Jump to content

Բելովեժյան թավուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:31, 3 Սեպտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բելովեժյան թավուտ
Białowieża Forest*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Լեհաստան Լեհաստան
Բելառուս Բելառուսիա
Տիպ անտառ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 52.716/N/23.844/E
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Լայնացումներ 1992, 2014
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Բելովեժյան անտառից

Բելովեժյան թավուտ (Բելովեժյան անտառ, բելառուս․՝ Белавежская пушча, լեհ.՝ Puszcza Białowieska), պատմական, հնադարյան հսկայական անտառի առավել մեծ մակերեսով պահպանված հատված ժամանակակից Լեհաստանի և Բելառուսիայի տարածքում։ Նախնադարյան ժամանակներում այս անտառը տարածված է եղել ամբողջ Եվրոպայով մեկ, սակայն ներկայումս, մարդու գործունեության պատճառով այն կրճատվել է։ Տարածքը 1,61 հազ կմ2 (161 հազ հա) է։

Բելովեժյան անտառի մուտքի դարպաս
Հուշաքար Բելովեժյան անտառում

Թավուտի բնօրինակ տեսքի պահպանման համար այն բաժանված է չորս ֆունկցիոնալ հատվածների՝ արգելոց, կարգավորվող օգտագործմամբ գոտի, հանգստի և տնտեսական օգտագործման։

1992 թ. ՄԱԿԳՄԿի (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ Բելովեժյան թավուտն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ 1993 թ. նրան շնորհվել է արգելոցի նշանակություն, իսկ 1997 թ. արգևատրվել է Եվրոպայի խորհրդի դիպլոմով։ 2014 թ. հունիսի 23-ին Համաշխարհային ժառանգության կոմիտեի որոշմամբ Բելովեժյան թավուտի բելառուսական և լեհական անքակտելի մասերը դարձան ՄԱԿԳՄԿի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[1]։

Անվան ծագումը հավանաբոր կապված է բնակավայրի՝ Բելովեժայի հետ, որը ներկայումս գտնվում է Լեհաստանում, և ոչ թե պայմանավորված է սպիտակ ներկված պաշտպանական աշտարակի առկայությամբ և գույնով, որը բավականին ուշ է կատարվել (19-րդ դարում)[2]։

Բելովեժյան անտառում
Բելովեժյան անտառի գիգանտ ծառերից

Ունի հարթ ռելիեֆ։ Ձյունը մնում է 70-75 օր։ Խոշոր գետերն են՝ Նարևը, Նարևկան, Ռուդավկան և այլն։ Հողը բավականին նպաստավոր է բազմատեսակ բուսատեսակների համար (մոտավորապես 890 տեսակներ)։

Ծառերի միջին տարիքը 81 տարի է, որոշ տեղերում կարելի է հանդիպել 250-600 և ավելի տարիքի, 150 սմ-ից մեծ տրամագծով ծառերի։ Անտառում կան ավելի քան 1000 ծառ-գիգանտներ։

Կենդանիների և բուսատեսակների բազամատեսակությամբ Բելովեժյան անտառը անկրկնելի է Եվրոպայում։ Կան մոտ 570 տեսակ սնկեր, 958 տեսակի սպորավոր և սերմնավոր բույսեր, 260 տեսակի մամուռ և մամռանմաններ, 59 տեսակի կաթնասուններ, 227 տեսակի թռչուններ, 7 տեսակի սողուններ, 11 տեսակի երկկենցաղներ, 24 տեսակի ձկներ, ավելի քան 11000 անողնաշարավորներ։

Ամբողջ աշխարհում Բելովեժյան անտառը հայտնի է զուբրերի ամենամեծ պոպուլյացիայով։ Բացի զուբրերից, այստեղ հանդիպում են նաև ազնվացեղ եղջերուներ, վայրի վարազներ, որմզդեղներ, գայլեր, աղվեսներ և այլ կենդանատեսակներ։ Ֆլորան և ֆաունան առանձնանում են մեծաքանակ և հազվագյուտ տեսակի կենդանիներով և բույսերով։

1409 թ. լեհ թագավոր Յագայլոն հրաման արձակեց, որով արգելվել այս անտառում խոշոր կենդանիների որսը[3]։ 1413 թ. այն գտնվել է Լիտվական մեծ իշխանության տարածքում, իսկ 1795 թ. մտավ Ռուսաստանի կազմում։

1802 թ. Ալեքսանդր I-ի հրամանով արգելվել զուբրերի որսը, միաժամանակ անտառը մտավ Գրոդնենսկի նահանգի կազմի մեջ, որի գերբի վրա զուբրի պատկեր էր։ 1888 թ. անտառը մտավ ցարական ընտանիքի սեփականության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անտառը շրջափակվեց գերմանացիների կողմից։ Նրանք ակտիվորեն հատեցին ծառերը. 3 տարում այնքան ծառեր հատվեցին, ինչքան հատվել էին նախորդ 300 տարիների ընթացքում։

1919 թ. թավուտն անցավ Լեհաստանի պատկանելիությանը, որտեղ 1924 թվականին ձևավորվեց պահպանվող գոտի մոտ 1061 հա տարածությամբ։

1939 թ. բելովեժյան անտառն անցավ Բելառուսիայի սեփականությանը և նրա տարածքում ձևավորվեց բելառուսական պետական արգելավայր՝ Բելովեժյան թավուտ։

1957 թ. թավուտը ստացավ պետական պաշտպանվող կարգավիճակ, իսկ 1991 թվականին վերակազմավորվեց բելովաժյան անտառ անվամբ պետական ազգային այգու։

1991 թ. Վիսկուլի բնակավայրում ստորագրվել Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ-ի փլուզման մասին[4][5]։

Բելովեժյան անտառը ներկայումս խստորեն պահպանվում է, հատկապես լեհական տարածքում։ Այնտեղ գործում են թանգարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց գործունեությունը հիմնականում ուղղված է բնության, կենսաբազմազանության հետազոտմանն ու պահպանմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Решение сессии Комитета Всемирного наследия от 23 июня 2014г.(չաշխատող հղում)
  2. «Каменецкая башня». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  3. ««100 дорог»: Беловежская пуща (видеорепортаж)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  4. ԽՍՀՄ-ի փլուզման մասին Բելովեժյան համաձայնագրի բնօրինակն անհետացել է. ԶԼՄ-ներ
  5. «Լրացավ ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ Բելովեժյան համաձայնագրերի 20 տարին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вишняков Е. П. Беловежская пуща։ (Наброски пером и фотографиею). — СПб., 1894.
  • Турский М. К. Беловежская пуща։ [Гроднен. губ.։Сообщ. М. Турского]. — М., 1893.
  • Глинский Ф. А. Беловежская пуща и зубры. — Белосток, 1899.
  • Карцов Г. Беловежская пуща. — СПб., 1903.
  • Katalog fauny Puszczy Białowieskiej. Catalogue of the fauna of Białowieża Primeval Forest. — Warszawa, Inst. badawczy leśnictwa (IBL), 2001 ISBN 83-87-647-22-5.
  • Короткевич В. С., Драчев П. Н. Беловежская пуща [Для дошкол. возраста]. — Мн., Мастац. лiт., 1979.
  • Ковальков М. П., Балюк С. С., Будниченко Н. И. Беловежская пуща. Аннот. библиогр. указ. отеч. лит. (1835—1983 гг.). — Мн., Ураджай, 1985.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 377
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելովեժյան թավուտ» հոդվածին։