Jump to content

Տրոեկուրովյան գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:02, 29 Օգոստոսի 2024 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տրոեկուրովյան գերեզմանատուն
ռուս.՝ Троекуровское кладбище
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄոսկվա
Երկիր Ռուսաստան
Հիմնման տարի1962
Մակերես29,33 հեկտար
ritual.mos.ru/perechen/cemetery/the-cemetery-troekurov.php(ռուս.)

Տրոեկուրովյան գերեզմանատուն (ռուս.՝ Троекуровское кладбище), այցելությունների համար բաց գերեզմանատուն Մոսկվայում, Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղը։ Տեղակայված է Մոսկվայի արևմուտքում՝ Տրոեկուրովո նախկին գյուղի տարածքում՝ Ռյաբինովայա փողոց, 24 հասցեում։ Գյուղից պահպանվել են արհեստական լճակներն ու Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունն իր անունն ստացել է գյուղի անունից, որի տարածքում տեղակայված է։ Գյուղն իր հերթին կոչվել է Տրոեկուրով իշխանների անունով, որոնց պատկանել են այդ հողերը 17-18-րդ դարերում[2]։

Մատուռ գերեզմանատանը, 2010

Խորոշյովո գյուղը (այդպես է կոչվել տարածքը նախկինում) առաջին անգամ հիշատակվել է Իվան Ահեղի կտակում 1572 թվականին[3]։ Հայտնի է, որ այդ տարածքը պատկանել է նաև Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյին և Բորիս Գոդունովին[4]։

Գյուղի Տրոեկուրովո անունը ծագում է բոյարական ազգանունից։ Այդ տոհմից գյուղի առաջին տերը եղել է Իվան Ֆեոդորովիչը, որ ամուսնացած էր Իրինա Ռոմանովայի՝ Ֆիլարետ պատրիարքի քրոջ հետ[5]։ Հավանաբար մի որոշ ժամանակ գյուղը կոչվել է Խորոշյովո-Տրոեկուրովո[6]։ 1674 թվականի Խորոշյովը գյուղն անցել է Իվան Բորիսովիչ Տրոեկուրովին[7]։ 1699 թվականին նա սկսել է կառուցել Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[8]։ 1706-ական թվականներին նրա այրին՝ Անաստասիա Վասիլևնան, ավարտին է հասցրել առանձին աշխատանքներ[9]։

Տրոեկուրովների իշխանության տակ գյուղը գտնվել է մինչև 18-րդ դարի կեսերը[10], որից հետո դարձել է Սալտիկովների ընտանիքի սեփականությունը[11]։ Վերջիններս մինչև 1745 թվականը Տրոեկուրովոյում կառուցել են զանգակատուն, ստեղծել այգի, արհեստական լճակներ և կառուցել քարե կամարավոր կամուրջ[11]։ Նրանցից հետո այդ հողերը գտնվել են Պոտյոմկին-Տավրիչեսկիների տիրապետության տակ[12]։

Ռուսական հեղափոխությունից հետո Տրոեկուրովոյում ստեղծվել է կոլտնտեսություն[13]։ 1950-ական թվականների կեսերին նախկին գյուղի տարածքում սկսվել է բնակելի տների կառուցումը, իսկ 1960-ական թվականներին գյուղն ընդգրկվել է Մոսկվայի կազմում. ներկայում դա Խորոշյովո-Մնյովնիկի շրջանն է[4]։

Գերեզմանատան ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոեկուրովյան գերեզմանատունը հիմնադրվել է 20-րդ դարի երկրորդ կեսին և համարվել է հեղինակավոր. բանաստեղծ Սենյոն Լիպկինը նշել է, որ այն ստեղծվել է որպես Նովոդևիչյան գերեզմանատան մասնաճյուղ[14]։ Գերեզմանատունն ստեղծվել է առաջին հերթին պետական ու քաղաքական ականավոր գործիչների համար[15][16]։

1962 թվականին գերեզմանի հիմնադրման ժամանակ նրա կազմում ներառվել է պուրակը, սակայն 1966 թվականին այն հանվել է որպես հանգստավայր օգտագործելու նպատակով, ինչի հետևանքով գերեզմանատան տարածքը 34 հեկտարից կրճատվել է մինչև 14 հա (ներկայում նրա տարածքը կազմում է շուրջ 21 հա)։ 1970-ական թվականներին քանդվել է տիրոջ տունը, իսկ ներկայում գյուղի շինություններից պահպանվում է միայն Սուրբ Նիկոլայ Սքանչելագործի եկեղեցին[1]։

2011 թվականին «Տրոեկուրովո» գյուղատեղի պահպանվող տարածքը, որում ներառված են նաև Կունցևսկի ու Ռուբլյովսկի գյուղական գերեզմանոցները, կրճատվել է երկու անգամ։ Ըստ նախնական հաշվարկների՝ այդ տարածքում կարելի է տեղավորել շուրջ հինգ հազար գերեզման[1][16]։

Նույն թվականին Մոսկվայի ճակատամարտի 70-ամյակի տոնման հանդիսության նախապատրաստման ու անցկացման կազմկոմիտեի կողմից առաջարկվել է գերեզմանատան տարածքում տեղադրել հուշակոթող[17]։

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալների՝ 2013 թվականին Տրոեկուրովյան գերեզմանատանը տարածքների գումարն սկսվել է 2 մլն ռուբլուց[18]։ The Village նշում է, որ 2015 թվականին այդ գերեզմանատանը եղել է մեկ տեղի համար ամենաբարձր մեկնարկային գինը Մոսկվայի գերեզմանատների շարքում[19]։ «Ритуал» ոչ առևտրային կազմակերպության ղեկավարը 2017 թվականին «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է, որ մեկ տարածքի գումարը կարող է կազմել մի քանի միլիոն ռուբլի[20], ինչպես նաև նշել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող արարողությունների սրահում կարող է տեղավորվել շուրջ 120 մարդ հոգեհացի ժամանակ[21]։

Տրոեկուրովյան գերեզմանատան տարածքում գործում է դիարան, արարողությունների յոթ սրահ հանգուցյալին հրաժեշտ տալու համար։ 2016 թվականից Մոսկվայի խոշորագույն գերեզմանատների տարածքում գործում է Wi-Fi, որը հասանելի է այն գերեզմանների մոտ, որոնց այցելությունը կրում է մշակութային-լուսավորական բնույթ։ Տրոեկուրովյան գերեզմանատանն այդպիսի վայր է համարվում «էմոցիոնալ բեռնաթափման գոտին»՝ մուտքի մոտ և կենտրոնական ծառուղում[22]։ Նույն թվականին «Ритуал» ընկերությունը թարմացրել է նավիգացիան գերեզմանատան տարածքում[23], իսկ 2017 թվականին հայտարարել է վաճառքի կետերի արտաքին տեսքի ձևավորման մրցույթ[24]։

Գերեզմանատան ղեկավարությունը կազմակերպում է էքսկուրասիաներ հայտնի մարդկանց գերեզմանների մոտ[25]։

Հայտնի անձանց գերեզմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղված են մշակույթի գործիչներ՝ ջութակահար Դմիտրի Կոգանը[26], դերասաններ Վերա Գլագոլևա[27][28], Վլադիմիր Տոլոկոննիկովը[29], Վլադիսլավ Գալկինը[30], Անդրեյ Պանինը, Նատալյա Գունդարևան և Նատալյա Կրաչկովսկայան[31], երգիչներ Թամարա Միանսարովան[32], տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն[33] (թաղված է Տիեզերագնացների ծառուղում, որ հիմնադրվել է 2010 թվականին), քաղաքական գործիչներ Բորիս Նեմցովը[34], Գենադի Սելեզնյովը[35], դիվանագետ Վիտալի Չուրկինը[36], ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների լրագրողները, որ կրակի տակ էին ընկել Լուգանսկի մոտ[37], № 263 դպրոցում հնչած կրակոցներից զոհված ոստիկան Սերգեյ Բուշուևը[38] և այլք։ Տրոեկուրովյան գերեզմանատանն է գտնվում Սոնգ Հյե Ռիմի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի խորթ եղբայր Կիմ Չոն Նամի մայրը[39]։

Հայտնի մարդկանց գերեզմաններ
Ակադեմիկոս Անդրեյ Զացեպինի գերեզմանը, 2014
Ակադեմիկոս Անդրեյ Զացեպինի գերեզմանը, 2014  
Դերասանուհի Նատալյա Գունդարևայի գերեզմանը, 2014
Դերասանուհի Նատալյա Գունդարևայի գերեզմանը, 2014  
Դերասան Անդրեյ Պանինի գերեզմանը, 2013
Դերասան Անդրեյ Պանինի գերեզմանը, 2013  
Արտիստ Իգոր Կվաշայի գերեզմանը, 2014
Արտիստ Իգոր Կվաշայի գերեզմանը, 2014  

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Александр Трифонов, Юлия Саберова (2011 թ․ հուլիսի 26). «Старинный московский парк превратят в кладбище». Известия. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Москва: Энциклопедия, 1997, էջ 823
  3. Москва за Садовым кольцом, 2007, էջ 546-549
  4. 4,0 4,1 Москва: Энциклопедия, 1997, էջ 873
  5. Боярские дворы, 2008, էջ 217
  6. Москва за Садовым кольцом, 2011, էջ 511-512
  7. Боярские дворы, 2008, էջ 221
  8. Москва за Садовым кольцом, 2011, էջ 512
  9. Боярские дворы, 2008, էջ 232
  10. Боярские дворы, 2008, էջ 219
  11. 11,0 11,1 Боярские дворы, 2008, էջ 234
  12. Москва за Садовым кольцом, 2011, էջ 512-513
  13. Москва: Энциклопедия, 1997, էջ 609
  14. Давид Фельдман, Юрий Бит-Юнан Василий Гроссман. Литературная биография в историко-политическом контексте. — М: Неолит, 2016. — 248 с. — ISBN 978-5-9906768-4-8
  15. «Троекуровское кладбище». Кладбища Москвы и Петербурга. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. 16,0 16,1 «История Троекуровского кладбища в Москве». Достопримечательности Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  17. «С.Собянин провел заседание Оргкомитета по подготовке и проведению празднования 70-й годовщины битвы под Москвой». Официальный сайт мэра Москвы. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  18. «Москвичи такой бизнес в гробу видели». КП. 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  19. Анастасия Андреева (2015 թ․ հոկտեմբերի 7). «Открылась горячая линия для покупателей мест под семейные склепы». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. «Глава ГБУ "Ритуал": цель похоронного агента – раскачать клиента на деньги». РИА Новости. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  21. Аня Чесова (2016 թ․ հուլիսի 13). «Сколько стоит похоронить человека в Москве». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  22. Елена Михайловина (2015 թ․ դեկտեմբերի 10). «На московских кладбищах появится Wi-Fi». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  23. Михаил Константинов (2016 թ․ հունիսի 16). «На московских кладбищах обновили систему навигации». The Village. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  24. «ГБУ «Ритуал» найдет дизайнера торговых точек на кладбищах Москвы». Мослента. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. ««Ритуал» поможет организовать творческие встречи на могилах поэтов». Мослента. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. «В Москве простились со скрипачом Дмитрием Коганом». РИА Новости. 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. Валерий Мельников (2017 թ․ օգոստոսի 19). «Веру Глаголеву похоронили на Троекуровском кладбище». РИА Новости. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  28. «Последний фильм Глаголевой будет завершен в 2018 году». АиФ. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  29. «В Москве состоялась церемония прощания с Владимиром Толоконниковым». АиФ. 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  30. «Народный любимец и дебошир. Главные эпизоды из жизни Владислава Галкина». АиФ. 2016 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  31. «В Москве прошло прощание с актрисой Натальей Крачковской». АиФ. 2016 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  32. «Тамара Миансарова похоронена на Троекуровском кладбище в Москве». АиФ. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  33. «В Москве похоронили космонавта Георгия Гречко». АиФ. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  34. «Немцова похоронили на Троекуровском кладбище Москвы». BBC. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  35. «На Троекуровском кладбище в Москве открыли памятник Геннадию Селезневу». АиФ. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  36. «Захарова сообщила, что данные по смерти Чуркина переданы его семье». АиФ. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  37. «ЧП с журналистами российских СМИ на Украине в 2014-2017 годах». РИА Новости. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  38. «В Москве началась церемония прощания с погибшим в школе полицейским». Москва 24. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  39. «В Москве Ким Чен Нам несколько раз навещал могилу матери». РИА Новости. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Коллектив авторов Москва: Энциклопедия. — М.: "Большая Российская энциклопедия", 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3
  • Романюк С. К. Москва за Садовым кольцом. — М.: АСТ, Астрель, 2007. — 896 с. — ISBN 978-5-17-073434-4
  • Молева Н. М. Боярские дворы. — М.: АСТ: Олимп, 2008. — 413 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-048085-2; 978-5-7390-2140-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոեկուրովյան գերեզմանատուն» հոդվածին։