Main Page
Ողջույն!
Բարի գալուստ Վիքիփեդիա բազմալեզու հանրագիտարանի հայկական էջեր:
Այս սայթը ներկայացնում է Wikipedia հանրագիտարանի հայերեն Վիքիփեդիա տարբերակը: Սայթի կառուցմանը մասնակցելու համար ավելի շատ տեղեկություններ ստանալու նպատակով այցելեք English, Russian, կամ ցանկացած այլ լեզվով Wikipedia-ներ: Ամենակարևորը, սայթում հոդված կարող է գրել ցանկացած ոք, ով կարող է հայերեն գրել առանց բացառության: Կան իհարկե որոշ սահմանափակումներ. այն է. հոդվածը պետք է կրի հանրագիտարանային տեղեկատվության բնույթ, չպետք է պարունակի ինքնագովազդ կամ որևէ կազմակերպության գովազդ կամ անձի գովք, չպետք է ունենա անպարկեշտ պարունակություն:
Սայթում առաջին անգամ երկու հոդված տեղադրվել է 2004թ. հոկտեմբերին: Ցավալի է, որ մինչև օրս այդ երկու հոդվածներն էլ կիսաավարտ են կամ հնարավոր է ինչ-որ վանդալի կողմից ջնջված: Նման բան էլ կարող է լինել: Այնպես որ, հոդված թողնելով անպայման պահեք օրիգինալ տեքստը և ժամանակ առ ժամանակ ստուգեք:
Ուշադրություն դարձրեք, որ կան արդեն հարյուր իննսուն լեզուներով սայթեր, իսկ մեր փառապանծ հայոց լեզուն անտեր որբի պես չի մտնում վիճակագրության նույնիսկ ԱՅԼ բաժնի մեջ: Տեղեկանալով այս աննախադեպ հնարավորության մասին հաղորդեք հայարեն գրելու ընդունակ ձեր ծանոթներին և եկեք համատեղ ուժերով լցնենք սայթը հանրագիտարանային տեղեկություններով, արժանի մեր մշակույթին, պատմությանը և ազգային բնութագրին: Ի միջի այլոց, լավ է, որ սա հենց հայերեն իմացողների համար է: Անգլերեն գրող շատ կա: Իսկ այս սայթից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր հայե��են կարդալու և տեղեկատվություն ստանալու կարիք ունեն, և ինչու ոչ ցանկության դեպքում նաև մեր հոդվածները թարգմանել ու տեղադրել արդեն գրեթե կես միլիոն հոդված պարունակող անգլերեն Wikipedia-ում:
Հոդվածները գրեք Unicode (utf8) ֆորմատով:
Հոդվածները խմբագրել սովորելու համար մտեք [:en:Wikipedia:How to edit a page|here]].
Այցելեք և ծանոթացեք here տրված հրահանգների և ուղեցույցենրի հետ:
Սայթում եղած հոդվածների թիվը. 314 986