Jump to content

Անկախության քայլերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:12, 24 Դեկտեմբերի 2024 տարբերակ, Դրագոման (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անկախության քայլերթ
Թուրքիայի օրհներգի բառերը, Քեմալ Աթաթուրքի նկարը և նրա խոսքը թուրք երիտաարդությանը և Թուրքիայի դրոշը երկրի դպրոցներից մեկում
Տեսակօրհներգ
Բառերի հեղինակՄեհմեդ Ակիֆ Էրսոյ
ԵրգահանԷդգար Մանաս
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
ՀաստատվածՄարտի 12, 1921
 İstiklâl Marşı Վիքիպահեստում

Անկախության քայլերթ (թուրքերեն՝ İstiklâl Marşı), Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ազգային օրհներգ։ Բառերի հեղինակը թուրք բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյն (թուրքերեն՝ Mehmet Akif Ersoy, 1922) է[1]։ Երաժշտությունը գրվել է 1924 թվականին՝ հայազգի երգահան, դիրիժոր և դաշնակահար Էդգար Մանասի (1875-1964) կողմից։

Անկախության քայլերթ
Անկախության քայլերթ

Բնօրինակ տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

թուրքերեն՝ Korkma, sönmez bu şafaklarda yüzen al sancak;
Sönmeden yurdumun üstünde tüten en son ocak.
O benim milletimin yıldızıdır, parlayacak;
O benimdir, o benim milletimindir ancak.
Çatma, kurban olayım çehreni ey nazlı hilâl!
Kahraman ırkıma bir gül! Ne bu şiddet bu celâl?
Sana olmaz dökülen kanlarımız sonra helâl,
Hakkıdır, Hakk'a tapan milletimin istiklâl!

[2]

Թարգմանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի՛ վախեցիր, չի՛ մարի արևացայտ դրոշը ալ՝
Հայրենիքիս երկնքում ծփացող օջախն անմար,
Այն աստղն է իմ ազգի, այն պիտի հա՜ր շողշողա
Այն ի՛մն է ու իմ ազգինն է միայն։

Մի՛ թեքիր, մատաղ լինեմ, երեսդ, քնքուշ մահիկ,
Հերոս ցեղիս ժպիտ բաշխիր... ի՞նչ է սա՝ ցավ ու չարիք․․․
Մեր թափած արյունը քեզ երբեք չի բերի բարիք,
Անկախությունն արդար վաստակն ու իրավունքն է ազգիս,
Լոկ Արդարին երկրպագող, նրան խոնարհվող Ազգիս։

1920 թվականի ապրիլի 23-ին բացվեց Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, որը ստեղծված թուրքական պետության քայլերգ ունենալու համար հայտարեց բանաստեղծության մրցույթ։ Վեց ամսում Թուրքիայի լուսավորության (կրթության) նախարարությանը ներկայացվեց 724 բանաստեղծություն։ Մրցույթի արդյունքում հաղթեց Անկարայում ապրող պատգամավոր, ճանաչված բանաստեղծ Մեհմեդ Ակիֆ Էրսոյի «Մեր հերոս բանակին» բանաստեղծությունը։ 1921 թվականի մարտի 12-ին հաստատվում է հիմնի խոսքերը և հայտարարվում է երաժշտության մրցույթ։ 1924 թվականին հատուկ խորհուրդը ընդունում է Ալի Ռֆաթ Չաղաթայի երաժշտությունը, որը հնչում է մինչև 1930 թվականը։ 1930թ․-ին փոխվում է այն և ընտրվում է հայազգի կոմպոզիտոր Էդգար Մանասի գործիքավորած երաժշտությունը, որը հնչում է մինչև այսօր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Turkish Legislator Poets, Mehmet Akif Ersoy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. Turkey | İstiklâl Marşı | National Anthems of the World from NationalAnthems.me

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության քայլերթ» հոդվածին։