Jump to content

Թուրքմեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքմեններ
Ընդհանուր քանակ

8 մլն.

Բնակեցում
Թուրքմենստան Թուրքմենստան 5,1 մլն. [1]
Իրան Իրան 1 մլն. [2]
Աֆղանստան Աֆղանստան 200 հազ. (2006) [3]
Ուզբեկստան Ուզբեկստան 200 հազ.
Թուրքիա Թուրքիա 120 հազ.
Լեզու(ներ)
Թուրքմեներեն
Հավատք(ներ)
Իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թուրքեր - Ադրբեջանցիներ

Թուրքմեններ (թուրքմ. Türkmenler), ժողովուրդ, Թուրքմենստանի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Ուզբեկստանում (մոտ 200 հազ.), Տաջիկստանում, Ռուսաստանում, արտասահմանում՝ Աֆղանստանում (մոտ 200 հազ.[4]) (2006), Իրանում (մոտ 1 մլն.[2]), Թուրքիայում (մոտ 120 հազ.)։ Ընդհանուր թիվը՝ 8 մլն.: Թուրքմենստանում՝ 5,1 մլն. (2021)[5]։ Լեզուն թուրքմեներենն է։ Թուրքմենները զբաղվել են անասնապահությամբ և հողագործությամբ: Նրանք առաջացել են օղուզներից: Թուրքմենների ենթաէթնիկ խմբերից են իրաքի թուրքմենները, սիրիայի թուրքմենները, իրանի թուրքմենները, յուրյուքները, յոմուդները և այլ թուրքմենական ցեղերը:

Ծագում

Ազգային հագուստով թուրքմեն երիտասարդներ

Գենետիկական և պատմական վկայությունները վկայում են, որ վաղ ժամանակների թուրքական ժողովուրդները, այդ թվում՝ թուրքմենների նախնիները՝ օղուզները[6], ունեցել են ինչպես արևմտաեվրասիական, այնպես էլ հյուսիսարևելյան ասիական ծագում, և ապրել են Ալթայի տարածաշրջանում և Արևմտյան Մոնղոլիայում ու դրանց շուրջ։ Նրանք ունեցել են երկարատև շփումներ իրանական և մոնղոլական ժողովուրդների հետ: Թուրքմենները սկսել են առաջանալ 10-11 դարերում:

Ծանոթագրություններ

  1. «The World Factbook». Վերցված է 18 March 2015-ին.
  2. 2,0 2,1 «Ethnologue». Վերցված է 8 August 2018-ին.
  3. «The Ethnic Groups of Afghanistan». 10 September 2019.
  4. «The Ethnic Groups of Afghanistan». 10 September 2019.
  5. «The World Factbook». Վերցված է 18 March 2015-ին.
  6. West, Barbara (2010). Encyclopedia of the Peoples of Asia and Oceania Facts on File Library of World History. Infobase Publishing. էջ 839. ISBN 978-1-438-11913-7. «... first undisputed inhabitants of Turkmenistan were Persian horse breeders and nomads, although the desert areas remained more or less uninhabited until the arrival of the Oghuz, the ancestors of the Turkmen.»