Jump to content

Գազ չորասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:15, 21 Հունիսի 2024 տարբերակ, ՍահակԲոտ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գազ չորասեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ չորասեր
Լատիներեն անվանում
Astragalus xerophylus


Գազ չորասեր (լատին․՝ Astragalus xerophylus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

5-20 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված ցածր կիսաթփիկ բույս է։ Ցողունները գետնատարած են կամ ուղիղ։ Ծաղկակրի երկարությունը 1-10 սմ է։ Ծաղկաբույլի ծաղիկները փոքրաթիվ են։ Պսակը կապույտ է։ Ունդերը 5-8 մմ երկարությամբ են, պարզորոշ կտուցի անցնող, գորտնուկավոր՝ խիտ ծածկված երկար, գորտնուկների վրա նստած մազիկներով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Վերին Ախուրյանի (Աշոցքի շրջակայք) և Սևանի (Արեգունի լեռնաշղթա, Նորադուզի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում[1]։

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2000-2300 մ բարձրությունների վրա, չոր խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային, Արփա լճի պարկերում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.