Jump to content

Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:40, 3 Հոկտեմբերի 2018 տարբերակ, Armine Harutyunyan1 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Նորքի Դիլանյանների N 51 տունը (տախտակ 58, 59, 60, 61): Դարպասի փականաքարի փորագիր արձանագրությունը վկայում է, որ շինվել է 1886 թվականին:

Տունն ուներ տնտեսական՝ կիսանկուղային և երկրորդ հարկում բնակելի հարկաբաժիններ: Կառուցված էր ճեղքված քարով կրաշաղախի օգտագործմամբ:

Տունն ուներ երկշարք, սիմետրիկ դասավորված սենյակներ: Բնակելի սենյակները գտնվում էին փողոցից և բակից մուտք ունեցող նախասենյակի երկու կողմերում: Հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից տունը գոտևորված էր կողային պատերով եզերված պատշգամբներով:

Առաջին հարկի միակտոր բազալտե սյուները համար ծառայում էին որպես հենարաններ:

Բակն ուներ երկու մուտք, որոնցից տուֆակերտ դուռ-դարպասը կառուցված էր մեծ ճաշակով ու վարպետությամբ:

Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոցի N երկհարկանի տունը (տախտակ 62, 63): Կառուցվել է անցյալ դարի երկրորդ կեսում՝ քարից ու աղյուսից:

Առաջին և երկրորդ հարկերի հատակագծային կառուցվածքը նույնական էր: Բակակողմյան ճակատի երկայնքով ձգված նախասենյակը միացնում էր նրա երեք կողմերում զետեղված սենյակները:

Դեպի փողոց ուղղված ճակատի հորինվածքային կենտրոնը փայտե բարձրավոր պատշգամբն էր, որի սյուների միջև, վերնամասում կային ողնուցաձև կամարներ:

Կոնդում, Ռուսթավելի փողոցի N 124 տունը (տախտակ 64, 65, 66, 67): Երկհարկանի է. առաջինում՝ տնտեսական, երկրորդում՝ բնակելի սենյակներով:

Տունը կառուցել է Արխենց Խաչատրյանը 1857 թվականին քարից ու թրծած աղյուսից: Տան հորինվածքը, որի կենտրոնը փողոցի բարձրակավոր պատշգամբն է, խիստ սիմետրիկ է:

Նորքի բարձրունքի, Պուշկինյան սարալանջի N 140 երկհարկանի տունը (տախտակ 68): Սենյակները հատակագծում միաշարք են: Բնակելի սենյակները ոչ մեծ նախասենյակի երկու կողմում են: Վերջինիս մուտքը դեպի հարավ ուղղված պատշգամբից է: Առաջին, կիսանկուղային հարկը հատկացված էր տնտեսական կարիքներին:

Տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին, ճեղքված քարերով՝ կրաշաղախի օգտգործմամբ: Տան հատակագծային լուծումները և դեկորատիվ հարդարանքը բնորոշ են այդ ժամանակաշրջանի գյուղական բնակարաններին:

Նորքի N 171 միհարկանի տունը (տախտակ 69): Կառուցել են Մուշեղ և Զաքար Կասպարյան եղբայրները 1870 թվականին՝ ճեղքված քարերից: Հատակագիծն ունի «Ո» տառի ձև, իսկ գլխավոր ճակատը նայում է հարավ: Տան ելուստավոր մասերի միջև ծածկված պատշգամբ է լոջիա, որը սալարկված էր քարով:

Տնտեսական խումբը՝ հնձանը, մառանն ու ախոռը հարավ-արևելյան անկյունից և տնից բաժանված էր նեղ, փողոցից սկսվող անցուղիով:

Բնակելի սենյակները, տեղավորված տան թևերում, միավորում էին մի ընդհանուր շքասենյակով, որը ելք ուներ դեպի ծածկած պատշգամբը:

Ալավերդյան Թումանյան փողոցի N 31 տունը (տախտակ 70, 71): Կառուցվել է 19-րդ դարի վերջին: Քարաշեն էր, ճակատը երերսապատված աղյուսով:

Թաղակապ դալանը ծառայել էր որպես մուտք դեպի բակ, որտեղ քարաշեն սանդուղքե տանում էր երկրորդ հարկ: Երկրորդ հարկի բնակելի սենյակները պատշգամբով կապված էին տնտեսական կցաշենքի հետ: Տան հատակագիծը թելադրված էր հողամասի նեղվածությամբ ու դեպի խորքը ձգվածությամբ:

Ճակատը մշակված էր մի քանի հարթ որմնասյուններով, որոնք շենքը բաժանում էին երկու անհավասար մասի: Կենտրոնում եղել է փոքրիկ բարձրակավոր պատշգամբ:

Ամիրյան փողոցի N 16 երկհարկանի տունը (տախտակ 72, 73): Պատկանել է Ավետիք Միրզոյանին, կառուցվել է քարից ու աղյուսից, 1867 թվականին:

Երկու կողմից սեղմված լինելով հարևան տների միջև՝ այն ունի նեղ, ուղղանկյուն ձև: Թաղակապ դալանը գտնվում էր առաջին հարկի աջ մասում: Երկրորդ հարկի պատշգամբ տանող փայտե սանդուղքը միաժամանակ ծառայել է տնտեսական օժանդակ կցաշենքին: