Աղոթքի ընկույզ
Աղոթքի ընկույզ (անգլ.՝ prayer nuts), X-XVI դարերում Հյուսիսային Եվրոպայում, մասնավորապես՝ Նիդերլանդներում մեծ տարածում ունեցող, փայտից պատրաստված մանրանկարչական արտադրանքի տեսակ։ Աղոթքի ընկույզը գնդաձև է, որպես կանոն՝ կազմված է միմյանց միացած երկու մասերից, ինչն այն նմանեցնում է ընկույզի կճեպին։ Մանրանկարները պատրաստվում էին տոսախից և պատկերում էին աստվածաշնչյան իրադարձություններ, հիմնականում՝ Հիսուս Քրիստոսի խաչելության հետ կապված տեսարաններ։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոսախը փայտագրության լավ հանքանյութ է, չնայած բնափայտի այս տարատեսակի օգտագործումը սահմանափակված է արտադրանքի փոքր չափսերով։ Տոսախն ունի համաչափ կարծրություն, դիմացկուն է կոտրվածքների և ճեղքվածքերի նկատմամբ։ Աղոթքի ընկույզների մեծամասնությունը հենց տոսախից է պատրաստված, չնայած հանդիպում են նույնօրինակ արտադրանքներ՝ պատրաստված արծաթից և զարդարված էմալով։
Տոսախե մանրանկարների դետալավորման մակարդակը բացառիկ է. որոշ արտադրաքների վրա տեսանելի է այնպիսի մանրագույն դետալների տեքստուրան, ինչպիսիք են հրեշտակի թևերի փետուրները, վիշապի թեփուկները, հագուսի ձևվածքի հարդարումը և զարդերը[1]։ Արտադրանքների դետալների առատության, ծավալայնության և փոքր չափսի պատճառով սովորական լուսանկարն ընդունակ չէ դրանք որակյալ դրոշմելու, և դրանց պատկերները հավաքում են համակարգչով՝ տարբեր ֆոկուսներով արված լուսանկարներից[2]։
Արվեստաբանների գնահատմամբ՝ մեկ պատրաստի արտադրանքի պատրաստման վրա կարող էր ծախսվել մինչև 30 տարի ժամանակ, այսինքն՝ փաստացի, վարպետի ողջ կարիերան, եթե նա միայնակ աշխատեր[3][4]։ Այդ իսկ պատճառով ընկույզները և նույն կատեգորիայի նմանատիպ մանրանկարչական արտադրանքները չափազանց թանկ էին, և միայն իրենց ժամանակի ամենաապահովված մարդիկ՝ արիստոկրատները և իշխող ընտանիքների ներկայացուցիչները կարող էին իրենց թույլ տալ գնել դրանք։ Աղոթքի ընկույզները ճոխության և սեփականատիրոջ կարգավիճակի խորհրդանիշն էին, ինչով էլ բացատրվում է այդ կատեգորիայի արտադրանքից մեզ հասած փոքր քանակով։ Հայտնի է, որ տոսախե մանրաքանդակներ ունեին Անգլիայի արքա Հենրի VIII-ը և նրա կին Եկատերինա Արագոնացին, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ VI-ը և Բավարիայի հերցոգ Ալբերտ V-ը։ Որոշ արտադրանքներ ներառում են իրենց առաջին սեփականատերերի ինիցիալները կամ զինանշանները, ում համար որ պատրաստվել էին։
Հավանաբար, յուրաքանչյուր արտադրանքի վրա աշխատել է մի քանի վարպետ՝ իր օգնականների հետ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր աշխատանքի իր մասի համար։ բարձրաքանդակները պատրաստվում էին մի քանի մասերից, ապա մաիացվում և սոսնձվում էին փայտե հիմքի վրա։ դեպքերի մեծ մասում հեղինակների անունները հայտնի չեն. մեզ շատ քիչ հասած հասած անուններից մեկը Adam Dirksz Hinderduyn (1570—1640) է։
Արտադրանքի այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համրիչների գնդաձև կախազարդերը հանդիսանում են տոսախե մանրանկարչության ամենատարածված ձևը, սակայն հայտնի են նաև այդ նույն կատեգորիայի արտադրանքի այլ տարատեսակներ. դրանք, նախ և առաջ, եռապատկերները և երկթև սրբանկարներն են, ինչպես նաև մանրանկարչական փո��ագրմամբ դագաղները[5], արձանները և նույնիսկ օծանելիքի[6] սրվակները։
-
Եռապատկեր, ձախ փեղկ
-
Եռապատկեր, աջ փեղկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kahn, Eve. Unlocking the Secrets of Boxwood Miniatures New York Times
- ↑ The study of boxwood prayer beads and miniature altars from the Thomson Collection at the Art Gallery of Ontario and the Metropolitan Museum of Art Արխիվացված 2017-02-12 Wayback Machine American Institute for Conservation
- ↑ Ellis, Lisa; Suda, Alexandra. «Small Wonders: Gothic Boxwood Miniatures». Art Gallery of Ontario, 2016, р. 28
- ↑ McConnell, Sophie. «Metropolitan Jewelry». New York: Metropolitan Museum of Art, 1991, р. 69
- ↑ Миниатюрный гроб на сайте музея Метрополитен
- ↑ Резной флакон на сайте Британского музея