Jump to content

Մաշկաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:17, 11 Դեկտեմբերի 2024 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մաշկաբորբ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունընտանեկան բժշկություն
ՀՄԴ-9692.9
 Dermatitis Վիքիպահեստում

Դերմատիտ կամ մաշկաբորբ, հայտնի է նաև որպես էկզեմա, հիվանդությունների մեծ խումբ, որոնց բնորոշ է մաշկի բորբոքումը։ Առաջանում է մաշկի քոր, կարմրածություն (էրիթեմա) և մաշկի ցանավորում։ Սուր դեպքերում արտահայտվում է մանր բշտիկավոր ցանավորումով, իսկ քրոնիկ դեպքերում մաշկը կարող է հաստանալ։ Ցանավորումը կարող է լինել տեղայնացված, կամ տարածվել ամբողջ մարմնով։

Մաշկաբորբը մաշկային հիվանդությունների խումբ է, որի մեջ ներառված են հիմնականում ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը և իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը։ Հիվանդության բուն պատճառը հաճախ անհայտ է։ Հիմնականում առաջանում է էկզոգեն և էնդոգեն ազդակների ազդեցությամբ։ Մաշկաբորբի տեսակը պայմանավորված է հիվանդության պատմության և ցանի տեղակայումից։ Օրինակ՝ ձեռքերի իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը հաճախ հանդիպում է այն անձանց մոտ , ովքեր շատ են կոնտակտ ունենում ջրի հետ։ Իսկ ալերգիկ կոնտակտատային մաշկաբորբը հանդիպում է այն անձանց մոտ ովքեր ունեն գերզգայունություն գրգռիչների նկատմամբ։

Ատոպիկ մաշկաբորբի բուժումը իրակամացվում է տեղային ստերոիդային և խոնավացնող քսուքներով։ Նշանակվում է 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Երկրորդային ինֆեկցիայի միացության դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ։ Կոնտակտային մաշկաբորբի դեպքում հայտնաբերել և բացառել կոնտակտը ալերգենից։ Հակահիստամինները նվազեցնում են քորը և նպաստում են լավ քնելուն։

2015 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 245 միլիոն դերմատիտի հիվանդացության դեպք։ Ատոպիկ մաշկաբորբը ամենատարածվածն է և հիմնականում հիվանդությունը սկսվում է վաղ մանկական հասակից։ Կոնտակտային մաշկաբորբը կրկնակի անգամ ավելի հաճախ հանդիպմում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը հանդիպում է 7% մարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես հանդիպում է որոշակի մասնագիտություն ունեցող անձանց մոտ։

Նշաններ և ախտանիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքերի մաշկաբորբ

Մաշկաբորբի ախտանիշները բազմազան են։ Չնայած, որ մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ կլինիկական պատկերը, այնուամենայինվ, կան ախտանիշներ, որոնք բնութագրում են բոլոր մաշկաբորբներին, որոնցից են մաշկի կարմրածությունը , այտուցվածություն��, քորը և քերծվածքները։ Բացի այդ, մաշկաբորբի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ցանի տեղակայումը։ Հիմնականում առաջանում են պարանոցի, վերին և ստորին վերջույթներին։ Հիվանդության առաջացման առաջին ախտանիշներից է քորը։ Հազվադեպ ցանավորումը կարող է առաջանալ սեռական օրգանների շրջանում[1][2]։ Վարոնշյալ հատվածում հիվանդության ընթացքը սուր է և կարող է լինել անցողիկ։ Իրիտանտ կոնտակտային մաշկաբորբի ժամանակ ցավը գերակշռում է քորին։

Ատոպիկ մաշկաբորբի ախտանիշները յուրաքանչյուրի մոտ տարբեր ձև է դրսևորվում։ Տարածված ախտանիշներից են մաշկի չորությունը, կարմրածությունը և քորը։ Բնորոշ տեղակայումն է ՝ վերջույթների ծալիչ մակերեսները, անութափոսերը, ձեռքերը և դեմքը։ Հարբերանային մաշկաբորբ է կոչվում կարմիր, ոչ հստակ եզրերով ցանավորումը բերանի շուրջ[3]։

Հեպեսանման մաշկաբորբը բնորոշվում է հանգույցիկավոր և բշտիկավոր ցանավորումով[4], ինչպես նաև այրոցի և քորի զգացումով։ Ցանավորման տարրերը ունեն 1 սմ տրամագիծ, կարմիր երանգով, խմբավորված և տեղակայվում են գոտկատեղի, աճուկների, ծնկների, ուսերի, և հետույքի շրջանում։ Երբեմն ցանավորումը կարող է առաջանալ բերանի խոռոչում կամ գլխի մազածածկ հատվածներում։

Սեբորեային մաշկաբորբը զարգանում է որպես օրենք աստիճանաբար, առաջանում է չոր կամ ճարպոտ թեփուկներ հիմնականում գլխի մազածածկ հատվածում, մազաթափություն չի լինում, երբեմն կարող է անհանգստացնել քորը[5]։ Նորածինների մոտ դրսևորվում է դեղնավուն և խոշոր թեփուկներով գլխի մազածածկ հատվածում, հաճախ զուգորդվում է բարուրային մաշկաբորբով։ Բարդացած դեպքերում ցանավորումը կարող է տարածվել ականջերի, կոպերի, քթի, կրծքավանդակի և մեջքի շրջանում[6]։

Մաշկաբորբի առաջացման պատճառը անհայտ է, բայց ենթադրյալ պատճառներից է գենետիկ նախատրամադրվածությունը և արտաքին միջավայրի ազդեցության համադրությունը[7]։

Արտաքին միջավայրի ազդեցության գործոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հիգիենայի տեսության ասթմայի, էկզեմայի և այլ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառներից է արտաքին միջավայրի աղտոտվածությունը։ Այս տեսությունը հաստատվում է նաև ասթմայի համաճարակաբանության վերաբերյալ ուսումնասիրությունները[8]։ Ասթմայի և ալերգիկ հիվանդությունների առաջացմանը նպաստում են նաև իմուն համակարգի խանգարումները և բակտերիալ ֆլորայի խանգարումները օրգանիզմում։

Էկզեմայի զարգացման պատճառ են հանդիսանում նաև տնային փոշու տիզը[9][10], մարդկանց մինչև 5 մոտ կան հակամարմիններ փոշու տզի նկատմամբ, որը դեռ ուսումնասիրության և հաստատման կարիք ունի[11]։

Գենետիկ նախատրամադրվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկական գործոնները կարևոր դեր ունեն էկզեմայի զարգացման գործում, մասնավորապես OVOL1, ACTL9 և IL4-KIF3A[12] և ֆիլագրին[13] կոդավորող գենը։

Էկզեման 3 անգամ հաճախ է հանդիպում ցելիակիա հիվանդություն ունեցող անձանց մոտ և 2 անգամ հաճախ ցելիակիա հիվանդություն ունեցողների հարազատների մոտ[14][15]։

Պատոֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկզեմաներին բնորշ է սպոնգիոզը ։ Էկզեմայի զարգացմանը կարևոր դեր ունեն դենդրիտային բջիջների ենթատեսակներից ինչպիսիք են Լանգերհանսյան բջիջները, էպիդերմալ բորբոքային դենդրիտային բջիջների և պլազմոցիտոիդ դենդրիտային բջիջները[16][17]։

Ախտորոշումը անց է կացվում հիվանդության պատմության և կլինիկական պատկերի հիման վրա[13] Անհասկանալի դեպքերում մաշկի բիոպսիա է կատարվում[18]։ Էկզեմայով հիվանդները երբեմն սխալմամբ ախտորոշվում են սննդային ալերգիա[19]։

Փատչ թեստը կիրառվում է ալերգիկ կոնտակտային մաշկաբորբի ախտորոշման համար[20][21]։

Դասակարգումը կատարվում է ըստ ՀՄԴ10-ի դասակարգման։

«Էկզեման» որպես տերմին գործածվում է մի շարք կլինիկական բնութագրերին։

Մաշկաբորբի տեղայնացված տեսակներից որպես օրինակ՝ ձեռքերի էկզեման է, իսկ բնութագրող տեսակ՝ սկավառակաձև էկզեման է, կամ ըստ հնարավոր պատճառի՝ վարիկոզ էկզեմա։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկներում մաշկաբորբը և էկզեման գործածվում են որպես հոմանիշներ[22][23][24], կամ ատոպիկ դերմատիտը նկարագրվում է որպես սուր վիճակ, իսկ էկզեման ՝ քրոնիկ[25]։

Տարածված տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ատոպիկ մաշկաբորբ
  • Կոնտակտային մաշկաբորբ
  • Սեբորեային մաշկաբորբ
  • Նեյրոդերմատիտ

Ոչ հաճախ հանդիպող տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիսհիդրոզ
  • Դիսկոիդ էկզեմա
  • Վարիկոզ էկզեմա
  • Հերպեսանման էկզեմա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Neurodermatitis (lichen simplex)». DermNet New Zealand Trust. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. «Neurodermatitis». Mayo Clinic. 2015. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Periorificial dermatitis». DermNet New Zealand Trust. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. «Dermatitis herpetiformis». DermNet New Zealand Trust. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  5. «Seborrheic dermatitis». DermNet New Zealand Trust. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  6. «Seborrheic Dermatitis». Merck Manual, Consumer Version.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Handout on Health: Atopic Dermatitis (A type of eczema)». NIAMS. 2013 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. Bufford, JD; Gern JE (2005 թ․ մայիս). «The hygiene hypothesis revisited». Immunology and Allergy Clinics of North America. 25 (2): 247–262. doi:10.1016/j.iac.2005.03.005. PMID 15878454.
  9. Carswell F, Thompson S (1986). «Does natural sensitisation in eczema occur through the skin?». Lancet. 2 (8497): 13–5. doi:10.1016/S0140-6736(86)92560-2. PMID 2873316.
  10. Henszel Ł, Kuźna-Grygiel W (2006). «[House dust mites in the etiology of allergic diseases]». Annales Academiae Medicae Stetinensis (Polish). 52 (2): 123–7. PMID 17633128.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Dermatitis 38, բաժին Atopic Dermatitis(անգլ.) EMedicine կայքում
  12. Paternoster, L; և այլք: (2011 թ․ դեկտեմբերի 25). «Meta-analysis of genome-wide association studies identifies three new risk loci for atopic dermatitis». Nature Genetics. 44 (2): 187–92. doi:10.1038/ng.1017. PMC 3272375. PMID 22197932.
  13. 13,0 13,1 McAleer MA, Flohr C, Irvine AD (2012 թ․ հուլիս). «Management of difficult and severe eczema in childhood» (PDF). BMJ. 345: e4770. doi:10.1136/bmj.e4770. hdl:2262/75991. PMID 22826585. S2CID 36038433.
  14. Caproni, M; Bonciolini, V; d'Errico, A; Antiga, E; Fabbri, P (2012). «Celiac Disease and Dermatologic Manifestations: Many Skin Clue to Unfold Gluten-Sensitive Enteropathy». Gastroenterol. Res. Pract. Hindawi Publishing Corporation. 2012: 1–12. doi:10.1155/2012/952753. PMC 3369470. PMID 22693492.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  15. Ciacci, C; Cavallaro R; Iovino P; Sabbatini F; Palumbo A; Amoruso D; Tortora R; Mazzacca G. (2004 թ․ հունիս). «Allergy prevalence in adult celiac disease». J. Allergy Clin. Immunol. 113 (6): 1199–203. doi:10.1016/j.jaci.2004.03.012. PMID 15208605.
  16. Allam, JP; Novak, N (2006 թ․ հունվար). «The pathophysiology of atopic eczema». Clinical and experimental dermatology. 31 (1): 89–93. doi:10.1111/j.1365-2230.2005.01980.x. PMID 16309494.
  17. Ulf, Darsow; Eyerich, Kilian; Ring, Johannes (2007 թ․ հոկտեմբեր). «Eczema Pathophysiology - World Allergy Organization» (անգլերեն). www.worldallergy.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. «Eczema». University of Maryland Medical Center. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին.
  19. Atkins D (2008 թ․ մարտ). «Food allergy: diagnosis and management». Primary Care. 35 (1): 119–40, vii. doi:10.1016/j.pop.2007.09.003. PMID 18206721.
  20. Jeanne Duus Johansen; Peter J. Frosch; Jean-Pierre Lepoittevin (2010 թ․ սեպտեմբերի 29). Contact Dermatitis. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  21. Alexander A. Fisher. Fisher's Contact Dermatitis. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  22. «Eczema». ACP medicine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  23. Bershad, SV (2011 թ․ նոյեմբերի 1). «In the clinic. Atopic dermatitis (eczema)». Annals of Internal Medicine. 155 (9): ITC51–15, quiz ITC516. doi:10.7326/0003-4819-155-9-201111010-01005. PMC 1849764. PMID 22041966.
  24. ICD 10: Diseases of the skin and subcutaneous tissue (L00-L99) – Dermatitis and eczema (L20-L30) Արխիվացված 9 Հունվար 2014 Wayback Machine
  25. Nedorost ST (2012). Generalized Dermatitis in Clinical Practice (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 1–3, 9, 13–14. ISBN 978-1447128977. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.