Դարմշտադտ ՖԱ
Դարմշտադտ | ||||
Ամբողջական անուն | Sportverein Darmstadt 1898 e.V. | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Lilien (Շուշաններ) | |||
Հիմնադրում | մայիսի 22, 1898 | |||
Երկիր | Գերմանիա | |||
Մարզադաշտ | Մերկ-Շտադիոն ամ Բյոլենֆալտոր | |||
Տարողունակություն | 17,400 | |||
Տեր | Կլաուս Ռուդիգեր Ֆրիտչ | |||
Մարզիչ | Տորստեն Ֆրինգս | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա 2 | |||
2019-20 | Բունդեսլիգա, 5-րդ | |||
|
Դարմշտադտ (գերմ.՝ SV Darmstadt 98), գերմանական ֆուտբոլային ակումբ Դարմշտադտից, Հեսսեն։ Ակումբը ստեղծվել է 1898 թվականին որպես FC Olympia Darmstadt: 2015-16 և 2016-17 մրցաշրջաններում հանդես է եկել Բունդեսլիգայում՝ 33 տարի ավելի ցածր դիվիզիոններում հանդես գալուց հետո։
Ակումբը տնային խաղերն անցկացնում է Մերկ-Շտադիոն ամ Բյոլենֆալտոր մարզադաշտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1909-ից 1913-ական թվականներին Օլիմպիան հետնապահ էր Վեստկրեիսլիգայում։ 1920-ական և 1930-ական թվականներին ակումբը արդեն որպես Դարմշտադտ խաղում էր Կրեիսլիգա Օդենվալդում և Բեզիրկիսլիգա Մաին-Հեսսենում, բայց չէր կարողանում մնալ բարձրագույն դիվիզիոններում։ Երրորդ Ռայխի կառավարման ժամանակ ֆուտբոլը Գերմանիայում վերաձևավորվեց և ստեղծվեցին 16 դիվիզիոններ։ Դարմշտադտը չէր կարողանում մտնել բարձրագույն դիվիզիոններ մինչև 1941 թվականը, երբ նրանք միացան Գաուլիգա Հեսսեն-Նասաուին։ Բայց այստեղ նրանք երկար չկարողացան մնալ և 2 մրցաշրջան անցկացնելուց հետո դուրս մնացին ավելի ցածր դիվիզիոն։
Դարմշտադտը երկար ժամանակ համարվում էր երկրորդ դիվիզիոնի թիմ 1950-ական թվականներին, ինչպես նաև 1963 թվականին Բունդեսլիգայի ստեղծումից մինչև 1970-ական թվականները։ Այնուամենայնիվ նրանք երբեք միջինից բարձր կարգի թիմ չեն համարվել, մինչև 1973 թվականը, երբ նրանք հասան մինչև Բունդեսլիգայի որակավորման փուլ, սակայն զբաղեցրեցին 2-րդ տեղը։
Բունդեսլիգայից սնանկացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ ռեսուրսներով ակումբ Դարմշտադտը վերջ ի վերջո 2 մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում (1978-79, 1981-82)։ Դրանից հետո թիմը անհաջողություններ ունեցավ և ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց Գերմանիայի երրորդ և չորրորդ դիվիզիոններ։
Դարմշտադտի վերջին հաջողություններից են եղել Հեսսենի գավաթում հաղթանակը 1999, 2001, 2006, 2007 և 2008 թվականներին և Պոսման-Հեսսեն գավաթում հաղթանակը 2000, 2001 և 2002 թվականներին։ Գերմանիայի գավաթում Դարմշտադտը հասել է մինչև 3-րդ ռաունդ 1989-ին և 2001-ին, և մինչև քառորդ եզրափակիչ 1986-ին։ 2004 թվականին ակումբը Գերմանիայի 4-րդ դիվիզիոնից բարձրացավ 3-րդ դիվիզիոն, բայց 2006-07 մրցաշրջանից հետո նորից հետ իջավ 4-րդ դիվիզիոն ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբի նոր նպատակը դարձավ բարձրանալ 3-րդ դիվիզիոն մոտակա 5 տարիների ընթացքում։ Բայց 2008 թվականի մարտի 6-ին Դարմշտադտը մտավ սնանկության վարույթ մոտ €1.1 միլիոն պարտքերով, և ակումբի ապագան անորոշ դարձավ։ Դարմշտադտը տարբեր միջոցներ ձեռնարկեց սնանկության գործընթացը կասեցնելու նպատակով, օրինակ՝ անցկացվեց ընկերական հանդիպում Բավարիայի հետ, նվիրատվություններ և այլն։ Ակումբին օգնելու համար նրա նախկին աշխատակիցները, մարզիչները, խաղացողները տարբեր ներդրումներ կատարեցին թիմի մեջ՝ այդպիսով ապահովելով ակումբի ապագան։
Վերելք Բունդեսլիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-11 մրցաշրջանում Ռեգիոնալիգա Սուդը հաղթելուց հետո Դարմշտադտը բարձրացավ Բունդեսլիգա 3։ 2012 թվականին թիմի մարզիչ նշանակվեց Դիրկ Շուստերը և պայմանագիր կնքվեց ապագա ավագ Այտաչ Զուլուի հետ։ 2012-2013 մրցաշրջանում Դարմշտադտը նորից դուրս մնաց 4-րդ դիվիզիոն, բայց նրանք մնացին Բունդեսլիգա 3-ում, քանի որ Կիկերս Օֆենբախը զրկվեց Բունդեսլիգա 3-ի լիցենզիայից և դուրս մնաց 4-րդ դիվիզիոն Դարմշտադտի փոխարեն։
2013-2014 մրցաշրջանում Դարմշտադտը գրավեց 3-րդ հորիզոնականը և որակավորման խաղում հաղթելով Արմինիային, բարձրացավ Բունդեսլիգա 2՝ 21 տարի ավելի ցածր դիվիզիոններում խաղալուց հետո։
Հաջորդ մրցաշրջանում Դարմշտադտը անակնկալի բերեց բոլորին զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և 33 տարվա դադարից հետո նորից խաղալով Բունդեսլիգայում[1][2]։
2015-16 մրցաշրջանում Դարմշտադտը հասավ Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ 2016 թվականի մարտի 6-ին Ջոնաթան Հեիմեսը, ով երկար ժամանակ երկրպագում էր Դարմշտադտին, մահացավ քաղցկեղից, ինչի հետևանքով Դարմշտադտի մարզադաշտը վերանվանվեց «Ջոնաթան-Հեիմես-Ստադիոն ամ Բոլենֆալտոր»։ 2015-16 մրցաշրջանում Դարմշտադտը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
2016-17 մրցաշրջանում Դարմշտադտի մարզիչ նշանակվեց Նորբերտ Մեյերը։ Գերմանիայի գավաթի 2-րդ ռաունդում դուրս մնալուց և 12 խաղում ընդամենը 8 միավոր հավաքելուց հետո Մեյերը հեռացվեց և Տորստեն Ֆրինգսը նշանակվեց նոր մարզիչ։ Այնուամենայնիվ թիմը չկարողացավ պահպանել տեղը Բունդեսլիգայում և 2017-18 մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգա 2-ում։
Վերջին մրցաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Դիվիզիոն | Կարգ | Տեղ |
1999–00 | Ռեգիոնալլիգա Հարավ | III | 9-րդ |
2000–01 | Ռեգիոնալլիգա Հարավ | 5-րդ | |
2001–02 | Ռեգիոնալլիգա Հարավ | 14-րդ | |
2002–03 | Ռեգիոնալլիգա Հարավ | 17-րդ ↓ | |
2003–04 | Օբերլիգա Հեսսեն | IV | 1-ին ↑ |
2004–05 | Ռեգիոնալլիգա Սուդ | III | 5-րդ |
2005–06 | Ռեգիոնալլիգա Սուդ | 5-րդ | |
2006–07 | Ռեգիոնալլիգա Սուդ | 16-րդ ↓ | |
2007–08 | Օբերլիգա Հեսսեն | IV | 1-ին ↑ |
2008–09 | Ռեգիոնալլիգա Հարավ | III | 15-րդ |
2009–10 | Ռեգիոնալլիգա Հարավ | 15-րդ | |
2010–11 | Ռեգիոնալլիգա Հարավ | 1-ին ↑ | |
2011–12 | Բունդեսլիգա 3 | III | 14-րդ |
2012–13 | Բունդեսլիգա 3 | 18-րդ | |
2013–14 | Բունդեսլիգա 3 | 3-րդ ↑ | |
2014–15 | Բունդեսլիգա 2 | II | 2-րդ ↑ |
2015–16 | Բունդեսլիգա | I | 14-րդ |
2016–17 | Բունդեսլիգա | 18-րդ ↓ | |
2017–18 | Բունդեսլիգա 2 | II |
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեգիոնալլիգա Հարավ (II)
- Հաղթող (1). 1972–73
- Բունդեսլիգա 2 Հարավ (II)
- Հաղթող (2). 1978, 1981
- Բունդեսլիգա 2 (II)
- Երկրորդ տեղ (1). 2014–15
- Ռեգիոնալլիգա Հարավ (IV)
- Հաղթող (1). 2011
- Հեսսենլիգա
- Հաղթող (7). 1950, 1962, 1964, 1971, 1999, 2004, 2008
- Հեսսենի գավաթ
- Հաղթող (7). 1966, 1999, 2001, 2006, 2007, 2008, 2013
- Երկրորդ տեղ (3). 1971, 2009, 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Miracle of Darmstadt» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Darmstadt's improbable rise to the Bundesliga». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարմշտադտի պաշտոնական կայքը
- Դարմշտադտի վիճակագրությունը soccerway կայքում
- Դարմշտադտի վիճակագրությունը futbol 24-ում
- Դարմշտադտի վիճակագրությունը footlive.com-ում Արխիվացված 2017-05-19 Wayback Machine
- Դարմշտադտը transfermarkt-ում
- Դարմշտադտը soccerbase-ում
- Դարմշտադտը UEFA.com-ում
- Դարմշտադտը abseits-soccer-ում Արխիվացված 2010-10-20 Wayback Machine
- Դարմշտադտը Weltfussball.de-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարմշտադտ ՖԱ» հոդվածին։ |
|