Jump to content

Պատ և աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:49, 1 Հուլիսի 2017 տարբերակ, Արարատ Թրվանց (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նիր Դավիթը 1940 թվականին

Պատ և աշտարակ (եբրայերեն՝ חומה ומגדל‎ Հոմա ու-միգդալ), ենթամանդատային Պաղեստինում հրեական բնակչության կողմից 1936-1939 թվականների արաբական ապստամբության ժամանակ կիրառվող բնակավայրերի կառուցման ռազմավարություն

Նման ռազմավարության ստեղծումը կապված է արաբ ազգայնականների գործողությունների հետ, որոնք զինյալ պայքարի միջոցով փորձում էին դուրս հանել հրեաներին։ «Պատ և աշտարակ» ռազմավարությամբ բնակավայրերի ստեղծումը իշուվի ղեկավարության կողմից կիրառվող արաբների ագրեսիվ գործողությունների դեմ զսպման քաղաքականության մասն էր կազմում։

Նման ռազմավարությամբ բնակավայրերի ստեղծման նպատակները.

  1. Հրեական ներկայության ստեղծումը երկրի այն շրջանները, որտեղ նա չկար (օրինակ, Բեյթ Շեան դաշտավայրում, Աքքոյի մոտկայքում և Գալիլեայի որոշ հատվածներում)։
  2. Բնակավայրերի հիմնադրումը այն հատվածներում, որտեղ հրեական բնակավայրերը հեռու էին մեկը մյուսից։ Հրեական բնակավայրերի չընդհատվող շղթայի ստեղծում։
  3. Հրեական դիրքերի ամրապնդումը ենթամանդատային տարածքների սահմաններին։ Այդպես են ստեղծվել երկրի հյուսիսում Հանիտա բնակավայրը և Նեգբա կիբուցը հարավում։
  4. Պաշտպանողական պատնեշի ստեղծումը Սամարիայի և Գալիլեայի արաբների մատակարարման բազաները իրարից անջատելու համար (օրինակ, Բեյթ Շեանա բնակավայրը)։
  5. Տրանսհորդանանից և Սիրիայից արաբների ներխուժմանը դիմագրավող պաշտպանողական կետերի ստղեծումը[1]։

Ընդհանուր առմամբ նման կերպով 55 (այլ տվյալներով 52 կամ 53) բնակավայր է հիմնվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rafael N. Rosenzweig., The economic consequences of Zionism, Leiden, The Netherlands, «E. J. Brill», ISBN 90-04-09147-5։