Գրիգորի Մյասոեդով
Գրիգորի Մյասոեդով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7 (19), 1834 |
Ծննդավայր | Pan'kovo, Novosil Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 18 (31), 1911 (77 տարեկան) |
Մահվան վայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1862) |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ժանր | ռեալիզմ |
Պարգևներ | |
Կայք | bibliotekar.ru/k98-Myasoedov/index.htm |
Grigoriy Myasoyedov Վիքիպահեստում |
Գրիգորի Գրիգորևիչ Մյասոեդով (ռուս.՝ Григорий Григорьевич Мясоедов, ապրիլի 7 (19), 1834, Pan'kovo, Novosil Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18 (31), 1911, Պոլտավա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գեղանկարիչ, 19-րդ դարի երկրորդ կեսի ռուսական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր։ Աշխատանքների հիմնական թեման եղել է գյուղացիների կենցաղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Մյասոեդովը ծնվել է 1834 թվականի ապրիլի 7 (19)-ին Պանկովոյում (Նովոսիլսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն)[2]։ Սերել է Մյասեոդովների ազնվականական տոհմից։ Սովորել է Օրյոլի գիմնազիայում, բայց չավարտելով դասընթացը՝ ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որտեղ նրա պորֆեսորները եղել են Տիմոֆեյ Նեֆն ու Ալեքսեյ Մարկովը[3]։ 1861 թվականին ստացել է փոքր ոսկե մեդալ «Երիտասարդներին շնորհավորելը» (ռուս.՝ «Поздравление молодых», Ալեքսանդրովյան պալատ, Ցարսկոե Սելո), իսկ հաջորդ տարի՝ մեծ ոսկե մեդալի «Գրիգորի Օտրեպևի փախուստը պանդոկից» (ռուս.՝ «Бегство Григория Отрепьева из корчмы», տեսարան Պուշկինի «Բորիս Գոդունովից», Գեղարվեստի ակադեմիայի թանգարան) ծրագրի համար[4]։
Պետության հաշվին ուղարկվելով արտասահման՝ Գրիգորի Մյասոեդովն աշխատել է Փարիզում, Ֆլորենցիայում, Հռոմում և Իսպանիայում[3]։ Այդ ընթացքում ստեղծված աշխատանքներից հայտնի են «Գնչուների թաղման տոնակատարություն Իսպանիայում» (ռուս.՝ «Похоронный праздник у цыган в Испании»), «Ֆրանչեսկա դա Ռիմինի և Պաոլո դա Պոլենտա» (ռուս.՝ «Франческа да-Римини и Паоло да-Полента») (Դանթեից) նկարները։ Վերադառնալով Ռուսաստան՝ 1870 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման «Հմայանքներ» (ռուս.՝ «Заклинания») նկարի համար։ Եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (Պերեդվիժնիկներ)[3] հիմնադիրներից և նրա ակտիվ մասնակիցներից մեկը։ Գործուն մասնակցություն է ունեցել ընկերության բոլոր ցուցահանդեսներին և մշտապես հոգ է տարել նրա անկախության ու կենսականության համար։
1861 թվականից մինչև 1881 թվականը Գրիգորի Մյասոեդովն ամուսնացած է եղել դաշնակահարուհի Եկատերինա Կրիվցովայի հետ, բայց բաժանվել է կնոջ հղիանալուց հետո, որովհետև կասկածում էր, որ դա իր երեխան չէ[5]։ Շուտով Գրիգորի Մյասոեդովն ամուսնացել է նկարչուհի Քսենյա Իվանովայի հետ, բայց նրա կասկածները չեն փարատվել, և նա Քսենյային արգելել է Իվանին վերաբերվել որպես իր որդու։ Մի քանի տարի Իվանը հանձվել է Մյասոեդովի ընկեր և գործընկեր Ալեքսանդր Կիսելյովի խնամքին[5]։
1880-ական թվականների վերջից Գրիգորի Մյասոեդովը բնակվել է Պոլտավայում՝ մեծ դաստակերտում, որ ունեցել է այգի ու լճակ։ Աշնանը մեկնել է Ղրիմ։ Ստեղծել է թատրոնի վարագույրի էսքիզ և նկարել դեկորացիաներ Պոլտավայի թատրոնի համար։ Կազմակերպել է նկարչական դպրոց 1894 թվականին, գրել գրքույկ այգեգործության վերաբերյալ, որով տարված էր դեռ Խարկովի մոտ ապրելու տարիներից սկսած։ 1902 թվականին հեռացել է ակադեմիայից՝ ի նշան բողոքի՝ ուղղված ուսուցման մեթոդների դեմ[5]։
Գրիգորի Մյասոեդովը մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 18-ին Պոլտավայի մոտ գտնվող իր Պավլենկի դաստակերտում (ներկայում գտնվում է քաղաքի սահմանների ներսում՝ Մյասոեդովի փողոցում)։ 1926 թվականից այդտեղ տեղակայված է Պոլտավայի ծանրաչափական դիտարանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Մյասոեդովի նկարներից հայտնի են «Օտրեպևի փախուստը», «1861 թվականի փետրվարի 19-ի կանոնակարգի ընթերցումը» (ռուս.՝ «Чтение положения 19 февраля 1861 г.», 1874 թվական, կրկնվել է 1881 թվականին), «Զեմստվոն ճաշում է» (ռուս.՝ «Земство обедает», 1872), «Մաղթանք դաշտում երաշտի ժամանակ» (ռուս.՝ «Молебствие в поле во время засухи», 1878), «Եռուն աշխատանքի ժամանակ» (ռուս.՝ «Страдная пора», 1887 թվական, գնել է Ալեքսանդր III կայսրը)։ Վերջին նկարը ներկայացնում է աշխատղ գյուղացու կերպարի և տաք գույներով պատկերված բնապատկերի համադրություն։
Մյասոեդովն ստեղծել է բազմաթիվ բնանկարներ, հիմնականում՝ Ղրիմի։ Նրա ընտրած սյուժեները (ինչպես կենցաղային, այնպես էլ բնանկարային) բազմազան են։ Նրա գեղանկարչությունը ներդաշնակ է ու հաստատուն։ Հազվադեպ ստեղծել է դիմանկարներ (Նիկոլայ Բեկետովի, Եգոր Գորդեենկոյի, Իվան Շիշկինի), բայց դրանք փոքր տեղ են զբաղեցնում նրա ստեծագործության մեջ։ Գրիգորի Մյասոեդովն զբաղվել է նաև փորագրմամբ «թունդ օղով» (օֆորտ)։
Գրիգորի Մյասոեդովը նկարել է նաև կրոնական թեմայով (Փրկչի տաճարը Սեննայայում)։ Մահվանից առաջ նա ցանկացել է նկարել «Սուրբ Ռուսիա» (ռուս.՝ «Святая Русь») տրիպտիխը։ Նրա ուշ շրջանի աշխատանքների շարքում առանձնանում է «Ինքն իր հետ, կամ Շախմատի խաղ» (ռուս.՝ «Сам с собою, или Игра в шахматы», 1907) նկարը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլյա Ռեպինի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին» («Иван Грозный и сын его Иван 16 ноября 1581 года») նկարում Իվան Ահեղը պատկերված է Գրիգորի Մյասոեդովի դիմագծերով, որը հանդես է եկել որպես բնորդ նկարչի համար այդ նկարի վրա աշխատելու ժամանակ[6]։
- Գրիգորի Մյասոեդովի «Դաշտում» (1894) նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գրիգորի Օտրեպևի փախուստը լիտվական սահմանի վրա գտնվող պանդոկից (1862, Պուշկինի համառուսաստանյան թանգարան)
-
Հարսնատես
(19-րդ դարի 2-րդ կես, Ռուսական պետական թանգարան) -
Երիտասարդներին շնորհավորելը կալվածատիրոջ տանը(1861, Ռուսական պետական թանգարան)
-
1861 թվականի փետրվարի 19-ի կանոնակարգի ընթերցումը (1873, Տրետյակովյան պատկերասրահ)
-
Զեմստվոն ճաշում է (1872, Տրետյակովյան պատկերասրահ)
-
Ճանապարհ տարեկանի արտում (1881, Տրետյակովյան պատկերասրահ)
-
Եռուն աշխատանքի ժամանակ (Հունձք) (1887, Ռուսական պետական թանգարան)
-
Նավահանգիստ Յալթայում (1890, Վլադիմիր-Սուզդալի թանգարան-արգելոց)
-
Ադամ Միցկևիչը Զինաիդա Վոլկոնսկայայի սալոնում էքսպրոմտ է արտասանում ռուս գրողների համար
(1904-1906) -
Ինքն իր հետ, կամ Շախմատի խաղ (1907, Շախմատի թանգարան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Мясоедов Григорий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 «Мясоедов Григорий Григорьевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Գրիգորի Մյասոեդովի կենսագրությունն ու նկարները Bibliotekar կայքում
- ↑ 5,0 5,1 5,2 «RusArtNet: Brief biography». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
- ↑ Valkenier, Elizabeth Kridl (1993 թ․ հունվար). «The Writer as Artist's Model: Repin's Portrait of Garshin». Metropolitan Museum Journal. 28: 207–216. doi:10.2307/1512927. JSTOR 1512927.
- ↑ Գրիգորի Մյասոեդով, «Դաշտում»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мясоедов Григорий Григорьевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Масалина Н. В. Мясоедов. — М.: Искусство, 1964. — 96 с. — 10 000 экз.
- Рогинская Ф. С. Григорий Григорьевич Мясоедов. 1835—1911. — М.; Л., 1948.
- Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М., 2013
- Хворостов А. С. Григорий Мясоедов. — М., 2012.
- Шувалова И. Н. Мясоедов. — Л., 1971.
- Кондаков С. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 135—136. — 454 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մյասոեդով Գրիգորի Գրիգորևիչ, կենսագրությունն ու ստեղծագործությունը Artonline.ru կայքում Արխիվացված 2014-01-06 Wayback Machine
- Գրիգորի Մյասոեդովի կենսագրությունն ու նկարները
- Գրիգորի Մյասոեդովը staratel.com կայքում
- Գրիգորի Մյասոեդովի տունն ու շիրիմը Պոլտավայում Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- Գրիգորի Մյասոեդովի արվեստը «Воскресный день» պորտալում
- Մյասոեդով Գրիգորի Գրիգորևիչ, կենսագրություն և նկարներ Արխիվացված 2020-03-24 Wayback Machine
- Чежина Ю. И. Забытый портрет кисти Г. Г. Мясоедова Արխիվացված 2016-03-06 Wayback Machine // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 3. / Под ред. С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой. — СПб.: НП-Принт, 2013. — С. 287—291. — ISSN 2312—2129
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Մյասոեդով» հոդվածին։ |
|
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Տուլայի նահանգում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1911 մահեր
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ