Պատրիս Էվրա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | ֆր.՝ Patrice Latyr Evra | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա և Սենեգալ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
Հասակ | 1.73 մ. | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | Ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Յունայթեդ | ||
Համար | 3 | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998—1999 1999—2001 2001—2002 2002—2006 2006-ներկա |
Մարսելա ՖԱ Մոնցա ՖԱ Նիցա ՖԱ Մոնակո ՖԱ Մանչեսթեր Յունայթեդ |
24 (3) 3 (0) 58 (2) 40 (1) 120 (1) 172 (2) | |
Ազգային հավաքական | |||
2004 - ներկա | Ֆրանսիա | 38 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պատրիս Էվրա (ֆր.՝ Patrice Evra) , ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող:
Կարիերա
Երբ նա 3 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, իակ 16 տարեկանում նա պայմանագիր ստորագրեց «ՊՍԺ» ակումբի հետ: Իր առաջին մրցաշրջանը Ֆրանսիայում Էվրան անցկացրեց «Նիցա» ակումբում ու երբ 2002 թ. նա ճանաչվեց ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ձախ պաշտպան` Դիդյե Դեշամն անմիջապես վերցրեց նրան «Մոնակո»: Այդ ժամանակվանից Պատրիսն ամրապնդվեց այդ ակումբի պաշտպանությունում և 2004 թ. ստացավ Ֆրանսիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: 2006 թ. հունվարի 10-ին Պատրիս Էվրան պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Իր դեբյուտն ակումբի կազմում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: 2005/06 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց «Յունայթեդի» կազմում: 2007/08 մրցաշրջանում Էվրան բարեբախտաբար խուսափեց լուրջ վնասվածքներից ու 48 հանդիպում անցկացրեց «Կարմիր Սատանաների» մեկնարկային կազմոմ: Ֆերդինանդի, Բրաունի և Վիդիչի հետ միասին Պատրիսը մեծ դեր խաղաց նրանում, որ «Յունայթեդը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց` առաջնությունում բաց թողնելով ընդամենը 22 գնդակ: Ֆրանսիացուն հաջողվեց նաև ջնջել տխուր հիշողությունները «Մոնակոյի» կազմում 2004 թ. Չեմպիոնների Լիգայում պարտության մասին և նա դարձավ այդ մրցույթի ոսկե մեդալակիրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: 2008/09 մրցաշրջանն անցավ փոփոխական հաջողությամբ: «Յունայթեդի» կազմում Էվրան անցկացրեց 45 հանդիպում, բայց եթե մրցաշրջանի առաջին կեսում նա ցուցաբերում էր անցած տարվա պես փայլուն խաղ, ապա չորս խաղի ընթացքում որակազրկված լինելուց հետո Պատրիսի գործողություններում ինչ-որ բան կոտրվեց ու նա սկսեց խաղալ ոչ այդքան հաջող: Մինչև 2010 թ. ապրիլ ամիսը Պատրիս Էվրան յուրաքանչյուր խաղում դուրս էր գալիս թիմի մեկնարկային կազմում և միայն «Բլեկբերնի» հետ հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին, բայց նույնիսկ այդ ժամանակ Ֆեգյուսոնը նրան դաշտ հանեց խաղի վերջին րոպեներին, մտածելով, որ Պատրիսի ակտիվությունը թույլ կտա թիմին կորզել հաղթանակը:
Կարիերայի վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[2] | Եվրագավաթներ[3] | Այլ[4] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Մարսալա | 1998/99 | 24 | 3 | 3 | 3 | - | - | 0 | 0 | 27 | 6 |
Ընդհանուր | 24 | 3 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 6 | |
Մոնցա | 1999/00 | 3 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Նիցա | 2000/01 | 5 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 5 | 0 |
2001/02 | 35 | 1 | 2 | 0 | - | - | 0 | 0 | 37 | 1 | |
Ընդհանուր | 40 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 1 | |
Նիցա Բ | 2000/01 | 18 | 1 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 18 | 1 |
Ընդհանուր | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
Մոնակո | 2002/03 | 36 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 1 |
2003/04 | 33 | 0 | 1 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2004/05 | 36 | 0 | 7 | 1 | 9 | 0 | 0 | 0 | 52 | 1 | |
2005/06 | 15 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
Ընդհանուր | 120 | 1 | 14 | 1 | 29 | 0 | 0 | 0 | 163 | 2 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2005/06 | 11 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
2006/07 | 24 | 1 | 5 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 36 | 2 | |
2007/08 | 33 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 48 | 0 | |
2008/09 | 28 | 0 | 5 | 0 | 11 | 0 | 4 | 0 | 48 | 0 | |
2009/10 | 38 | 0 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 51 | 0 | |
2010/11 | 35 | 1 | 3 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 48 | 1 | |
2011/12 | 37 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 47 | 0 | |
2012/13 | 34 | 4 | 3 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 42 | 4 | |
Ընդհանուր | 240 | 6 | 28 | 0 | 59 | 1 | 7 | 0 | 334 | 7 | |
Ամբողջ կարիերայում | 445 | 12 | 47 | 4 | 88 | 1 | 7 | 0 | 587 | 17 |
== Ծանոթագրություններ ==
- ↑ https://web.archive.org/web/20200203092301/https://www.fifadata.com/document/FWC/2014/pdf/FWC_2014_SQUADLISTS.PDF
- ↑ Ֆուտբոլի Իտալիայի գավաթ, Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի ֆուտբոլի լիգայի գավաթ, Ֆուտբոլի Անգլիայի գավաթ, Ֆուտբոլային լիգայի գավաթ.
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
- ↑ Անգլիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ սուպերգավաթ, Աշխարհի ֆուտբոլի ակումբային առաջնություն.