Սուրբ Գևորգ եկեղեցի (Գեորգիևսկ)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Գեորգիևսկ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2011 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2011 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, Գեորգիևսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում։ Համակարգում է դրանում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգիևսկում հայերը սկսել են բնակվել քաղաքի հիմնադրումից (1777) ի վեր[1]: Հիմնականում զբաղվել են առևտրով և առևտրով։ Գոյություն է ունեցել հայկական եկեղեցի, որը ենթարկվել է Աստրախանի, ապա՝ Ղզլարի թեմին, իսկ խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին ապամոնտաժվել է[2]։
1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Գեորգիևսկում բնակվել է 3162 հայ: 2003 թվականի դրությամբ Գեորգիևսկում հայերի թիվը եղել է շուրջ 5000: Հիմնվել է մշակութային «Կանչ» ընկերությունը: Քաղաքի երկու դպրոցում կազմակերպվել են հայոց լեզվի և գրականության ֆակուլտատիվ ժամեր: Գեորգիևսկի շրջանի հայաբնակ գյուղերից են Նեզլոբնայան, Նովին, Կրասնոկումսկը, Նիժնեզոլակը, Նովոզավետնոյեն, Օբիլնոյեն, Նովոուլյանովսկը և այլն:
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ապամոնտաժումից հետո Մինչև 1996 թվական�� Գեորգիևսկի հայ համայնքը սեփական եկեղեցի չի ունեցել։ 1996 թվականին թույլտվություն է ստացվել քաղաքում կառուցել եկեղեցի և հողատարածք՝ կառուցապատման նպատակով, և նույն թվականի հունվարի 19-ին իրականացվել է Սուրբ Գևորգ մատուռի լուսավորությունը, որով սկիզբ է դրվել շինություն կառուցումը։ Այնուհետև 1998 թվականի նոյեմբերի 26-ին մատուռի տեղում տեղի ունեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու օծումն ու բացումը, իսկ 2001 թվականի մայիսի 12-ին օծվեցին գլխավոր տաճարի հիմքի 16 հիմնաքարերը։ Այդ ժամանակվանից եկեղեցու առաջնորդն էր և է Տեր Վարդան քահանա Հունանյանը[3]։
2011 թվականի նոյեմբերի 29-ին կառուցվել է նոր հայկական եկեղեցի[4]։ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի և Կոտայքի թեմի առաջնորդի ձեռամբ օծվեց նորակառույց սուրբ Գևորգ եկեղեցին։ Եկեղեցու օծմանը ներկա էին Հարավային Ռուսաստանի թեմի բազմաթիվ եկեղեցիների հոգևոր վերադասներ։ Օծման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, իսկ Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսեսյանն իր խոսքում նշեց եկեղեցու խորհուրդի կարևորությունը և դրա նշանակությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։ Տոնի ավարտին մատաղներ բաժանվեցին բոլոր ծխականներին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օծվեց Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցին». https://aysor.am. Դեկտեմբերի 1, 2011.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Церковь входила в юрисдикцию Астраханской епархиальной консистории ААЦ». Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին. Վերցված է 2012-03-25-ին.
- ↑ «Армянские храмы Церковь Св. Геворг». https://armcerkov.aface.ru (ռուսերեն).
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Օծվել է Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցին». https://1in.am. Դեկտեմբերի 1, 2011.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքում օծվել է Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին». https://yerkramas.org. Դեկտեմբերի 5, 2011.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=