Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պելիոն (այլ կիրառումներ)
Պելիո (ն)[1][2][3] (հուն․՝ Πήλιο), լեռներ Հունաստանում՝ Թեսալիայի հարավ-արևելքում, Եգեյան ծովի Պագասիտիկոս ծոցի և Բեբեյդա լճի միջև։ Բարձրագույն կետը Պուրիանոս Ստավրոս գագաթն է (Πουριανός Σταυρός, 1610 մետր): Այս լեռները հիշատակել են Հոմերոսը[4][5], Պոլիբիոսը[6]: Հնում լեռան բարձրությունը չափել է Արիստոտելի աշակերտ Դիկերաքոսը։ Ըստ Դիկերաքոսի այն հավասար է 1250 քայլի (ժամանակակից տվյալներով՝ 1651 մետրի)։ Պելիոն լեռների վրա և շուրջն են ծավալվում հունական մի շարք առասպելների իրադարձությունները։ Լեռան վրա բնակվել են կենտավրոսներ, այդ թվում՝ իմաստուն Քիրոնը։ Պելիոնից հարավ առասպելական Իոլկն էր՝ Յասոնի, Պելիի և Պելեի մասին առասպելների կենտրոնը։ Այստեղ է ապրել գեղեցկուհի Կիրենան, մինչև որ սիրահարված Ապոլլոնը նրան Լիբիա է տարել ոսկե մարտակառքով, որին կարապներ էին լծված[7][8]։
- ↑ Карта|J-34-Б
- ↑ Карта|J-34-VI
- ↑ Карта|J-34-23-В
- ↑ Гомер. Илиада. II, 744, 757; XVI, 144; XIX, 391
- ↑ Гомер. Одиссея. XI, 315
- ↑ Страбон. География. 197
- ↑ Схолии к Аполлонию Родосскому. Аргонавтика, II, 498
- ↑ Лосев А. Ф. Мифология греков и римлян. — М.: Мысль, 1996. — С. 314-315. — 975 с. — ISBN 5-244-00812-9