Jump to content

Հրաչյա Հարությունյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:00, 26 Հոկտեմբերի 2024 տարբերակ, 91.215.89.11 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հարությունյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հարությունյան
Ծնվել էփետրվարի 14, 1961(1961-02-14) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունԴերասան, Բեմադրիչ
Ամուսին(ներ)Սյուզան Մարգարյան
Երեխա(ներ)Սիրուշո
Պարգևներ և մրցանակներ

Հրաչյա Կամսարի Հարությունյան (փետրվարի 14, 1961(1961-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ։ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Հարությունյանը ծնվել է Երևանում, 1961 թվականի փետրվարի 14-ին։ 1979-1981 թվականներին Հրաչյա Հարությունյանը սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում, ստացել է օրիգինալ ժանրի արտիստի որակավորում։ 1984 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1978 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում որպես դերասան և բեմադրիչ։

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերգեյ՝ «Իրկուտսկյան պատմություն» - Ա․ Արբուզով
  • Կարլ՝ «Ժաննա դ՛Արկ» - Ժ․ Անույ
  • Անպատասխանատու՝ «Ավտոբուս» - Ս․ Ստրատիև
  • Ստվեր՝ «Ստվերը» - Շվարց
  • Մարկ Անտոնիոս՝ «Հուլիոս Կեսար» - Շեքսպիր
  • Ռոմեո՝ «Ռոմեո և Ջուլիետ» - Շեքսպիր
  • Տղամարդ՝ «Կինը և Տղամարդը» - Ն․ Ադալյան
  • Վենասն՝ «Չաո» - Մ․ Սովաժոն
  • Հիսուս Նազովրեցի՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» - Պ․ Զեյթունցյան
  • Գնդապետ՝ «Գնդապետ Թռչունը» - Խ․ Բոյչև
  • Համլետ՝ «Համլետ» - Շեքսպիր
  • Ջոն՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» - Գ․ Խանջյան, Վ․ Չալդրանյան
  • Ֆիլիպ Դեբնի՝ «Սիրային Խառնաշփոթ» - Հ․ Բերգեր
  • Ջեկ Թեմփլթոն՝ «Վերջին Ծաղրածուն» - Բ․ Սլեյդ
  • Դատավոր՝ «Փարիզյան Դատավճիռ» - Պ․ Զեյթունցյան
  • Մարվին՝ «№707» - Ն․ Սայմոն
  • Կոլոմբ՝ «Սերը տարիք չի հարցնում» - Ժան Կլոդ Իսլեր
  • Օրնիֆլ՝ «Օրնիֆլ» - Ժան Անույ
  • Ժերոմ Կուֆիսել՝«Չաո» - Մարկ Սովաժոն

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում և ԱՄՆ-ում բեմադրել է մի շարք ներկայացումներ՝

  • «Բեատրիչե»
  • «Ցիլի��դր»
  • «Չաո»
  • «Հյուրանոցի տիրուհին»
  • «Վայրի աղջիկը 20 տարի անց»
  • «Մահ իտալական ձևով»
  • «Վերջին տանգոն»
  • «№ 707»
  • «Սերը տարիք չի հարցնում»
  • «Օրնիֆլ»
  • «Չաո»

Հեռուստաներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սպանել տղամարդուն»
  • «Մի ամիս գյուղում»
  • «Վերելակում»
  • «Չարենցի ուղղիչ տունը»
  • «Անհամբեր սիրահարներ»
  • «Ես և նա»
  • «Եղեգնուհի»
  • «Հաղթանակած կինը»
  • «Փուշը»
  • «Փայտե մարդը»
  • Արա՝ «Ճերմակ Անուրջներ»
  • Աբեղա՝ «Հին Աստվածներ»
  • Քավոր Պետրոս՝ «Խաչագողի Հիշատակարանը»
  • Ռշտունի՝ «Լքյալները»
  • Նախարար՝ «Քրմուհին»
  • Արշակ՝ «Պատանդներ»
  • «Տեր Ողորմեա»
  • Հայր՝ «Եղնիկների Կածանը» (20-մասանոց գեղարվեստական ֆիլմ)

Ամուսնացած է։ Կինը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանն է, դուստրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Սիրուշոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]