Գենդերային անհավասարություն
Գենդերային անհավասարություն - սոցիալական կառուցվածքի բնութագիր, համաձայն որի տարբերակված սոցիալական խմբերը, այս դեպքում կանայք և տղամարդիկ, ունեն կայուն տարբերություններ և դրանցից բխող անհավասար հնարավորություննեռ հասարակության մեջ։
Գենդերի սոցիալային հոգեբանությունը հանդիսանում է անսահմանափակ տիրույթ դիրքորոշման, նախապաշարմունքի, խտրականության, սոցիալական դերերի ծագման և ընդհանուր կարգի հետազոտությունների համար[1] ։ Ռասայական նախապաշարմունքի պարագայում, գենդերային նախապաշարմունքները թուլանում և անցնում են անցյալ, բայց թաքնված նախապաշարմունքները մնում են։ Այնուամենայիվ, գենդերային խմբերի ներկայացուցիչների հոգեբանական պատկերի ձևավորման դեպքում գենդերային կարծրատիպերը չեն կարող զերծ մնալ հաշվից՝ նրանք հաճախ խոչընդոտ են հանդիսանում հասարակության մեջ կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հասնելու համար[2]։
Գենդերային անհավասարությունը ժամանակակակից աշխարհում
Անհավասարությունը կանանց շփումներում
Կանանց մեծ մասը տեղյակ է գենդերային նախապաշարմունքերից, կարծրատիպերից, նրանք վստահ են նրանում, որ այդ նախապաշարմունքները մեծ մասամբ վերաբերում են հենց աշխատող կանանց, որ այն դրսևորվում է ավելի ցածր աշխատավարձով համեմատած տղամարդկանց հետ։
Ուսումնասիրությունները և հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ զբաղեցնում են ոչ միայն բարձր քաղաքական դիրք, այլև ցանկացած այլ ոլորտում։ ԱՄՆ-ում կանանց միայն 20%-ն է զբաղեցնում առաջատար դիրք, Մեծ Բրիտանիայում՝ 21 %, Չինաստանում՝ 31%, Ռուսաստանում 42%։ Կանանցից միայն 25%-ն է զբաղեցնում տեղնիկական հաստիքային պաշտոն, 6%-ը սեփականատիրում է հեռուստաընկերություն, 5%-ը զբաղեցնում է ղեկավար պաշտոն ԶԼՄ-ներում։ Այդ ժամանակ, միջին կինը հասնում է 60 տարեկանի, նա աշխատաում է 450 հազար դոլար ավելի քիչ, քան տղամարդը, ով զբաղվում է նույն ոլորտով։
Ծանոթագրություններ
- ↑ Андреева Г.М. Социальная психология.Учебник для высших учебных заведений.. — М.: Аспект пресс, 2000.
- ↑ Бёрн Шон Гендерная психология = The Social Psychology of Gender. — СПб: Прайм-Еврознак, 2002. — ISBN 9785938780194