փոխպատվաստումը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ ինսուլինով կարգավորումն արդյունավետ չէ[39]։ Այս տեսակետից դժվարություն է ներկայացնում համապատասխան դոնորների հայտնաբերումը, կղզյակների բջիջների կենսունակության պահպանումը, օրգանիզմի կողմից կղզյակների մերժման բացառման նպատակող օգտագործվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները[39]։ Դիտարկումները վկայում են, որ 2010 թվականից սկսած 44% դեպքերում 3 տարի շարունակ ինսուլինի ներարկման կարիք չի եղել[39]։

Բարդություններ

Աչքի հատակը շաքարային դիաբետի ռետինոպաթիայի ժամանակ

1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ նկատվող բարդություններն են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետային բազմանյարդաբորբը, դիաբետային ռետինոպաթիան (ցանցաթաղանթում զարգացող անոթային բարդություններ) և այլն։ Սակայն, սիրտ-անոթային հիվանդություններն ու բազմանյարդաբորբը կարող են ունենալ նաև աուտոիմունային էթոլոգիա[40][41]։ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ կանանց մոտ մահվան ռիսկը 40%-ով ավելին է, քան հիվանդ տղամարդկանց մոտ[42]։

Միզուղիների ինֆեկցիաներ

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ հաճախ նկատվում են միզուղիների ինֆեկցիաներ[43]։ Նեֆրոպաթիայի հետևանքով զարգանում է միզապարկի թերֆունկցիա, որը հաճախակի նկատվող երևույթ է շաքարախտով հիվանդների մոտ։ Նեֆրոպաթիան կարող է նվազեցնել միզապարկի զգայնությունը, որն իր հերթին մեծացնում է մնացորդային մեզի քանակը, ինչը ռիսկային գործոն է համարվում միզուղիների բորբոքման տեսակետից[44]։

Սեքսուալ խանգարումներ

Սեքսուալ խանգարումները հիմնականում զարգանում են տարբեր բնույթի պատճառների հետևանքով. նյարդերի վնասում, արյան վատ շրջանառություն, հոգեբանական խնդիրներ՝ սթրես, ընկճախտ և այլն[45][46]։

Տղամարդիկ

Տղամարդկանց մոտ ամենահաճակի հանդիպող խանգարումները կապված են էրեկցիայի և սերմնաժայթքման հետ։ Շաքարախտի ժամանակ առնանդամին արյուն մատակարարող արյունատար անոթները կարող են պնդանալ և նեղանալ, որի պատճառով խանգարվում է էրեկցիայի համար անհրաժեշտ արյան մատակարարումը։ Նյարդերի վնասման հետևանքով սերմնաժայթքման ընթացքում սերմնահեղուկը՝ առնանդամ անցնելու փոխարեն կարող է անցնել միզապարկ (ռետրոգրադ սերմնաժայթքում)։ Այս դեպքում սերմնահեղումն օրգանիզմից հեռանում է մեզի հետ[45]։ Էրեկցիայի խանգարումները կարող են զարգանալ նաևհիվանդության հետևանքով առաջացող թթվածնի ռեակտիվ ձևերի ազդեցությամբ։ Այս դեպքում, որպես բուժման միջոցներ, օգտագործում են հակաօքսիդանտներ[47]։

Կանայք

Կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են, որ կանանց մոտ նույնպես կարող են առաջանալ տարբեր սեռական խանգարումներ՝ կապված շաքարախտի հետ[46]։ Սեռական օրգանների շրջանում կարող է առաջանալ զգայնության նվազում, չորություն, օրգազմի դժվարություն կամ բացակայություն, ցավ՝ սեքսի ժամանակ, լիբիդոյի նվազում[45]։ Շաքարախտի որոշ դեպքերում նկատվում է էստրոգենների քանակի նվազում, ինչն ազդում է հեշտոցային հյութազատության վրա[46]։

Հիվանդ կանայք կարող են օգտագործել հակաբեղմնավորիչներ, որոնք որոշ դեպքերում կարող են առաջացնել գլյուկոզի մակարդակի խանգարումներ[46]։

Համաճարակաբանություն

1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարախտի տարբեր տիպերի մոտավորապես 5–10%-ը[48] (11–22 միլիոն ամբողջ աշխարհում)[26]։ 2006 թվականին մինչև 14 տարեկան շուրջ 440,000 երեխա հիվանդ է եղել 1-ին տիպի դիաբետով, իսկ մինչև 10 տարեկանների մոտ հանդիսացել է շաքարախտի ամենատարածված տիպը[49]։ Այս հիվանդության դեպքերն ամեն տարի ավելանում են մոտ 3%-ով[49]։

Տարբեր երկրներում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների թվաքանակը տարբեր է։ Ֆինլանդիայում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով տարեկան կազմում է 57 և ավել, Ճապոնիայում և Չինաստաում՝ 1-3, Հյուսիսային Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ 8-17[11][50]։

2015 թվականին ԱՄՆ-ում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդացել է մինչև 20 տարեկան մոտավորապես 208000 երիտասարդ։ Յուրաքանչյուր տարի մոտ 18000 երիտասարդների մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը։ Ասիական, իսպանական և իսպանական-սևամորթ ծագմամբ ամերիկացիներն ավելի հակված են շաքարախտով հիվանդանալուն։ Յուրաքանչյուր տարի շուրջ 234,051 ամերիկացիներ մահանում են շաքարախտի կան դրա հետ կապված բարդությունների պատճառով, որից 69071-ի մոտ այն հանդիսանում է մահվան առաջնային պատճառ[51]։

Պատմություն

1970-ական թվականներին 1-ին տիպ շաքարային դիաբետը բնութագրվեց որպես աուտոիմունային հիվանդություն, քանի որ հայտնաբերվեցին աուտոհակամարմիններ Լանգերհանսի կղզյակների բջիջների նկատմամբ[52]։ 1980-ական թվականներին ապացուցվեց, որ իմունաճնշիչ թերապիան կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, դրանով հիմնավորելով այն տեսակետը, որ 1-ին տիպի շաքարային դեիաբետը աուտոիմունային հիվանդություն է[53]։ Կա նաև դեռահասային շաքարախտ անվանումը, որը կապված է երեխաների և դեռահասների մոտ ախտորոշվող հիվանդության հետ։

Հասարակություն և մշակույթ

ԱՄՆ-ում 1-ին տիպի շաքարային դիաբետի բուժական ծախսերը տարեկան կազմում են շուրջ 10.5 միլիարդ ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր հիվանդի հաշվով՝ 875 դոլար/ամիս), իսկ անուղղակի ծախսերը՝ մոտավորապես 4.4 միլիարդ ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր հիվանդի հաշվով՝ 366 ԱՄՆ դոլար/ամիս)[54]։ Շաքարախտով հիվանդները մոտ 2.3 անգամ ավելի շատ գումար են ծախսում բուժումների համար, քան այն մարդիկ, որոնք հիվանդ չեն այս հիվանդությամբ[51]։

Հետազոտություն

1-ին տիպի շաքարային դիաբետի ուղղությամբ կատարվող հետազոտությունների ֆինանսական աղբյուրներն են պետական, արտադրական (օրինակ՝ դեղագիտական ընկերություններ) և բարեգործական կազմակերպությունները։ ԱՄՆ-ում պետական ֆինանսավորումը ստացվում է Առողջության ազգային ինստիտուտի (National Institute of Health), Միացյալ Թագավորությունում՝ Առողջության հետազոտման ազգային ինստիտուտի (National Institute for Health Research) կամ Բժշկական հետազոտության խորհիդի կողմից (Medical Research Council)։ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ծնողների կողմից հիմնված JDRF-ն հետազոտությունների համար ֆինանսական օժանդակություն տրամադրող ամենամեծ բարեգործական կազմակերպությունն է[55]։ Նմանատիպ բարեգործական կազմակերպություններից են Դիաբետի ամերիկյան ասոցիացիան (American Diabetes Association), Միացյալ թագավորության դիաբետներ (Diabetes UK),Դիաբետի հետազոտման և առողջացման հիմնադրամը (Diabetes Research and Wellness Foundation)[56], Ավստրալիայի դիաբետներ (Diabetes Australia), Դիաբետների կանադական ասոցիացիան (Canadian Diabetes Association)։

Ցողունային բջիջներ

Ցողունային բջիջները կարող են կիռատվել ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների վերականգնման համար, սակայն դեռևս դրանք չեն կարող այնպես գործել, ինչպես բետա բջիջները[57]։ 2014 թվականին մկների օրգանիզմում փոխպատվաստված ցողունային բջիջներից բավականաչափ հասուն բետա բջիջներ առաջացան, որոնք ունակ էին ինսուլին արտադրել[58][59]։ Մինչև այս տեխնիկան կօգտագործվի մարդկանց բուժման համար, կարիք կա դեռ ուսումնասիրել դրա արդյունավետությունն ու անվտանգությունը[57]։

Վակցինա

1-ին տիպի շաքարային դիաբետի բուժման և կանխարգելման նպատակով մշակվել են վակցինաներ՝ ինսուլինի կամ բետա բջիջների նկատմամբ իմունային անտարբերության (տոլերանտության) հարուցման համար[60]։

Շարժուն (լաբիլ, ոչ կայուն) դիաբետ

Ինսուլին-կախյալ շաքարային դիաբետը բնութագրվում է արյան գլյուկոզի մակարդակի պարբերական, կրկնվող, հաճախ առանց որեւէ ակնհայտ պատճառի առաջացող տատանումներով և հաճախ անվանվում է փխրուն, անկայուն, շարժուն դիաբետ։ Չնայած շատ հետազոտողներ խուսափում են այս եզրույթի կիրառումից[61]։ Այսպիսի տատանումներից կարող է լինել որոշ դեպքերում կետոացիդոզով ընթացող գերշաքարարյունությունը, որոշ դեպքերում՝ թերշաքարարյունությունը։ Շարժուն դիաբետը հանդիպում է հիվանդների 1-2%-ի մոտ միայն[62]։ Նման շաքարախտի ժամանակ թերշաքարարյունության դեպքերի նվազման և առավոտյան կողմ արյան գլյուկոզի բարձրացման (կոչվում է dawn phenomenon) կարգավորման համար խորհուրդ է տրվում օգտագործել ինսուլինային պոմպեր[63]։

Շարժուն դիաբետը համարվում է «գերշաքարարյունության կամ թերշաքարարյունության դեպքեր, որոնք, անկախ պատճառից, վնասում են հիվանդի կյանքը» և կարող է լինել բազամպատճառային[64].

  • շաքարախտի սխալ բուժում (օրինակ՝ ինսուլինի մեծ չափաքանակներ),
  • այլ բժշկական վիճակներ,
  • հոգեբանական խնդիրներ,
  • կենսաբանական գործոններ, որոնք ազդում են օրգանզիմում ինսուլինի յուրացման վրա,
  • ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով զարգացող գերշաքարարյունություն կամ թերշաքարարյունություն (առավել հաճախ՝ թերշաքարարյունություն),
  • բարձր ջերմային մշակման ենթարկված ինսուլին, ինչը նվազեցնում է այս հորմոնի ազդեցությունը,
  • 1-ին տիպի շաքարային դիաբետի ախտորոշումից անմիջապես հետո բետա բջիջների ակտիվության պատճառով ինսուլինի սպոնտան արտադրություն։

Ֆիզիկական աշխատանքի ժամանակ նկատվող գերշաքարարյունությունը կապված է մի շարք հորմոնների արտադրման հետ (ադրենալին, գլյուկոկորտիկոիդներ և այլն)։ Պատճառն այն է, որ այդ ժամանակ մկաններին անհրաժեշտ է էներգիա, որի հիմնական աղբյուրը գլյուկոզն է։ Վերջինս պահեստավորվում է լյարդում՝ գլիկոգենի տեսքով։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ վերջինս տրոհվում է մինչև գլյուկոզ, ինչն էլ անցնում է արյուն։ Աշխատանքի հետ կապված թերշաքարարյունությունը պատահում է այն դեպքում, երբ մկաններն առավել արագ են ծախսում գլյուկոզան, քան այն հասցնում է առաջանալ։

Ինսուլինի հակամարմինների բարձր տիտրերը կարող են առաջացնել գերշաքարարյունություն՝ ինսուլինի չեզոքացման և ինսուլինային անտարբերություն (տոլերանտություն) առաջացման պատճառով։ Այս դեպքում կարող են պահանջվել 200 և ավել IU/օր (IU-international unit) ինսուլինի չափաքանակներ։ Հակամարմինները նաև կարող են թուլացնել ներարկվող ինսուլինի ազդեցությունը։ Որոշ դեպքերում ներարկվող ինսուլինի տեսակի փոփոխումը կարող է լուծել այս խնդիրը[64]։ Կան փաստեր, որ ինսուլինային հակամարմինները կարող են գործել ինսուլինի համար որպես «լվացարան» և ազդել այս հորմոնի ազդեցության ժամանակի, կիսատրոհման ժամանակի, տարածման և նյութափոխանակային կլիրենսի վրա, չնայած շատ հիվանդների մոտ այս ազդեցություններն աննշան են[65]

Ծանոթագրություններ

  1. «Diabetes Blue Circle Symbol». International Diabetes Federation. մարտի 17, 2006.
  2. https://www.who.int/en/news-room/fact-sheets/detail/diabetes
  3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5606981/
  4. «Type 1 Diabetes Mellitus». Վերցված է օգոստոսի 4, 2008-ին.
  5. 5,0 5,1 Cooke DW, Plotnick L (November 2008). «Type 1 diabetes mellitus in pediatrics». Pediatr Rev. 29 (11): 374–84, quiz 385. doi:10.1542/pir.29-11-374. PMID 18977856.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Diabetes Fact sheet N°312». WHO. October 2013. Վերցված է մարտի 25, 2014-ին.
  7. «Type 1 Diabetes». American Diabetes Association. American Diabetes Association. Վերցված է հոկտեմբերի 26, 2014-ին.
  8. «What is Type 1 diabetes?». Diabetes UK. Վերցված է մարտի 25, 2015-ին.
  9. 9,0 9,1 9,2 Chiang, J. L.; Kirkman, M. S.; Laffel, L. M. B.; Peters, A. L. (հունիսի 16, 2014). «Type 1 Diabetes Through the Life Span: A Position Statement of the American Diabetes Association». Diabetes Care. 37 (7): 2034–2054. doi:10.2337/dc14-1140.
  10. «FAST FACTS Data and Statistics about Diabetes». American Diabetes Association. Վերցված է հուլիսի 25, 2014-ին.
  11. 11,0 11,1 11,2 Kasper, Dennis L; Braunwald, Eugene; Fauci, Anthony; և այլք: (2005). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York: McGraw-Hill. ISBN 0-07-139140-1.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. «webmd Symptoms Type I Diabetes».
  13. Roy T, Lloyd CE (2012). «Epidemiology of depression and diabetes: a systematic review». J Affect Disord. 142 Suppl: S8–21. doi:10.1016/S0165-0327(12)70004-6. PMID 23062861.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Knip M, Veijola R, Virtanen SM, Hyöty H, Vaarala O, Akerblom HK (2005). «Environmental Triggers and Determinants of Type 1 Diabetes». Diabetes. 54: S125–S136. doi:10.2337/diabetes.54.suppl_2.S125. PMID 16306330.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. Ionescu-Tîrgovişte, Constantin; Gagniuc, Paul Aurelian; Guja, Cristian. «Structural Properties of Gene Promoters Highlight More than Two Phenotypes of Diabetes». PLOS ONE. 10 (9). doi:10.1371/journal.pone.0137950. PMC 4574929. PMID 26379145.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 Bluestone JA, Herold K, Eisenbarth G (2010). «Genetics, pathogenesis and clinical interventions in type 1 diabetes». Nature. 464 (7293): 1293–1300. Bibcode:2010Natur.464.1293B. doi:10.1038/nature08933. PMID 20432533.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Genetics & Diabetes, Diabetes Information. Dr. Warram. Joslin Diabetes Center and Joslin Clinic
  18. «OMIM Entry – %222100 – DIABETES MELLITUS, INSULIN-DEPENDENT; IDDM». Ncbi.nlm.nih.gov. Վերցված է նոյեմբերի 29, 2011-ին.
  19. Fairweather D, Rose NR (2002). «Type 1 diabetes: virus infection or autoimmune disease?». Nat. Immunol. 3 (4): 338–40. doi:10.1038/ni0402-338. PMID 11919574.
  20. Donner H, Rau H, Walfish PG, Braun J, Siegmund T, Finke R, Herwig J, Usadel KH, Badenhoop K (1997). «CTLA4 alanine-17 confers genetic susceptibility to Graves' disease and to type 1 diabetes mellitus». J. Clin. Endocrinol. Metab. 82 (1): 143–6. doi:10.1210/jcem.82.1.3699. PMID 8989248.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. Chatzigeorgiou A, Harokopos V, Mylona-Karagianni C, Tsouvalas E, Aidinis V, Kamper EF (September 2010). «The pattern of inflammatory/anti-inflammatory cytokines and chemokines in type 1 diabetic patients over time». Ann. Med. 42 (6): 426–38. doi:10.3109/07853890.2010.495951. PMID 20568978.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. 22,0 22,1 Aly H, Gottlieb P (Aug 2009). «The honeymoon phase: intersection of metabolism and immunology». Current opinion in endocrinology, diabetes, and obesity. 16 (4): 286–92. doi:10.1097/med.0b013e32832e0693. PMID 19506474.
  23. World Health Organisation Department of Noncommunicable Disease Surveillance (1999). «Definition, Diagnosis and Classification of Diabetes Mellitus and its Complications» (PDF).
  24. «"Diabetes Care" January 2010». American Diabetes Association. Վերցված է հունվարի 29, 2010-ին.
  25. Saydah SH, Miret M, Sung J, Varas C, Gause D, Brancati FL (August 2001). «Postchallenge hyperglycemia and mortality in a national sample of U.S. adults». Diabetes Care. 24 (8): 1397–402. doi:10.2337/diacare.24.8.1397. PMID 11473076.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. 26,0 26,1 «Diabetes». World Health Organization. Վերցված է հունվարի 24, 2011-ին.
  27. «''Tolerx, Inc. and GlaxoSmithKline (GSK) Announce Phase 3 Defend-1 Study of Otelixizumab in Type 1 Diabetes Did Not Meet Its Primary Endpoint''». Biospace. Վերցված է նոյեմբերի 29, 2011-ին.
  28. «Macrogenics press release։ ''MacroGenics and Lilly Announce Pivotal Clinical Trial of Teplizumab Did Not Meet Primary Efficacy Endpoint''». Macrogenics.com. հոկտեմբերի 20, 2010. Վերցված է նոյեմբերի 29, 2011-ին.
  29. Borch-Johnsen K, Joner G, Mandrup-Poulsen T, Christy M, Zachau-Christiansen B, Kastrup K, Nerup J (November 1984). «Relation between breast-feeding and incidence rates of insulin-dependent diabetes mellitus. A hypothesis». Lancet. 2 (8411): 1083–6. doi:10.1016/S0140-6736(84)91517-4. PMID 6150150.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. Shehadeh N, Shamir R, Berant M, Etzioni A (2001). «Insulin in human milk and the prevention of type 1 diabetes». Pediatric Diabetes. 2 (4): 175–7. doi:10.1034/j.1399-5448.2001.20406.x. PMID 15016183.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. Virtanen SM, Knip M (December 2003). «Nutritional risk predictors of beta cell autoimmunity and type 1 diabetes at a young age». The American Journal of Clinical Nutrition. 78 (6): 1053–67. PMID 14668264.
  32. Hyppönen E, Läärä E, Reunanen A, Järvelin MR, Virtanen SM (November 2001). «Intake of vitamin D and risk of type 1 diabetes: a birth-cohort study». Lancet. 358 (9292): 1500–3. doi:10.1016/S0140-6736(01)06580-1. PMID 11705562.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. «Stress». www.diabetes.org. American Diabetes Association. Վերցված է նոյեմբերի 11, 2014-ին.
  34. Wright JR (2002). «From ugly fish to conquer death: J J R Macleod's fish insulin research, 1922-24». Lancet. 359 (9313): 1238–42. doi:10.1016/S0140-6736(02)08222-3. PMID 11955558.
  35. «Eli Lilly and Company». www.lilly.com. Վերցված է 2016-02-03-ին.
  36. Rosenbloom AL, Hanas R (1996). «Diabetic ketoacidosis (DKA): treatment guidelines» (PDF). Clin Pediatr (Phila). 35 (5): 261–6. doi:10.1177/000992289603500506. PMID 8804545.
  37. American Diabetes Association Clinical Guidelines, 2010.
  38. Jennifer L. Larsen. «Pancreas Transplantation: Indications and Consequences». Edrv.endojournals.org. Վերցված է նոյեմբերի 29, 2011-ին.
  39. 39,0 39,1 39,2 Bruni, A; Gala-Lopez, B; Pepper, AR; Abualhassan, NS; Shapiro, AJ (2014). «Islet cell transplantation for the treatment of type 1 diabetes: recent advances and future challenges». Diabetes, metabolic syndrome and obesity ։ targets and therapy. 7: 211–23. doi:10.2147/DMSO.S50789. PMID 25018643.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  40. Devaraj S, Glaser N, Griffen S, Wang-Polagruto J, Miguelino E, Jialal I (March 2006). «Increased monocytic activity and biomarkers of inflammation in patients with type 1 diabetes». Diabetes. 55 (3): 774–9. doi:10.2337/diabetes.55.03.06.db05-1417. PMID 16505242.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  41. Granberg V, Ejskjaer N, Peakman M, Sundkvist G (2005). «Autoantibodies to autonomic nerves associated with cardiac and peripheral autonomic neuropathy». Diabetes Care. 28 (8): 1959–64. doi:10.2337/diacare.28.8.1959. PMID 16043739.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. Huxley, Rachel R; Peters, Sanne A E; Mishra, Gita D; Woodward, Mark (February 2015). «Risk of all-cause mortality and vascular events in women versus men with type 1 diabetes: a systematic review and meta-analysis». The Lancet Diabetes & Endocrinology. doi:10.1016/S2213-8587(14)70248-7.
  43. Chen, Hsin-Chui; Su, Li-Ting; Linn, Shin-Zong; Sung, Fung-Chang; Ko, Ming-Chung; Li, Chung-Yi (January 2012). «Increased Risk of Urinary Tract Calculi Among Patients With Diabetes Mellitus–A Population-Based Cohort Study». Urology. 79 (1): 86. doi:10.1016/j.urology.2011.07.1431. Վերցված է նոյեմբերի 28, 2014-ին.
  44. James, R; Hijaz, A (October 2014). «Lower urinary tract symptoms in women with diabetes mellitus: a current review». Current urology reports. 15 (10): 440. doi:10.1007/s11934-014-0440-3. PMID 25118849.
  45. 45,0 45,1 45,2 McCoy, Krisha. «Sexual Issues and Type 1 Diabetes». everyday Health. Everyday Health Media, LLC. Վերցված է նոյեմբերի 28, 2014-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 «Sexual Dysfunction in Women». Diabetes.co.uk. Diabetes Digital Media Ltd. Վերցված է նոյեմբերի 28, 2014-ին.
  47. Goswami, Sumanta; Vishwanath, Manikanta; Gangadarappa, Suma; Razdan, Rema; Inamdar, Mohammed (Jul–Sep 2014). «Efficacy of ellagic acid and sildenafil in diabetes-induced sexual dysfunction». Pharmacognosy Magazine. 10 (39): 581. doi:10.4103/0973-1296.139790. Վերցված է նոյեմբերի 30, 2014-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  48. Daneman D (մարտի 11, 2006). «Type 1 diabetes». Lancet. 367 (9513): 847–58. doi:10.1016/S0140-6736(06)68341-4. PMID 16530579.
  49. 49,0 49,1 Aanstoot HJ, Anderson BJ, Daneman D, Danne T, Donaghue K, Kaufman F, Réa RR, Uchigata Y (October 2007). «The global burden of youth diabetes: perspectives and potential». Pediatric diabetes. 8. Suppl 8 (s8): 1–44. doi:10.1111/j.1399-5448.2007.00326.x. PMID 17767619.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  50. Soltesz G, Patterson CC, Dahlquist G (October 2007). «Worldwide childhood type 1 diabetes incidence-what can we learn from epidemiology?». Pediatric diabetes. 8. Suppl 6 (s6): 6–14. doi:10.1111/j.1399-5448.2007.00280.x. PMID 17727380.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  51. 51,0 51,1 «Fast Facts» (PDF). American Diabetes Association.
  52. Bottazzo, GF; Florin-Christensen, A; Doniach, D (նոյեմբերի 30, 1974). «Islet-cell antibodies in diabetes mellitus with autoimmune polyendocrine deficiencies». Lancet. 2 (7892): 1279–83. doi:10.1016/s0140-6736(74)90140-8. PMID 4139522.
  53. Herold, KC; Vignali, DA; Cooke, A; Bluestone, JA (Apr 2013). «Type 1 diabetes: translating mechanistic observations into effective clinical outcomes». Nature reviews. Immunology. 13 (4): 243–56. doi:10.1038/nri3422. PMID 23524461.
  54. Johnson, Linda (նոյեմբերի 18, 2008). «Study: Cost of diabetes $218B». USA Today. Associated Press.
  55. «JDRF, the type 1 diabetes charity». JDRF (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016-02-03-ին.
  56. Diabetes Research and Wellness Foundation
  57. 57,0 57,1 Minami, K; Seino, S (մարտի 18, 2013). «Current status of regeneration of pancreatic β-cells». Journal of diabetes investigation. 4 (2): 131–41. doi:10.1111/jdi.12062. PMID 24843642.
  58. Pagliuca, FW; Millman, JR; Gürtler, M; Segel, M; Van Dervort, A; Ryu, JH; Peterson, QP; Greiner, D; Melton, DA (հոկտեմբերի 9, 2014). «Generation of functional human pancreatic β cells in vitro». Cell. 159 (2): 428–39. doi:10.1016/j.cell.2014.09.040. PMID 25303535.
  59. Rezania, A; Bruin, JE; Arora, P; Rubin, A; Batushansky, I; Asadi, A; O'Dwyer, S; Quiskamp, N; Mojibian, M; Albrecht, T; Yang, YH; Johnson, JD; Kieffer, TJ (November 2014). «Reversal of diabetes with insulin-producing cells derived in vitro from human pluripotent stem cells». Nature Biotechnology. 32 (11): 1121–33. doi:10.1038/nbt.3033. PMID 25211370.
  60. Lernmark A, Larsson HE. Immune therapy in type 1 diabetes mellitus. Nat Rev Endocrinol. 2013 Feb;9(2):92-103. Review PMID 23296174
  61. «Diabetes Mellitus (DM): Diabetes Mellitus and Disorders of Carbohydrate Metabolism: Merck Manual Professional». Merck.com. Վերցված է հուլիսի 30, 2010-ին.
  62. Dorner M, Pinget M, Brogard JM (May 1977). «[Essential labile diabetes (author's transl)]». MMW Munch Med Wochenschr. 119 (19): 671–4. PMID 406527.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  63. Higuchi, Chigusa; Tone, Atsuhito; Iseda, Izumi; Tsukamoto, Keiko; Katayama, Akihiro (2010). «A Pregnant Patient with Brittle Type 1 Diabetes Successfully Managed by CSII Therapy with Insulin Aspart». Journal of Diabetes & Metabolism. 01. doi:10.4172/2155-6156.1000104.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  64. 64,0 64,1 Davidson MB, Kumar D, Smith W (1991). «Successful treatment of unusual case of brittle diabetes with sulfated beef insulin». Diabetes Care. 14 (11): 1109–10. doi:10.2337/diacare.14.1.1109b. PMID 1797500.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  65. Fineberg SE, Kawabata TT, Finco-Kent D, Fountaine RJ, Finch GL, Krasner AS (2007). «Immunological Responses to Exogenous Insulin». Endocrine Reviews. 28 (6): 625–52. doi:10.1210/er.2007-0002. PMID 17785428.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիպ 1 շաքարային դիաբետ» հոդվածին։