«Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները հայտարարել են «ՎիքիՀայ» արշավի մեկնարկը։ Նպատակը համացանցը հայերեն բովանդակությամբ հարստացնելն է, հայերեն բազմաբնույթ նյութերի ստեղծումը։ Այս տարի արշավը նվիրվում է ազգային .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։