Jump to content

Հյուքումեթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:07, 18 Մարտի 2014 տարբերակ, Ani Sahakyan2000 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հյուքումեթություն, օսմանյան սուլթանների քուրդ բեկերին, ցեղապետներին սեփականատիրական իրավունքով շնորհած խոշոր կալվածք:Հյուքումեթություն ստացողներն ունեին զինվորական և վարչական ինքնուրույնություն, կատարում էին ռազմաավատատիրական ծառայություն և իրենց զորքով մասնակցում սուլթանի ռազմարշավներին: Նման ժառանգական տիրակալության տարատեսակներից էին նաև ղերեբեյությունը, յուրտլուկը և այլն: 17 դա թուրք պատմաբան-աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր «Ջիհաննյումա»-ում («Աշխարհի հայելի») Արևմտյան Հայաստանում հիշատակում է Հաքյարիի, Ամադիեի, Սեհրանի, Խոշաբի և այլն Հյուքումեթությունները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։