Թերեզա Ֆյոդորովնա Ռիս
Թերեզա Ֆյոդորովնա Ռիս ռուս.՝ Тереза Фёдоровна Рис | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1874[1], հունվարի 30, 1866[2] կամ հունվարի 31, 1877[3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] և Բուդապեշտ[2] |
Վախճանվել է | հուլիսի 16, 1956[5] |
Մահվան վայր | Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա[6][5] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Ոճ | Վիեննական սեցեսիոն |
Ուսուցիչ | Edmund von Hellmer? |
Անդամակցություն | Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[3] |
Teresa Feodorowna Ries Վիքիպահեստում |
Թերեզա Ֆյոդորովնա Ռիս (գերմ.՝ Teresa Feoderovna Ries, հունվարի 30, 1874[1], հունվարի 30, 1866[2] կամ հունվարի 31, 1877[3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] և Բուդապեշտ[2] - հուլիսի 16, 1956[5], Լուգանո, Տիչինո, Շվեյցարիա[6][5])[7], ռուսական-հրեական ծագմամբ ավստրիացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Ֆյոդորովնա Ռիսը ծնվել է 1874 թվականին Ռուսաստանում, հրեական ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղից արտաքսվել է ուսուցիչներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար[8][9]։ 21 տարեկան հասակում տեղափոխվել է Վիեննա, որտեղ կայացել է նրա առաջին ցուցահանդեսը։ Ներկայացրել է «Վհուկը» քանդակը՝ եղունգները կտրող մերկ կնոջ ֆիգուր[10], որը գրավել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր ուշադրությունը[9], և շուտով Ռիսը հայտնի է դարձել Վիեննայում[10]։ Ցուցահանդես է այցելել նաև Վիեննական սեցեսիոնի ակտիվ անդամ Գուստավ Կլիմտը, ով առաջարկել է Ռիսին հանդես գալ իրենց հետ[9]։ Ռիսը խնդրել է Էդմունդ ֆոն Հելմերին դառնալ իր ուսուցիչը, որը սկզբում մերժել է նրան՝ ասելով «անօգուտ է կնոջը դասավանդել, քանի որ նրանք ամուսնանում են»[7], սակայն օգնել է Ռիսին ցուցադրել իր աշխատանքները և պատվերներ ստանալ[7]։
1900 թվականին Ռիսը ցուցահանդես է ունեցել Փարիզի Համաշխարհային և 1911 թվականի Թուրինի Համաշխարհային ցուցահանդեսներում Ռուսաստանի և Ավստրիայի հրավերով[9]։ Լիխտենշտեյնի իշխան Ալոիզն առաջարկել է Ռիսին իր սեփական պատկերասրահին կից սենյակներն օգտագործել որպես ստուդիա[9]։
Ռիսն աշխատել է քարով, մարմարով, գիպսով, բրոնզով[11]՝ ստեղծելով հանրային և մասնավոր աշխատանքներ։ Նրա հայտնի մերկ քանդակներից են՝ «Լուսնոտը» (մինչև 1894),[12], «Լյուցիֆեր» (1897)[13], «Մահ» (1898)[14]։ Ստեղծել է քանդակներ, կիսանդրիներ հանրային տարածքների համար։ Նրա ստեղծած Յարոմիր Մուդիի կիսանդրին (1897) տեղադրված է Վիեննայի Հրշեջ ընկերության շենքի առջև[15]։ Ռիսը հատկապես հայտնի է Մարկ Տվենի կիսանդրիի և նրան լուսանկարելու համար այն ժամանակահատվածում, երբ Տվենն ապրել է Վիենայում[16][17][18]։
Ըստ արվեստաբան Կառլ Կրաուսի՝ «Ռիսի ցուցահանդեսներն ունեցել են չափազանց շատ հրապարակայնություն»[9]։ 1928 թվականին Ռիսը տպագրել է իր հուշերը՝ վերնագրված «Die Sprache des Steines» («Քարի լեզուն»)[19]։ 1938 թվականին նացիստական քաղաքականության պատճառով Ռիսն արտաքսվել է իր պատկերասրահից ու ստուդիայից։ Մինչև 1942 թվականը շարունակել է աշխատել Վիեննայում[9], այնուհետև արտագաղթել է Լուգանո, Շվեյցարիա[11][18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայում, դեռահաս տարիքում, Ռիսն ամուսնացել, կորցրել է երեխային և ամուսնալուծվել է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://fraueninbewegung.onb.ac.at/node/1085
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.artrz.ru/menu/1804660060/1804786114.html
- ↑ 3,0 3,1 3,2 Baumgartner M. 114 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.) — Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.fraueninbewegung.onb.ac.at/Pages/PersonDetail.aspx?p_iPersonenID=11255899
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 (unspecified title) — doi:10.32020/ARTANDDOC/21/2019/17
- ↑ 6,0 6,1 6,2 Répertoire des artistes (ֆր.)
- ↑ 7,0 7,1 7,2 Ben-Eli, Birgit (2009 թ․ մարտի 1). «Austria: Jewish Women Artists». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 Johnson, 2012, էջ 205
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «The Forgotten Women Artists of Vienna 1900». 2012 թ․ հունիսի 24.
- ↑ 10,0 10,1 Johnson, 2012, էջ 209
- ↑ 11,0 11,1 Johnson, 2012, էջ 203
- ↑ Johnson, 2012, էջ 207
- ↑ Johnson, 2012, էջեր 1–2
- ↑ Johnson, 2012, էջեր 203–204
- ↑ Johnson, 2012, էջ 208
- ↑ Johnson, 2012, էջեր 218–219
- ↑ «Literary Pickups». Book Notes: A Monthly Literary Magazine and Review of New Books. 1: 288. November 1898.
- ↑ 18,0 18,1 Ivry, Benjamin (2013 թ․ հունվարի 12). «Turn-of-Century Vienna Artists Deserve Second Look». The Forward. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Johnson, 2012, էջ 2
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johnson, Julie M. (2012). The Memory Factory: The Forgotten Women Artists of Vienna 1900. Purdue University Press. ISBN 978-1-55753-613-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Ֆյոդորովնա Ռիս» հոդվածին։ |
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Հունվարի 31 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1956 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ավստրիացի նկարիչներ
- Ավստրիացի քանդակագործներ
- Հրեա կին քանդակագործներ
- Հրեա նկարչուհիներ
- Ռուս նկարչուհիներ
- Ռուսաստանի հրեաներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ավստրիացի նկարչուհիներ
- Կին արվեստագետներ