Jump to content

Քննարկում:Հյուսիսային Կիպրոս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոտվածը գրված է շատ միակողմանի: Ես իհարկե հասկանում եմ հայերի մեծամասնության վերաբերմունքը Թուրքիայի, թուրքերի և այն ամենի նկատմամբ ինչ կապված է նրանց հետ, բայց եթե օբյեկտիվ նայեք` ինչու պետք է Հյուսիսային Կիպրոսը անկախություն չստանա, ինչու պետք է այնտեղ ապրող թուրքերը ղեկավարվեն հույների կողմից: Ռուսերեն ասած` с какого это бодуна. Ես ինքնորոշման կողմնակից եմ ու կապ չունի այդ ինքնորոշումը ում է վերաբերբում` հայերին, թուրքերին, քրդերին, ալբանացիներին, չեչեններին թե պապուասներին: Իսկ այս հոտվածում մի տեսակ շատ է էլի կողմնակալությունը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.70.147.246 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի 46.70.147.246 IP ունեցող մասնակից, Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է և այստեղ հոդվածների օբյեկտիվությունը որոշվում/հաստատվում է մասնակիցների կողմից բերվող փաստերի հիման վրա։ Եթե ունեք ձեռքի տակ փաստեր, որոնք ապացուցում են այլ բան, խնդրեմ, կիսվեք մեզ հետ, օգնեք վերացնելու այս ձեր նշած «կողմնապահությունը»։ --ջեօ ։  ?  14:10, 12 Հունվարի 2013 (UTC)
Իհարկե շնորհակալություն ձեր դիտարկումների համար, սակայն հոդվածը գրված է փաստերի հիման վրա, և փաստ է այն, որ հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից և որ ըստ ՄԱԿ-ի Թուրքիայի ուժերը օկուպացրել են Կիպրոսի տարածքը:--Արամ-Վան 12:56, 15 Հունվարի 2012 (UTC)

Հոդվածի անվանափոխության առաջարկ

Առաջարկում եմ հոդվածը վերանվանել Հյուսիսային Կիպրոս այն պատճառով, որ հոդվածի վերնագիրը չճանաչված (միայն Թուրքիայի կողմից ճանաչված) պետության անունն է: Ընդ որում միջազգայնորեն նման պետություն գոյություն չունի, և տարածքը կազմում է Կիպրոսի Հանրապետության մասը, պարզապես օկուպացված է Թուրքիայի կողմից: Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, ուստի հոդվածի մեջ բնականաբար նշվելու են օկուպացիան և իրենց կողմից կիրառվող անունը տվյալ տարածքի համար, սակայն ըստ իս ճիշտ չէ, որ հոդվածի վերնագիրը մնա Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Մարի Ավետիսյան (քննարկում) 07:19, 9 Դեկտեմբերի 2024 (UTC)[reply]