Jump to content

Դավիդ դե Խեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Դե Խեա
իսպ.՝ David de Gea
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Դե Խեա Կինտանա
Ազգությունը {{{2}}} Իսպանիա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 1.90 մ [1]
Քաշ 82 կգ [1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 1
Պատանեկան կարիերա
Տարի Ակումբ
2007—2011 Ատլետիկո Մադրիդ
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2013 {{{2}}} Իսպանիա

Դավիդ Դե Խեա Կինտանա (իսպ.՝ David de Gea Quintana, իսպաներեն արտասանությամբ՝ [daˈβið de 'xea], 1990 թ. նոյեմբերի 7, Մադրիդ), իսպանացի դարպասապահ: Հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանից՝ որպես Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլային ակադեմիայի սան: Մադրիդի Ատլետիկոյի կազմում դեբյուտը տեղի է ունեցել 2009թ. սեպտեմբերի 30-ին՝ Պորտուի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:

2011թ. տեղափոխվել է Մանչեսթեր Յունայթեդ:

Ակումբային կարիերան

Դավիդ դե Խեան մադրիդյան Ատլետիկոյի ֆուտբոլային երիտասարդական ակադեմիայի՝ կանտերայի սանը է: 2009թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ երիտասարդ դարպասապահի դեբյուտը ակումբի հիմնական կազմում (դե Խեան այդ ժամանակ 18 տարեկան էր): Նրա դեբյուտը կայացավ պորտուգալական «Պորտուի» դեմ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում: «Ատլետիկո Մադրիդ»ի երկրորդ դարպասապահ Ռոբերտոն, սկսելով խաղը որպես հիմնական դարպասապահ, վնասվածք ստացավ և այլևս չկարողացավ շարունակել խաղը (ակումբի հիմնական դարպասապահ Սերխիո Ասենխոն այդ ընթացքում ազգային հավաքականի հետ մասնակցում էր աշխարհի երիտասարդական առաջնությանը): Չնայած որ «Ատլետիկոն» պարտվեց 0-2 հաշվով, երիտասարդ դարպասապահի խաղն ամենալավ տպավորությունը թողեց, որը դե Խեան կարողացավ ամրապնդել Պրիմերայում իր դեբյուտից հետո, երբ «Ատլետիկոն» հաղթեց «Սարագոսային» 2-1 հաշվով, հիմնականում շնորհիվ Դե Խեայի խաղի, որը 1-0-ի ժամանակ հետ մղեց իր դարպասից տասնմեկ մետրանոցը: Դե Խեայի գործողությունները բարձր գնահատականի արժանացան ակումբի այդ ժամանակվա մարզիչ Աբել Ռեսինոյի կողմից, ով հատուկ նշեց երիտասարդ դարպասապահի սառնասրտությունն ու հաստատակամությունը:[2]. Հաջողված դեբյուտից հետո դե Խեան, սկսելով մրցաշրջանը որպես «Ատլետիկո Մադրիդի» 3-րդ դարպասապահ, ամրապնդվեց թիմում որպես հիմնական դարպասապահ:

Դարպասապահի վստահ խաղը հիմնականում կանխորոշեց 2009/10 մրցաշրջանում «Ատլետիկոյի» հաջողությունները, երբ նրա թիմը հասավ մինչև Թագավորական գավաթի եզրափակիչ և դարձավ Եվրոպայի Լիգայի առաջին խաղարկության հաղթող՝ նվաճելով իր առաջին եվրոպական ավարը 48 տարվա ընթացքում: Զարմանալի չէ, որ դե Խեայով սկսեցին հետաքրքրվել եվրոպական ֆուտբոլի գերակումբները[3]: Որպեսզի դարպասապահը մնա ակումբում, «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը շտապեց դե Խեայի հետ կնքել նոր պայմանագիր մինչև 2013թվականը[4][5]:

Տեղափոխությունը

2011թ. սկզբներից բրիտանական մամուլում ակտիվ քննարկվում էր «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերան ավարտող դարպասապահ Էդվին Վան դեր Սարի հավանական փոխարինողի թեկնածությունը: Շատ այլ անունների կողքին հաճախ հիշատակվում էր երիտասարդ իսպանացի դե Խեան[6]: Գարի Նևիլի՝ Յուվենտուսի դեմ հրաժեշտի խաղից անմիջապես հետո Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է երիտասարդ դարպասապահի հետ պայմանագիր կնքելուն, և Դավիդը կգա Օլդ Թրաֆորդ, միայն թե այդ տեկեկությունը ճշտվեց դե Խեայի ներկայացուցչի և «Ատլետիկո Մադրիդի» տնօրենի կողմից, ովքեր հայտարարեցին, որ դե Խեան չի քննարկի տեղափոխության առաջարկը մինչև Եվրոպայի երիտասարդական առաջնության ավարտը[7]: Անմիջապես այն բանից հետո, երբ Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականը հաղթեց մրցաշարը, դե Խեան մեկնեց Մանչեսթեր՝ անցնելու բուժզննում, իսկ հաջորդ օրը՝ 2011թ. հունիսի 28-ին «կարմիր սատանաների» հետ կնքեց պայմանագիր՝ 5 տարի ժամկետով[8]:

Մանչեսթեր Յունայթեդում իր առաջին խաղը դե Խեան անցկացրեց 2011թ. հուլիսի 23-ին «Չիկագո Ֆայրի» դեմ մինչմրցաշարային ընկերական խաղում, որտեղ անգլիական թիմը հաղթեց 3-1 հաշվով: Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նրա առաջին պաշտոնական խաղը Անգլիայի Սուպերգավաթում ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»: Առաջին խաղակեսում դե Խեան բաց թողեց 2 գնդակ. սկզբում Ջոլեոն Լեսքոթը Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո գլխով ուղարկեց գնդակը իսպանացու պաշտպանած դարպասը, ապա հեռահար հարվածով նպատակին հասավ Էդին Ջեկոն: Ընդմիջումից հետո Յունայթեդը Քրիս Սմոլինգի գոլի և Նանիի «դուբլի» շնորհիվ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին» 3:2 հաշվով և հաղթեց Անգլիայի Սուպերգավաթում[9]:

Անգլիայի Պրեմիեր լիգայում դե Խեայի առաջին խաղը եղավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ օգոստոսի 14-ին, որի ժամանակ նա Շեյնա Լոնգայի հարվածից հետո գնդակ բաց թողեց դարպասի հեռավոր անկյունը. հանդիպումն ավարտվեց «Յունայթեդի» 2:1 հաշվով հաղթանակով[10]: Օգոստոսի 22-ին Տոտտենհեմի դեմ խաղում իսպանացի դարպասապահն անցկացրեց իր առաջին «չոր հանդիպումը» Օլդ Թրաֆորդում [11]: Օգոստոսի 28-ին Արսենալի դեմ խաղում դե Խեան կարողացավ որսալ Ռոբին վան Պերսիի 11 մետրանոց հարվածը. խաղն ավարտվեց Յունայթեդի 8:2 հաշվով հաղթանակով[12]:

Սեպտեմբերի 18-ին կայացած «Չելսիի» դեմ խաղում դե Խեան աչքի ընկավ հիանալի գործողություններով, այդ թվում նաև Ռամիրեսի և Ֆերնանդո Տորրեսի հարվածներից հետո սեյվերով[13]: Հաջորդ՝ «Սթոք Սիթիի» դեմ խաղում իսպանացին նորից կատարեց մի շարք առաջնակարգ սեյվեր և օգնեց իր թիմին խաղը բերել ոչ-ոքիի[14]: Սեպտեմբերի 27-ին դե Խեան առաջին անգամ հանդես եկավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում՝ Օլդ Թրաֆորդում խաղալով «Բազելի» դեմ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 3:3 հաշվով[15]: Հոկտեմբերի 23-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դե Խեան սեփական դարպասը բաց թողեց 6 գնդակ[16]:

2012թ. հունվարին հայտնի դարձավ, որ դե Խեան տառապում է աչքերի հեռատեսությամբ, միայն թե դա նշանակալից ազդեցություն չի թողնում նրա խաղի վրա: Դեկտեմբերի 31-ին Բլեքբեռնի դեմ խաղում դե Խեան կատարեց մի շարք սխալներ, որոնցից 2-ը պատճառ դարձան գոլերի, սրա հետևանքով Յունայթեդը տանուլ տվեց խաղը 2:3 հաշվով[17]: Այս հանդիպումից հետո դե Խեան կորցրեց տեղը մեկնարկային կազմում, իսկ նրա տեղը դարպասի մոտ զբաղեցրեց դանիացի Անդերս Լինդեգորը: Սակայն Լինդեգորի վնասվածքի հետևանքով դե Խեան նորից վերադարձավ հիմնական կազմ: 2012թ. մարտի 8-ին դե Խեան անցկացրեց մրցաշրջանում իր լավագույն հանդիպումներից մեկը՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում կատարելով մի շարք առաջնակարգ սեյվեր. Յունայթեդը պարտվեց 2:3 հաշվով[18]:

2011/12 մրցաշրջանը դե Խեան լավագույնս ավարտեց Պրեմիեր Լիգայի դարպասապահների շարքում՝ հաշվի առնելով դարպասին կատարված նպատակային հարվածների որսման ցուցանիշը՝ 77,9 %[19]:

Կապված Օլիմպիական խաղերում մասնակացության հետ՝ դե Խեան բաց թողեց Մանչեսթեր Յունայթեդի մինչմրցաշարային խաղերը, բայց վերադարձավ թիմի մեկնարկային կազմ մրցաշրջանի բացման՝ «Էվերթոնի» դեմ խաղում: Չնայած դե Խեայի կատարմամբ մի քանի հիանալի սեյվերին՝ Յունայթեդը պարտվեց այդ հանդիպումը 1:0 հաշվով[20]: 2012 թ. դեկտեմբերի 9-ին կայացած սկզբունքային մանչեսթերյան դերբիում դե Խեան կատարեց 2 կարևոր սեյվեր Կարլոս Տևեսի և Դավիդ Սիլվայի հարվածներից հետո: Խաղն ավարտվեց Յունայթեդի հաղթանակով՝ 3:2[21]: 2013 թ. փետրվարի 13-ին իսպանացի դարպասապահը մի քանի անգամ փրկեց թիմին Չեմպիոնների Լիգայի մրցաշարում տեղի ունեցող Ռեալ Մադրիդի դեմ խաղում, որն ավարտվեց 1:1[22], ինչի համար և արժանացավ սըր Ալեքս Ֆերգյուսոնի գովասանքին[23]:

Փետրվարի 23-ից մինչև մարտի 16-ը դե Խեան անցկացրեց 3 անընդմեջ «չոր հանդիպում». դրանք էին՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ 2:0 հաշվով[24], «Նորվիչ Սիթիին»՝ 4:0[25] և «Ռեդինգին»՝ 1:0 հաշվով[26]:

2012/13 մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ դե Խեան հայտնվեց PFA-ի սիմվոլիկ «Տարվա թիմի» կազմում[27]:

Կարիերան հավաքականում

Դավիդ դե Խեան հանդես է եկել Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ մինչև 17 տարեկանների Եվրոպայի մրցաշարջանում դարձավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր: Երիտասարդ դարպասապահի վստահ ելույթները սեփական թիմի հիմնական կազմում բնականաբար գրավեցին ազգային հավաքականի մարզչի ուշադրությունը. «կարմիր ուժերի» գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգրկեց դե Խեային ՀԱՀ-ում տեղի ունեցող ֆուտբոլի աշխարհի առաջնություն մեկնողների թեկնածուների ընդլայնված ցանկում[28]: Միայն թե հավաքականի վերջնական ցուցակում դե Խեան չհայտնվեց[29]:

2011 թ. դե Խեան Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականի կազմում հաղթանակով ավարտեց Եվրոպայի առաջնությունը:

2012 թ. մասնակցեց լոնդոնյան Օլիմպիական խաղերին:

2013 թ. երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Իսպանիայի ազգային երիտասարդական հավաքականում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 հանդիպում, որ ռեկորդային է (նույնչափ անցկացրած խաղեր ունի նաև Սանտի Դենյան):


Կարիերայի վիճակագրություն

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ[30] Այլ Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Ատլետիկո Մադրիդ 2009/10 19 –28 7 –10 9 –9 0 0 35 –47
2010/11 38 –53 5 –5 5 –6 1 0 46 –64
Ընդհանուր 57 –81 12 –15 14 –15 1 0 84 –111
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 29 –29 1 –2 8 –14 1 –2 39 –47
2012/13 28 –26 6 –8 7 –8 0 0 41 –42
Ընդհանուր 57 –55 7 –10 15 –22 1 –2 80 –89
Ամբողջ կարիերայում 114 –136 19 –25 29 –37 2 –2 164 –200


«Չոր» հանդիպումներ
Ակումբ Մրցաշրջան Լիգա գավաթ Եվրագավաթներ[30] Այլ Ընդհանուր
Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր Խաղեր Չոր
Ատլետիկո Մադրիդ 2009/10 19 4 7 2 9 4 0 0 35 10
2010/11 38 11 5 2 5 0 1 1 46 14
Ընդհանուր 57 15 12 4 14 4 1 1 84 24
Մանչեսթեր Յունայթեդ 2011/12 29 13 1 0 8 2 1 0 39 15
2012/13 28 11 6 0 7 1 0 0 41 12
Ընդհանուր 57 24 7 0 15 3 1 0 80 27
Ամբողջ կարիերայում 114 38 19 4 29 7 2 1 164 51


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Player Profile. David De Gea» (անգլերեն). PremierLeague.com. Արխիվացված է օրիգինալից 2013-07-03-ին.
  2. «Դե Խեայի երազանքներն իրականանում են». UEFA.com. 2009-10-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  3. «Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին առաջարկում են £25 մլն Ատլետիկո Մադրիդի աստղի համար» (անգլերեն). The Mirror. 2010-05-29. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  4. «Դե Խեան ստորագրել է նոր պայմանագիր» (անգլերեն). Sky Sports. 2010-02-03. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  5. ««Ատլետիկոն» կնքել է նոր պայմանագիր դե Խեայի հետ». Спорт-Экспресс. 2010-02-03. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  6. «Մանչեսթեր Յունայթեդը մոտ է պայմանագրի կնքմանը - Դեյվիդ Գիլ» (անգլերեն). BBC Sport. 2011-05-16. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  7. «Դե Խեան հերքում է Մանչեսթեր Յունայթեդի հետ անմիջական գործարքը» (անգլերեն). BBC Sport. 2011-05-26. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  8. «Մանչեսթեր Յունայթեդը հաստատեց դե Խեայի հետ պայմանագրի կնքումը» (անգլերեն). BBC Sport. 2011-05-29. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  9. «Մանչեսթեր Սիթի 2-3 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. 2011-08-07. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  10. «Վեստ Բրոմվիչ Ալբիոն 1-2 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. 2011-08-14. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  11. «Մանչեսթեր Յունա��թեդ 3-0 Տոտտենհեմ» (անգլերեն). BBC Sport. 2011-08-22. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  12. «Մանչեսթեր Յունայթեդ 8-2 Արսենալ» (անգլերեն). BBC Sport. 2011-08-28. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  13. «Մանչեսթեր Յունայթեդ 3-1 Չելսի» (անգլերեն). BBC Sport. 2011-09-18. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  14. «Սթոք Սիթի 1-1 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. 2011-08-24. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  15. «Մանչեսթեր Յունայթեդ 3 Բազել 3» (անգլերեն). ManUtd.com. 2011-09-27. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  16. McNulty, Phil (2011-10-23). «Մանչեսթեր Յունայթեդ 1-6 Մանչեսթեր Սիթի» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  17. Rich, Tim (2012-04-01). «Մանչեսթեր Յունայթեդի Դավիդ դե Խեան սովորել է իր սխալներից» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  18. «Մանչեսթեր Յունայթեդ 2-3 Ատլետիկ Բիլբաո» (անգլերեն). BBC Sport. 2012-03-08. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  19. «Գարթ Քրուքսի մրցաշրջանի թիմը» (անգլերեն). BBC Sport. 2012-05-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-04-ին.
  20. McNulty, Phil (2012-08-20). «Էվերթոն 1-0 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  21. McCauley, Kevin (2012-12-09). «Մանչեսթեր Սիթին ընդդեմ Մանչեսթեր Յունայթեդի: Վերջնական հաշիվ 3-2» (անգլերեն). SBNATION. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  22. «Ռեալ Մադրիդ 1-1 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. 2013-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  23. «Ռեալ Մադրիդ-Մանչեսթեր Յունայթեդ. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովում է դե Խեային» (անգլերեն). BBC Sport. 2013-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին.
  24. Magowan, Alistair (2013-02-23). «ՔՊՌ 0-2 Մանչեսթեր Յունայթեդ» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  25. Ornstein, David (2013-03-02). «Մանչեսթեր Յունայթեդ 4-0 Նորվիչ» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  26. Magowan, Alistair (2013-03-15). «Մանչեսթեր Յունայթեդ 1-0 Ռեդինգ» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  27. «Գարեթ Բեյլը նվաճեց PFA-ի Տարվա խաղացող և երիտասարդ խաղացող մրցանակները» (անգլերեն). BBC Sport. 2013-04-22. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  28. «Վիսենտե դել Բոսկեն հայարարեց Իսպանիայի հավաքականի նախնական կազմը ՖԱԱ-ի համար». Советский спорт. 2010-05-10. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  29. «Իսպանիայի հավաքականի մարզիչը հայտնեց ՖԱԱ-2010-ում թիմի վերջնական կազմը». Lenta.ru. 2010-05-20. Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին.
  30. 30,0 30,1 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.