Արծվիկ Մինասյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծվիկ Մինասյան | |||
| |||
---|---|---|---|
| |||
սեպտեմբեր 27, 2016 - հոկտեմբեր 3, 2018 | |||
| |||
Փետրվար 24, 2016 - հոկտեմբեր 6, 2016 | |||
| |||
Օգոստոս 10, 2005 - Հունիս 6, 2007 | |||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունվարի 1, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Արծվիկ Գարեգինի Մինասյան (հունվարի 1, 1972 թ., Ոսկեթաս, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական քաղաքական գործիչ, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցական հայաստանյան ղեկավարներից, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[1] (24.02.2016 թ. - 06.10.2016 թ., 12.05.2018 - 04.10.2018)։
Կրթություն
Ա. Մինասյանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։ 1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին։ 1997-2001 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։
Կուսակցական գործունեություն
Արծվիկ Մինասյանը հանդիսանում է Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Քաղաքական գործունեությունը
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր
- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2007 թ. հունիսի 19-ին ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. հունիսի 20-ին վերընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Մարտի 1-ի իրադարձություններ
- 16.06.2008-15.09.2009 թթ.՝ 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- 2005 թ. օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ օգոստոսի 12-ից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում[2]։
- 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար[4]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 6-ը[5]։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[6], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[7]։
ՀՀ բնապահպանության նախարար
Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում[8]
Այլ
- 1996-1999 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, ապա բաժնի պետ, վարչության պետ։
- 1999-2000 թթ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ։
- 2000 թ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2005 թ.:
Գիտամանակավարժական գործունեությունը
- 1998 թվականից Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս։
- 2000 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան։ 11 գիտական հոդվածների հեղինակ է։
- 2004-2005 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս։
- 2005-2006 թթ. - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի դասախոս։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
- ↑ Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրեց
- ↑ «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Տնտ. զարգացման և ներդր.-ի նախարարության պաշտոնական կայքի «Նախարարության մասին» բաժին։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Ա. Մինասյանին Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի նշանակելու մասին ՀՀ նախագահի 27.10.2016թ.-ի հրամանագիր:
Արտաքին հղումներ
Նախորդող Կարեն Ճշմարիտյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան 24 փետրվարի 2016 թ. - 27 սեպտեմբերի 2016 թ. |
Հաջորդող Սուրեն Կարայան |
Նախորդող Արամայիս Գրիգորյան |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան 27 սեպտեմբերի 2016 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|