Ագնես Մերի Քլերկ
Ագնես Մերի Քլերկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Skibbereen, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 20, 1907[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | աստղագետ, գիտական գրող և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Agnes Mary Clerke Վիքիպահեստում |
Ագնես Մերի Քլերկ (փետրվարի 10, 1842[1][2][3][…], Skibbereen, Կորկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 20, 1907[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի աստղագետ և գրող: Ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսության Սկիբերին քաղաքում և մահացել Լոնդոնում[5][6][7][8][9][10][11]։
Ընտանիք
Ագնես Քլերկը Ջոն Ուիլյամ Քլերկի դուստրն էր (մոտ 1814–1890), որն այդ ժամանակ Սկիբերինում բանկի մենեջեր էր։ Նրա կինը՝ Քեթրին Մերի Դիսինն էր (ծնված մոտ 1819), ում հայրը դատավոր էր։ Նա ուներ ավագ քույր՝ Էլեն Մերին (1840-1906) և կրտսեր եղբայր՝ Օբրի Սենտ Ջոնը (1843-1923): Ավագ քույր Էլենը նույնպես հետաքրքրված էր աստղագիտությամբ։ Քլերկի բոլոր երեխաներն ամբողջությամբ ստացել են տնային կրթություն:
Քեթրին Քլերկը կրթություն է ստացել Ursuline Convent դպրոցում և հետևաբար մեծ կարևորություն է տվել երիտասարդ աղջիկների կրթությանը։
Կյանք և աշխատանք
Հետևելով հոր օրինակին՝ դասականների ուսումնասիրելիս նաև աստղագիտության դասընթացներ էր անցել, վաղ տարիքից հետաքրքրվում էր աստղագիտությամբ: Իր դիտարկումներում օգտագործելով հոր 4 դյույմանոց աստղադիտակը՝ սկսել էր աստղագիտության պատմություն գրել 15 տարեկանում[12][13]։
1861 թվականին, 19 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Դուբլին, իսկ 1863 թվականին՝ Քուինսթաուն։ 25 տարեկանում մասամբ առողջական պատճառներով իր ավագ քրոջ՝ Էլենի հետ գնացել է Իտալիա, որտեղ մնացել է մինչև 1877 թվականը, հիմնականում Ֆլորենցիայում՝ ուսումնասիրելով գիտություն, լեզուներ և այլ առարկաներ, որոնք օգտակար են լինելու նրանց հետագա կյանքում։ 1877 թվականին հաստատվել է Լոնդոնում[14]։
Իտալիայից վերադառնալուց հետո կարողացել է գրել երկու հոդված՝ «Brigandage in Sicily» և «Copernicus in Italy», որոնք 1877 թվականին տպագրել է Չարլզ Բլեքը Edinburgh Review-ում[15][16]։
Սա հանգեցրել է մի շարք այլ հոդվածների, ներառյալ աստղագիտության մասին հոդվածի հրատարակումը կաթոլիկ հանրագիտարանի համար[17][18]:
Անձնական կյանք
Ագնեսն ու Էլենն իրենց ողջ կյանքում հավատարիմ կաթոլիկներ էին։ Երկուսն էլ ամուսնացած չեն[19]:
Ժառանգություն
Նրա անունով է կոչվել Քլերկե լուսնային խառնարանը[20]։
2002 թվականին Մերի Բրուկը գրել է «Ագնես Մերի Կլերկը և աստղաֆիզիկայի վերելքը» գիրքը:
2017 թվականին Թագավորական աստղագիտական ընկերությունը աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության համար սահմանել է Ագնես Կլերկի մեդալը, որը շնոր��վում է այն անհատներին, որոնք մեծ դեր ունեն են աստղագիտության կամ երկրաֆիզիկայի պատմության ակնառու հետազոտություններում: Առաջինն արժանացել է Քլայվ Ռագլսը[21]։
2022 թվականին Ջեսսի Քենեդին և Սելեստիալ քառյակը համերգ են ունեցել Սկիբերինում՝ ի պատիվ Քլերկի[22]։ Կատարումը ներառում էր Ջեսսի Քենեդու և Թես Լիքի կողմից հատուկ գրված երգեր՝ օգտագործելով Ագնեսի և նրա քրոջ՝ Էլենի խոսքերը և թավջութակի եռյակ՝ Ագնես Քլերկե թավջութակի տրիոն, որը հեղինակել է Դիանա Լևելինը[23][24]։
Ընտրված գրություններ
- Աստղագիտության հանրաճանաչ պատմություն տասնիններորդ դարում. Edinburgh, 1885 (4th rev. ed. London, 1902)
- Աստղային համակարգը. Լոնդոն, 1890 (2-րդ հրատ․ Լոնդոն, 1905)
- Հերշելները և ժամանակակից աստղագիտությունը. Լոնդոն, 1895
- Համառոտ աստղագիտություն (Ջոն Էլլարդ Գորի և Ալֆրեդ Ֆաուլերի հետ).։ Լոնդոն, 1898 թվական
- Աստղաֆիզիկայի խնդիրներ. London, 1903[25]
Նա նաև Edinburgh Review-ի համար գրել է 55 հոդված՝ հիմնականում աստղաֆիզիկայի հետ կապված թեմաներով և հոդվածներ Ազգային կենսագրության բառարանի, բրիտանական և կաթոլիկ հանրագիտարանների ու մի շարք այլ պարբերականների համար։ Նրա հոդվածները Britannica-ի իններորդ հրատարակությունը (1875–89) Գալիլեո Գալիլեյի, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի, Յոհաննես Կեպլերի, Անտուան Լավուազյեի և կենդանակերպի մասին էր։[14]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Clerke, Agnes Mary / C. Matthew — Oxford: OUP, 2004. — doi:10.1093/REF:ODNB/32444
- ↑ For details of the life and work of Agnes Clerk, see Weitzenhoffer, Kenneth (1985). «The Prolific Pen of Agnes Clerke». Sky and Telescope. 70 (9): 211–212. Bibcode:1985S&T....70..211W.
- ↑ Huggins, Margaret L. (1907). «Agnes Mary Clerke». Monthly Notices of the Royal Astronomical Society. 67 (4): 230–231. Bibcode:1907MNRAS..67..230.. doi:10.1093/mnras/67.4.230.
- ↑ «Obituary–Agnes Mary Clerke». The Observatory. 30: 107–108. 1907. Bibcode:1907Obs....30..107.
- ↑ Lynn, William T. (1907). «Miss Agnes Mary Clerke». Journal of the British Astronomical Association. 17 (4): 188–189. Bibcode:1907JBAA...17..188.
- ↑ Huggins, Margaret L. (1907). «Agnes Mary Clerke». Astrophysical Journal. 25 (3): 226–230. Bibcode:1907ApJ....25..226H. doi:10.1086/141436.
- ↑ Dent, Elsie A. (1907). «Agnes Mary Clerke». Journal of the Royal Astronomical Society of Canada. 1 (2): 81–84. Bibcode:1907JRASC...1...81D.
- ↑ See, Thomas J. J. (1907). «Some Recollections of Miss Agnes M. Clerke». Popular Astronomy. 15 (6): 323–326. Bibcode:1907PA.....15..323S.
- ↑ «Miss Agnes Mary Clerke (transcription)». The Times. No. 38236. London. 22 January 1907. էջ 12; col D. Վերցված է 6 December 2008-ին.
- ↑ England 1871 census Class: RG10; Piece: 870; Folio: 118; Page: 24; GSU roll: 827769.
- ↑ 14,0 14,1 Important Contributors to the Britannica, 9th and 10th Editions Important Contributors to the Britannica, 9th and 10th Editions, 1902encyclopedia.com. Retrieved 16 April 2017.
- ↑ Ogilvie, Marilyn; Harvey, Joy, eds. (2000-01-01). The Biographical Dictionary of Women in Science A-K. Vol. 1. Routledge: New York and London. էջեր 269–271. ISBN 978-0-415-92039-1.
- ↑ Bailey, Mandy (2016). «Women and the RAS: 100 years of Fellowship». Astronomy and Geophysics. 57 (1): 19–21. Bibcode:2016A&G....57a1.19B. doi:10.1093/astrogeo/atw037.
- ↑ Clerke, Ellen (1893). The Planet Venus. London: Witherby and Sons. էջեր 59 p. Վերցված է 15 October 2018-ին.
- ↑ Cliver, E W (2007). «Agnes Mary Clerke: Real—time historian of astronomy». Astronomy & Geophysics. 48 (3): 25–26. Bibcode:2007A&G....48c..25C. doi:10.1111/j.1468-4004.2007.48325.x.
- ↑ The Messenger Monthly Magazine 1907
- ↑ Haines, Catharine (2001). International women in science: a biographical dictionary to 1950. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 67. ISBN 978-1-57607-090-1. «madge adam oxford.»
- ↑ Brück, Mary T. (2002). Agnes Mary Clerke and the Rise of Astrophysics. Cambridge, England: Cambridge University Press. Bibcode:2002amcr.book.....B. ISBN 978-0521808446.
- ↑ «Jessie Shines a Light on Agnes». www.southernstar.ie. Վերցված է 6 August 2022-ին.
- ↑ Bowler, Sue (2016). «Maunder and Clerke medals». Astronomy and Geophysics. 57 (4): 10. doi:10.1093/astrogeo/atw143.
- ↑ Royal Astronomical Society. «Agnes Mary Clerke Medal for Historical Research (A/G)». www.ras.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 15 October 2018-ին. Վերցված է 15 October 2018-ին.
- ↑ Brown, Ernest W. (1904). «Review: Problems in Astrophysics by Agnes M. Clerke». Bull. Amer. Math. Soc. 10 (4): 205–206. doi:10.1090/S0002-9904-1904-01096-4.
Լրացուցիչ ընթերցում
- Brück, M.T. (2002). Agnes Mary Clerke and the Rise of Astrophysics. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-80844-6. OCLC 47805069.
- Huggins, Margaret Lindsay (April 1907). «Agnes Mary Clerke». The Astrophysical Journal. 25 (1): 225–30. Bibcode:1907ApJ....25..226H. doi:10.1086/141436.
- Brück, Mary T. (2004). «Agnes Mary Clerke: Ever-popular Historian of Astronomy». The Antiquarian Astronomer. 1: 3–5. Bibcode:2004AntAs...1....3B.
- Brück, Mary T. (2014). «Clerke, Agnes Mary». In Hockey, Thomas; Trimble, Virginia; Williams, Thomas R. (eds.). Biographical Encyclopedia of Astronomers. New York: Springer Publishing. էջեր 440–442. doi:10.1007/978-1-4419-9917-7_290. ISBN 978-1-4419-9917-7.
- Hollis, Henry Park; Brück, Mary T. (2004). «Clerke, Agnes Mary». Clerke, Agnes Mary (1842–1907), writer on astronomy | Oxford Dictionary of National Biography. Oxford Dictionary of National Biography. Oxford, England: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/32444.
Արտաքին հղումներ
- Agnes M. Clerkeի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Ագնես Մերի Քլերկ at LibriVox (public domain audiobooks)
- Science Reference Services, Library of Congress. «Women in Astronomy: A Comprehensive Bibliography». Library of Congress. Արխիվացված օրիգինալից 3 August 2008-ին. Վերցված է 18 August 2008-ին. Bibliography of writings about Agnes Mary Clerke.
- Biographical material from the Astronomical Society of the Pacific
- Irish Examiner article
- Southern Star article