Jump to content

Ուիթնի Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:11, 28 Հուլիսի 2024 տարբերակ, 23artashes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ուիթնի Միլլեր
Ծնվել էհունիսի 1, 1988(1988-06-01) (36 տարեկան)
ԾննդավայրՓոփլարվիլ, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող և շեֆ խոհարար
Կայքwhitneymiller.net

Ուիթնի Լի Միլլեր Համֆրի (անգլ.՝ Whitney Leigh Miller Humphrey, հունիսի 1, 1988(1988-06-01), Փոփլարվիլ, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկյան շեֆ-խոհարար, 2010 թվականին դարձել է ամերիկյան «ՄաստերՇեֆ» խոհարարական մրցույթի 1-ին եթերաշրջանի հաղթող[1]: Միլլերը առաջին ամերիկյան «ՄաստերՇեֆ»-ն է՝ ընտրված «ՄաստերՇեֆ» խոհարարական մրցույթի մրցավարներ Գորդոն Ռամզիի, Ժոզեֆ Բաստիանիչի և Գրեմ Էլլիոթի կողմից:

Միլլերը մեծացել է ուտելիքի հանդեպ մեծ սիրով լցված, հավատքով լի և ընտանիքամետ միջավայրում և միշտ փորձեր է արել խոհանոցում մոր և 2 քույրերի կամ մեծ տատիկի հետ: Նա փոքրուց ձգտել է դառնալ լավ խոհարար, իսկ «ՄաստերՇեֆ»-ի շրջանակներում իր՝ մասնավորապես դեսսերտների պատրաստման հսկայական տաղանդի շնորհիվ ստացել է «Հրուշակեղենի արքայադուստր» մականունը: Նրա խոհարարական ոճն է՝ օգտագործել թարմ մթերք և ժամանակակից ոճի հետք թողնել հարավային դասական ճաշատեսակների վրա[2]: 2014 թվականին Ուիթնին ամուսնացավ Ռայան Համֆրիի հետ[3], իսկ 2016 թվականին ծնվեց նրա որդին՝ Միլլերը[4]:

Ամերիկյան ՄաստերՇեֆ, 1-ին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլերը սկսեց մասնակցել մրցույթին տնային խոհարարի կարգավիճակով, երբ դեռ ուսանող էր Միսսիսիպի շրջանի Փոփլարվիլ քաղաքում: Նա առաջին անգամ հայտնվել է «ՄաստերՇեֆ»-ի 2-րդ սերիայում: Չնայած երիտասարդ լինելուն (մրցույթին մասնակցելիս՝ նա 22 տարեկան էր)՝ Ուիթնին անընդհատ նշում էր, որ ունի մեծ պոտենցիալ և երիտասարդ լինելը դեռ չի նշանակում, որ նա մրցույթի մյուս մասնակիցներից ավելի քիչ փորձառու է: 14 սերիաների ընթացքում նա 3 անգամ հաղթել է «Առեղծվածային արկղ» և «Հեռացման թեստ» փուլերում, իսկ նրա մատուցած ճաշատեսակներից 5-ը եղել են թոփ 3 լավագույն ուտեստների ցանկում, որոնցից մեկը ճանապարհ բացեց նրա համար դեպի եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլում Միլլերի ճաշատեսակներն էին՝ քաղցր ծովախեցգետիններ եգիպտացորենի խրթխրթան հացի վրա սևաչյա ոլոռի խյուսով՝ որպես նախուտեստ, տապակած հավի միս՝ գյուղական ոճով՝ որպես տաք ուտեստ և պուդինգ՝ սպիտակ շոկոլադից հացով՝ որպես դեսսերտ: Իրենց ընտրությունը մրցավարները նկարագրեցին որպես «դժվար, բայց միաձայն» կատարած ընտրություն: Իր վերջին երեք ճաշատեսակների՝ ընդհանուր ավելի լավ կատարման համար Ուիթնին ընտրվեց առաջին ամերիկյան «ՄաստերՇեֆ»: Նա արժանացավ քառորդ միլիոն դոլարի, հեղինակային խոհարարական գրքի և «ՄաստերՇեֆ» հաղթանշանի:

2011 թվականի հուլիսին Միլլերը թողարկեց իր հեղինակային խոհարարական գիրքը՝ «MasterChef cookbook, Modern Hospitality: Simple Recipes with Southern Charm» վերնագրով[5][6]:

2011 թվականին, Ուիթնին հայտնվեց ամերիկյան «ՄաստերՇեֆ»-ի 2-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում՝ որպես հյուր: Մասնակիցները պետք է կրկնօրինակեին նրա ֆիրմային ճաշատեսակներից մեկը՝ խրթխրթան լոքո՝ տնական կաղամբի աղցանով և քաղցր կարտոֆիլի ֆրիով:

Մասնագիտական կարիերա և կարևոր իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլերն աշխարհի մասշտաբով ցուցադրվել է Հարավային խոհանոցին վերաբերող բազմաթիվ գովազդներում: 2013 թվականին վերջինս՝ որպես շեֆ-խոհարար (Հարավի առաջին շեֆ-խոհարար) մասնակցել է «Chefdance 2013»-ի պրեմիերային՝ «Sundance» կինոփառատոնի շրջանակներում, որտեղ պետք է պատրաստեր այնպիսի աստղերի համար ինչպիսիք են՝ Քեննի Լոգինսը և Նորման Սեֆը:

Միլլերի կարիերայի մասն է կազմում նաև բաղադրատոմսերի մշակումը և տեսահոլովակների ստեղծումը՝ տարբեր կազմակերպությունների՝ օրինակ՝ «SousVide Supreme»-ը Միացյալ Նահանգներում և Մալայզիայում, թերթերի՝ օրինակ՝ «Clean Eating» և «Southern Living» և շահույթ չհետապնդող կազմակերպությունների՝ օրինակ «Mississippi Girl Scouts of the USA» համար: Ուիթնին անցկացրել է նաև խոհարարական վարպետության դասեր Միսսիսիպիում՝ «Viking Cooking School» դպրոցում և 2013 թվականի փետրվարին Կալիֆորնիայում՝ Կոստա Մեսայում: Աշխատելով «Panera Bread» կազմակերպության հետ, որը սննդամթերքի ճանաչված փորձագետ է, 2013 թվականի հուլիսին Միլլերը ստեղծեց օնլայն հարթակ, որտեղ կիսվում էր խոհարարական խորհուրդներով:

Ուիթնին հաճախ հանդես է եկել նաև որպես խոհարար «ABC's Birmingham» հեռուստաալիքի «Talk of Alabama's» հաղորդման խոհարարական հատվածում: Իր քիմքի շնորհիվ Ուիթնին ներկա է գտնվել նաև որպես մրցավար տարբեր խոհարարական մրցույթներում, օրինակ՝ 2013 թվականի Սննդի աշխարհի առաջնությանը՝ Լաս Վեգասում: Նա նաև բաղադրատոմսեր է տրամադրել «California Olive Ranch» կազմակերպությանը և 2014 թվականին մասնակցել է «Food Blog South»-ին, որի ժամանակ ցուցադրել է իր՝ ձիթապտղի յուղով թխվածքաբլիթների մի քանի նմուշ[7]:

Միլլերի բաղադրատոմսերը տեղ են գտել «ՄաստերՇեֆ»-ում և «ՄաստերՇեֆ»-ի խոհարարական գրքերում: Նա խոհարարական հոդվածների հեղինակ է մի շարք թերթերում՝ «Flavors», «Taste of Home», «Southern Living» և «Eat. Drink. Mississippi»: Նրա բաղադրատոմսերը, հոդվածները և գրքերը իրենց տեղն են գտել «People», «Women's Health», «MasterChef», «Clean Eating» և «Cooking Light» թերթերում, մի շարք օնլայն հարթակներում՝ «Self», «California Olive Ranch» և «SousVide Supreme.com»[2], ինչպես նաև ազգային հրատարակություններից «Spirit of Women»-ում[2]:

2015 թվականի հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ուիթնին միանալու է «The Coop» կազմակերպությանը, որը գտնվում է Ֆլորիդայում՝ Օռլանդո քաղաքում[8]: «The Coop»-ի ղեկավարն է «4 Rivers Smokehouse» կազմակերպության ղեկավար Ջոն Ռիվերսը[9][10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "MasterChef" Winner Whitney Miller Victorious Despite Chicken Mishap
  2. 2,0 2,1 2,2 whitneymillermc. «Whitney Miller Masterchef: About Me». Whitneymillermc.blogspot.com. Վերցված է 2016-05-24-ին.
  3. Whitney Miller (February 11, 2015). «My Valentine». whitneymiller.com. Վերցված է September 16, 2017-ին.
  4. «Welcome, Miller Ryan Humphrey». Plant City Observer. Plant City, Florida. August 25, 2016. Վերցված է September 16, 2017-ին.
  5. Miller, Whitney (2011). Modern Hospitality: Simple Recipes with Southern Charm. Rodale Books. էջ 192. ISBN 978-1-60961-352-5.
  6. Miller, Whitney. «Facebook Page». Facebook. Վերցված է June 11, 2011-ին.
  7. «About». Whitneymiller.net. 2014-06-20. Վերցված է 2016-05-24-ին.
  8. McPherson, Heather (October 21, 2015). «MasterChef winner Whitney Miller joins The Coop to lead menu development». Orlando Sentinel. Վերցված է October 22, 2015-ին.
  9. «Home - The Coop». A Southern Affair. Վերցված է 2016-05-24-ին.
  10. «4 Rivers Smokehouse | The Art of Smoking». Վերցված է 2016-05-24-ին.
Նախորդող:
Չկա
ՄաստերՇեֆ հաղթող
2010
Հաջորդող:
Ջենիֆեր Բեմ