Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական իեն (ճապ.՝ 円 or 圓 en) (սիմվոլ։ ¥; code։ JPY) Ճապոնիայի պաշտոնական տարադրամն է։ Այն երրորդ առևտրական տարադրամն է արտարժույթի փոխանակման շուկայում ԱՄՆ դոլլարից և եվրոյից հետո[1]։ Այն նաև օգտագործվում է որպես պահուստային տարադրամ ԱՄՆ դոլարից, եվրոից և ֆունտ ստերլինգից հետո։
Անվան ծագում
Իենը Չինաստանից սերող դրամական միավոր է, որը նշվում է «円» հիերոգլիֆով և չինարեն կոչվում է «յուան»։ Չինական Ցին կայսրության փոխարժեքից մեկը եղել է արծաթը, որը օգտագործվում էր ձուլակտորների տեսքով։ Չնայած դրան, 18-րդ դարում Չինաստան սկսեցին բերել իսպանական ու մեքսիկական արծաթե դրամներ, որոնք ստացան «արծաթ» անվանումը (չին.` 银 円) կամ «արևմտյան յուաններ» (չին.` 洋 円): Դրանից հետո բրիտանացիները Հոնկոնգում սկսեցին արծաթյա դրամներ արտադրել` «հոնկոնգյան դոլարներ», որոնք չինարեն անվանվեցին «հոնկոնգյան յուաններ» (չին.` 香港 壱 圆): Այս փոխարժեքը հասավ նաև Ճապոնիա, որտեղ «յուանը» կոչվում էր «էն»։ 1830 թ.-ից ճապոնացիներն սկսեցին սեփական արծաթյա դրամների արտադրությունը, որոնք նման էին հոնկոնգյաններին՝ ըստ քաշի ու մետաղների պարունակության։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։
|