Հոմունկուլուս
Համունկուլ, համունկուլուս (լատին․՝ homunculus- մարդ), միջնադարյան ալքիմիկոսների ներկայացումներով` արարած, նման մարդու, որը կարելի է ստանալ արհեստական ճանապարհով:
Երկար ժամանակ առաջին համունկուլը ստեղծողը վերագրվում է Արնալդուս դե Վիլանովային, ով ապրել է 13-րդ դարում: Մեկը առավել հայտնի բաղադրատոմսերի համունկուլների ստեղծման համար առաջադրել է Պարացելսը 16-րդ դարում. գիտնականը կարծում էր, որ յուրահատուկ մարմնի մեջ մարդկային սպերման տաքացման և ուրիշ այլ մանիպուլյացիաների հետևանքով դառնում է համունկուլ: Համւնկուլը արմատավորվում է ըստ Պարացելսի, եթե անոթի մեջ ոչ շատ մարդկային արյուն են լցնում: Համունկուլի աճի ժամանակը 40 օր է, իսկ համունկուլի հասակը 12 դույմ:
17-18-րդ դարերում համաձայն ներկայացումների, համունկուլ պարունակվում է սպերմատազոիդում, իսկ մայրական օրգանիզմ մտնելուց հետո վերածվում է մարդու: Այսպիսի վարկածները ստացան անիմալկուլիզմ անունը և նույնիսկ անիմալկուլիզմի հետևորդ էր սպերմատոզոիդներին առաջինը բացահատող Լեվենհուկը: