Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 10, 2016 թ.
Արքաների պատերազմը (անգլ.՝ A Clash of Kings), Ջորջ Մարտինի գրած էպիկական ֆանտազիայի ժանրի վեպ, «Սառույցի և կրակի երգ» զրուցավեպի 2-րդ մասը: Առաջին անգամ վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում 1998 թվականի նոյեմբերի 16-ին:
Երկրորդ հատորում ցուցադրված են Վեստերոսի քաղաքացիական պատերազմից հատվածներ՝ Գրեյջոների ներխուժումը, Արևմտյան հողերում տեղակայված կազմակերպությունը և Հարավային պատերազմը: Ավարտվում է Չերնովոդնայա գետի մոտ տեղի ունեցող պատերազմը: Պատերազմական այդ իրավիճակում անխուսափելի էր Լաննիստերների տան ձախողումը, ովքեր իշխանություն էին ունեցել «Թագավորական Ծովածոցում» և շրջապատվել թշնամիներով: Սակայն վերջնական պատերազմը փոփոխեց մայրցամաքում ուժերի դասավորվածությունը: Գրքում ներկայացված են նաև Հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները, որ գիշերային պահակախումբը ուղարկվել էր կախարդված անտառ, որպեսզի իմանար, թե ինչու վայրենացածները սկսեցին հավաքվել ցրտի ժանիքներում: Բացի դրանից շարունակվում է Էսսոսում Դեյեներիս Տարգարիենի արկածների նկարագրությունը:
«Արքաների պատերազմը», ինչպես նրան նախորդող «Գահերի խաղը», ստացել է «Լոկուս» մրցանակ և առաջադրվել է «Նեբյուլա» մրցանակի... Ավելին⇒