Jump to content

Թամանյան փողոց (Երևան)

40°11′21″ հս․. լ. 44°30′55″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թամանյան
Պատկեր:Պատկեր:Tamanyan street, Yerevan (3).JPG
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն200
Լայնություն55
ՍկիզբՄոսկովյան փողոց
ԱվարտԿասկադ համալիր
Անվանվել է
ի պատիվ
Ալեքսանդր Թամանյան
Թամանյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Թամանյան փողոց (Երևան)
Թամանյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Թամանյան փողոց (Երևան)

Թամանյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Սկսվում է Մոսկովյան փողոցից ընդգրկում է Կասկադ համալիրի կանաչապատ պուրակը։ Անվանվել է ի պատիվ հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի։ 1974 թվականին փողոցի սկզբու�� տեղադրվել է Թամանյանի հուշարձանը[1]:

Փողոցի տեղադրություն

Թամանյան փողոցը Հյուսիսային պողոտայի շարունակությունն է[2]: Այն ձգվում է Մոսկվյան փողոցից դեպի հյուսիս, հատում Իսահակյան փողոցը և ավարտվում է Երևանի Կասկադում: Թամանյան փողոցն ունի մոտ 200 մ երկարություն և մոտ 55 մ լայնություն:

Պատմություն

Թամանյան փողոցը նախագծվել է 1924 թվականի գլխավոր պլանով որպես Հյուսիսային Կասկադի մի մասը, որը պետք է կապեր քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Փողոցի կառուցումն ավարտին է հասցվել 1960-ական թվականներին, իսկ Կասկադի համալիրն ավարտվել է ավելի ուշ: Փողոցը զարդարվել է ջրավազաններով, շատրվաններով և ծաղկաթմբերով: Նրա սկզբում՝ Թատերական հրապարակի կողքին, կառուցվել են 9 հարկանի երկու շենք-աշտարակներ (ճարտարապետներ՝ Օ.Բաբաջանյան և Վ. Գուսյան)[2]:

Տեսարժան վայրեր

Փողոցի հենց սկզբում է գտնվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1974 թվականին քանդակագործ Արտաշես Հովսեփյան և ճարտարապետ Սեդա Պետրոսյանի նախագծով: Ալեքսանդր Թամանյանը ներկայացված է երկար ուղղանկյուն քարե բլոկին հենված, որը դրված է երկու փոքր բլոկների վրա: Ըստ հուշարձանի քանդակագործի, «ձախ քարը հին ճարտարապետությունն է, աջը՝ նորը, իսկ մեծ ճարտարապետը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նրա միջոցով ստեղծում նորագույն ճարտարապետությունը և կերտում մեր մայրաքաղաքը»[1]։

Փողոցի երկայնքով ձգվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից «Գաֆեսճյան քանդակների» այգին: Փողոցն ավարտվում է Կասկադ համալիրի աստիճաններով:

Քանդակների այգին փողոցում բացվել է 2009 թվականին[3]: Այնտեղ ցուցադրվում են շատ հայտնի նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում ներառված են կոլումբիացի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Կատու»[4], «Հռոմեացի զինվոր»[5] և «Ծխող կինը» քանդակները։

Թամանյան փողոցում է գտնվում նաև Ռուսական արվեստի թանգարանը:

Փողոցում կան բազմաթիվ սրճարաններ, խանութներ, բարեր, ռեստորաններ և պանդոկներ:

Հատող փողոց

Հուշարձաններ և կառույցներ

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։