Jump to content

Հայաստանի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:21, 2 Հոկտեմբերի 2024 տարբերակ, Armenmir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
     Չոր, անապատային սառը (BWk)      Չոր, տափաստանային սառը (BSk)      Բարեխառն, առանց չոր սեզոնի, շոգ ամառ (CFa)      Բարեխառն, առանց չոր սեզոնի, տաք ամառ (CFb)      Սառը, չոր և տաք ամառ (Dsb)      Սառը և չոր ամառ (Dsc)      Սառը, առանց չոր սեզոնի, շոգ ամառ (DFa)      Սառը, առանց չոր սեզոնի, տաք ամառ (Dfb)      Սառը, առանց չոր սեզոնի, սառը ամառ (DFc)      Բարձրլեռնային տունդրա (ET)
Հայաստանի կլիմայական քարտեզը ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման
Կովկասյան տեղումներ

Հայաստանի կլիմայաստեղծ գործոնները բազմազան են. որոշիչ նշանակություն ունեն աշխարհագրական դիրքը, լեռնային համակարգերը (Մեծ Կովկաս, Հայկական լեռնաշխարհ), արաբական անապատների, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։ Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28° (դեկտեմբեր) - 71° (հունիս) անկյուն է կազմում, ցերեկվա տևողությունը՝ համապատասխանաբար՝ 15 ժ 3 ր - 9 ժ 17 ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։