Պողպատե ալքիմիկոս
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-12-26 05:02:19 ֆորմատով
Պողպատե ալքիմիկոս 鋼の錬金術師 | |
---|---|
Պատկեր:Fullmetal123.jpg | |
Ժանր | արկածային, դրամա, ստիմպանկ, կոմեդիա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2001-2010 |
Պրեմիերա | 2003 թվականի հոկտեմբերի 4 - 2004 թվականի հոկտեմբերի 2 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Յասուհիրո Իրիէ, Մակոտո Ինոուէ |
Սցենարիստ(ներ) | Հիրոմու Արակավա |
Ընկերություն | Bones |
Տևողություն | 25 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
«Պողպատե ալքիմիկոս» (ճապ.՝ 鋼の錬金術師 հագանե նո ռենկինձյուցուսի, անգլ.՝ Fullmetal Alchemist), Հիրոմու Արակավայի մանգան։ Մանգան ամեն ամիս թողարկվել է 2001 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի հունիսը Shonen Gangan ամսագրում, որը պատկանում է Square Enix ընկերությանը։ Մանգայում կա 109 գլուխ, հրատարակված 27 հատորներում։ 2011 թվականին «Կոմիկս-Արտ»-ը հայտարարարեց Ռուսաստանում մանգայի լիցենզավորման մասին։ Ռուսական հրատարակությունը առաջին հատորի եղել է 2012 թվականի հունվարի 26-ին։
Անիմեն մանգային հարմարեցմամբ նկարել է Bones ստուդիան, որը թողարկեց 51-սերիայանոց անիմե-սերիալ, որը Ճապոնիայում ներկայացվեց 2003 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2004 հոկտեմբերի 2-ը։ Ֆիլմ-շարունակությունը անիմեի «Պողպատե ալքիմիկոս. Շամբալայի զավթողը» նկարել է նույն ստուդիան, իսկ անիմեն Ճապոնիայում ցուցադրվել է 2005 թվականի հուլիսի 23-ին։ 2009 թվականի ապրիլի 5-ին դուրս է եկել երկրորդ անիմեն «Պողպատե ալքիմիկոս. Եղբայրություն» անվանումով, որը ի տարբերություն առաջինի ավելի մոտիկ է օրիգինալին։ 2011 թվականին թողարկվել է երկրորդ ֆիլմը «Պողպատե ալքիմիկոս. Միլոսի սուրբ աստղը»։ Եվ մանգան, և երկու անիմե-էկրանացումները ստացել են լայն ճանաչում. նրանք եղել են լավ ընդունված և քննադատների, և հեռուստադիտողների կողմից։
Սյուժեի գործողությունները տեղի են ունենում Ամեստրիս երկրում, որտեղ ալքիմիան լայն տարածված է, որպես գիտություն։ Երկու գլխավոր հերոսները եղբայրներ Էդվարդ և Ալֆոնս Էլրիկները, ձախողվելով ալքիմիայի միջոցով իրենց մահացած մորը համբառնելու գործում, փնտրում են լեգենդար փիլիսոփայական քարը, որպեսզի հետ բերեն Էդվարդի ձեռքը և ոտքը և Ալֆոնսի մարմինը, որոնց կորցրել էին անհաջող տրանսմուտացիայի հետևանքով։
Աշխարհը
«Պողպատե ալքիմիկոս»-ի աշխարհը կատարվել է 20-րդ դարի սկզբի անտուրաժով: Անիմեում և մանգայում կան ավտոմեքենաներ, գնացքներ, ռադիոտեխնիկա, հեռախոսային կապ, տանկեր, բայց բացակայում է ավիացիան, սակայն զարգացած է մեխանիկական պրոտեզ-ավտոզրահների տեխնոլոգիան, և սրա հետ միասին որպես գիտություն տարածված է ալքիմիան: