Շանիդարի քարայր
Շանիդարը հսկայական քարայր է: Այստեղ մարդիկ բնակվել են հազարամյակներ շերունակ, եր հետևանքով քարայրի հատակին առաջացել է 13 մ հաստությամբ նստվածքների շերտ: Ամերիկյան արշավախմբի պեղումների ժամանակ քարայրի ներկայիս մակերեսից 8 մ խորությամբ հայտնաբերվել է վյուրմյան վաղ սառցակալման շրջանի ստալագմիտային կեղև, որը գոյություն է ունեցել մոտավորապես 65,000 տարի առաջ:
Ուշագրավ է, որ այդ շերտում բացվել է նեանդերթալյան երեխայի կմախք և քարե չորս ծայրապանակ, որոնք հիշեցնում են Քարմել լեռան քարայրի գործիքները: Քարայրի տարբեր շերտերում գտնվել է պեղածո մարդկանց 6 կմախք, որոնց գոյության հարատևությունը հասնում է 20,000 տարվա՝ 65-60,000-ից մինչև 40-35,000 թվականներ: Դրանք եղել են հորդաներով ապրող նեանդերթալյան մարդիկ, որոնք լիովին տիրապետել են կրակին և զբաղվել որսորդությամբ: Այդ մասին են վկայում քարայրում հայտնաբերված կենդանական ոսկորները և օջախների մնացորդները:
Աղբյուրներ
Հայ Ժողովրդի պատմություն: Հեղինակներ՝ Ժ. Աղայան, Բ. Առաքելյան, Գ. Գալոյան, Ս. Երեմյան, Լ. Խաչիկյան, Ա. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Մ. Ներսիսյան: Երևան, 1971 թվական: